Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ»



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ գործարար և քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանի նախկին կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, իրավապահ մարմիններին բողոք է ներկայացրել՝ պնդելով, թե ամուսնության տարիներին պարբերաբար ենթարկվել է բռնության Տիգրան Արզաքանցյանի կողմից:ArmLur.am-ի հետ զրույցում Տիգրան Արզաքանցյանը հերքել էր իրավապահների կողմից որևէ ընթացակարգ իրականացնելու մասին տեղեկությունները՝ նշելով, որ Զեյթունի ոստիկանության բաժնում ներկայացված դիմումին ընթացք չի տրվել ապացույցների բացակայության պատճառով և թեման, ըստ նրա, փակված է: Ավելին, հորդորում էր իր ընտանեկան հարցերի մեջ չմտնել:Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի՝ իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ իրականում իրավիճակը բոլորովին այլ ընթացք է ստացել։ Մեր տեղեկություններով՝ ներկայացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեն օրեր առաջ քրեական վարույթ է նախաձեռնել և սկսել է հանգամանքների քննությունը։

Այսինքն՝ իրավապահները ոչ թե անտեսել են ներկայացված հաղորդումը, այլ հակառակը՝ այն համարել են բավարար հիմք՝ նախնական քննություն սկսելու համար։«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկայում Տիգրան Արզաքանցյանը պետք է հրավիրվի քննչական մարմին՝ պարզաբանումներ ներկայացնելու համար։ Քննությունը պետք է պարզի՝ արդյոք նախկին կնոջ կողմից ներկայացված բռնության վերաբերյալ պնդումները համապատասխանում են իրականությանը, թե այդ ճանապարհով ինչ որ բան է Ռոտենբերգն ուզում նախկին ամուսնուց:Սակայն պարզաբանման այս գործընթացը, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, կարող է որոշակի ժամանակ ձգվել, քանի որ Արզաքանցյանը ներկայումս գտնվում է Հայաստանից դուրս։

Նկատենք, որ թե՛ Տիգրան Արզաքանցյանը, թե՛ Նատալյա Ռոտենբերգը հանրությանը հայտնի անձինք են, ինչի պատճառով նրանց շուրջ զարգացող իրադարձությունները հանրային հետաքրքրության առարկա են դարձել։ Բայց միևնույն ժամանակ պետական մարմինները. ՀՀ ՆԳՆ-ն և Քննչական կոմիտեն հրաժարվում են հրապարակել որևէ մանրամասն այս դեպքի մասին՝ հղում անելով անձնական տվյալների պաշտպանության և նախաքննության գաղտնիության պահանջներին։Նշենք, որ հրապարակված տեղեկությունները հիմնված են կողմերի հայտարարությունների և «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների հաղորդած տվյալների վրա։ Գործի շրջանակում որևէ անձի մեղավորությունը հաստատված չէ, և գործում է անմեղության կանխավարկածը՝ մինչև դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությունը։Գուցե քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանին փորձում են լռեցնե՞լ նոր սկանդալով և վարույթներով»։


Լրահոս

Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT
4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել
Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են
Կարևոր
«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղ
Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
ԱՄՆ-ը լրացուցիչ ռազմական տեխնիկա է տեղափոխում Մերձավոր Արևելք
Bild. Ռուսաստանը կարող է Օլյոշկիում հրադադարի ընթացքում նախապատրաստել հարձակում Խերսոնի ուղղությամբ
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն
Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել
2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ)
Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)
Կարևոր
Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում

Լրացուցիչ նորություններ

...

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում

«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ

«Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել

«Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է

«Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով

«Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները

Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ

Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ