Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Դիվադադար եղած, քունը կորցրած իշխանություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Այնպիսի տպավորություն է, որ վերջին մեկ շաբաթ-10 օրվա ընթացքում հիմնական ընդդիմադիր ուժերն ու գործիչները «խոսքները մեկ են արել»՝ փաշինյանական իշխանությանն ու ՔՊ-ին, ժողովրդական խոսքով ասած, «ընկնավորացնել»: Մի կողմից, իհարկե, քպական քարոզիչներն ու քարոզչապետը ձևացնում են, թե իրենց ամենևին հետաքրքիր չէ, իրենց՝ «վեջը չէ»: Բայց այդ ցուցադրական անտարբերության հարցում չեն հաջողում:


Իրականությունն ու սոցցանցային հարթակներում իշխանության ներկայացուցիչների ու նրանց սատելիտների ջղագրգիռ պահվածքը, «նոն-ստոպ» գրառումներն ու հայտարարությունները հուշում են, որ ընդդիմադիր գործիչների ելույթները լրջորեն ազդում են Փաշինյանի ու նրա «կոմպանիայի» վրա:


Փորձենք հետևել մեկ շաբաթվա իրադարձություններին: Նախ՝ լրահոսում ակտիվորեն շրջանառվեց տեղեկություն, որ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ԱՄՆ-ում հարցազրույց է տվել հայտնի լրագրող Թաքեր Կառլսոնին:


Դեռ հարցազրույցի տեսանյութն անգամ չհրապարակված՝ քպական քարոզչահեծելազորը, բոլոր «մարտակարգերը» խառնած, լցվեց սոցցանցեր՝ կեղծ ու ապակողմնորոշող «լուրեր» սկսեցին տարածել, «անկանոն շարժումներ» անել: Այդ հարցազրույցը, ի վերջո, հրապարակվեց: Բայց դա դեռ քպական քարոզիչները չէին հասցրել մարսել, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց բավական երկար, ծավալուն հարցազրույց տալ:


Առնվազն մեկն ամբողջ գիշեր չքնեց (դե, հասկանալի է՝ ոչ միայն նա), նստեց, մոտ 7 ժամանոց հարցազրույցը նայեց, ընդհանրապես քունը փախավ:


Ու լուսադեմին սկսվեց... Ֆեյսբուքյան գրառումը գրառման ետևից, ինչպես ասվեց՝ «նոն-ստոպ» ռեժիմով: Բայց դա էլ քիչ էր, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ որոշեց հարցազրույց տալ, որը եթեր հեռարձակվեց կիրակի երեկոյան: Մի խոսքով, անքուն գիշերվանից հետո քպականների ու սատելիտների կիրակին էլ հարամ եղավ:


Պարզ էր, որ դա արդեն Փաշինյանին ու նրա քարոզիչներին, պատկերավոր ասած, նախաինֆարկտային վիճակի էր հասցրել: Իդեալական կլիներ, եթե երկուշաբթի առավոտյան էլ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մի երկու բառ ասեր՝ ինչպես նա է կարողանում դա անել:


Այդ դեպքում քպականներն ամբողջ թիմով երևի սաղմոսերգության անցնեին: Սարկազմը՝ սարկազմ, բայց մեկ բան պարզ է. իշխանությունը, որը ամեն անգամ ցնցումների և ջղակծկումների մեջ է ընկնում ընդդիմադիր գործիչների հենց միայն մի հարցազրույցից կամ ասուլիսից, ինքն իր ողջ էությամբ ցույց է տալիս, որ «ապրում» է սրված սեփական վախերի ու տագնապների միջավայրում:


Միամիտ չեն, հիանալի հասկանում են թե՛ ներկա վիճակը, թե՛ 2026-ի հեռանկարները...


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

ԱԱ-2026. Խորվաթիայի հավաքականը հաղթեց Գանային և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանում հետկոնֆլիկտային գործընթացները
Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները
ՌԴ–ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի Կոնստանտինովկա քաղաքին
ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ
Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում
Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿ
ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ
Էդուարդ Սպերցյանը տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Ախլի» ակումբ
Շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ կենդանակերպի նշանները կշահեն հունիսի 29-ից հուլիսի 5-ը
Հունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու
Գլոբան նշել է կենդանակերպի երկու նշանների, որոնք հուլիսի առաջին կեսին կբռնեն բախտի «պոչից»
Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու
ԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանից
«Պողպատի արվեստը». վերջին Hyundai Elantra-ն ունի նորագույն դիզայն և ժամանակակից տեխնոլոգիաներ
Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Սերբիայի նախագահը հայտարարել է առաջիկա հրաժարականի մասին
ՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը կշարունակվի հունիսի 28-ին
Ա՛յ տղա, կրվել ես, ռադդ քաշի, գնա՛. Մանուկյանը՝ կարմիր գծերի աղմկահարույց դեպքերի և ՍԴ որոշման մասին (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ում պաշտոնների կռիվ է. Փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում

ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ»

Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Հրապարակ»

Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»

Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»

Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»

Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»

Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»

Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»

Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել

«Հրապարակ». Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը

«Հրապարակ»․Դավիթ Խաժակյանը լքելու է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը. պատճառը հայտնի է

«Իրավունք». Փաշինյանը որոշում ունի՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու դա Լիլիթ Մակունցն է

«Հրապարակ»․ Ընտրությունների հետևանքները․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել

«Հրապարակ»․ Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը

«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք

«Իրավունք». Առուշը դարձել է Նիկոլի «աչքի լույսը». «Հալալ է, տղան մաքսիմումն արեց»

«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման

ՔՊ-ն գոհ է Առուշանյանից. Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է

Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ»