Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Այն, որ Նիկոլ Փաշինյանն անցել է բացահայտ քաղաքական տեռորի նոր փուլի, նույնիսկ ինքն արդեն չի թաքցնում:


Ու ընդդիմադիրների, ընդդիմախոսների, նկատելի, հանրային ակտիվություն դրսևորող գործիչների դեմ հերթով գործեր են «կարում»: Այն, որ այս բոլոր խուզարկությունները, ձերբակալությունները, կալանավորումները բացահայտ ու բացարձակ քաղաքական աստառ ունեն, նույնպես ակնհայտ է:


Դրանում ոչ ոք չի էլ կասկածում: Երևի թե նույնիսկ մեկ անձի հրահանգներն իրականացնողները: Բայց, ի լրումն վերը ասվածին, այս ամենի մեջ կա ևս մեկ հանգամանք, որը առավել քան դիպուկ բնորոշում ու ցույց է տալիս թե՛ այս իշխանության, թե՛ նրա հրամանները կատարող իրավապահ համակարգի իրական դեմքն ու էությունը:


Տեսեք, վերջին օրերին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի բնակարանը խուզարկելու, «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանին ձերբակալելու և տունը խուզարկելու, դրանից առաջ՝ Ռուբեն Հակոբյանին ձերբակալելու համար իրավապահները գնացել էին առավոտյան ժամը 7-8-ին: Նույնը՝ «Մայր Հայաստանի» ղեկավար Անդրանիկ Թևանյանի դեպքում՝ մեկ ամիս առաջ:


Նույնը՝ էլի տարբեր անձանց դեպքերում, տարբեր ժամանակներում: Այսինքն, գեստապոյականների կամ «նկվդականների» ոճով առավոտ կանուխ, դեռ լույսը կարգին չբացված՝ ներխուժում են մարդկանց տներ, որտեղ կան ընտանքի անդամներ՝ կին, երեխաներ, հնարավոր է՝ տարեց ծնողներ:


Մարդկանց քնահարամ են անում, երեխաներին ահաբեկում, կանանց սպառնում, բոլորին տեռորի ենթարկում: Պարզ է, չէ՞, թե ինչ հոգեբանական ծանր նստվածք է մնալու հատկապես փոքրահասակ երեխաների դեպքում:


Պարզ է, չէ՞, որ դրանով հոգեբանական անջնջելի վնասվածք եք պատճառում հատկապես կանանց ու երեխաներին: Թե ինչ նպատակ են հետապնդում այս մեթոդները, դժվար է ասել:


Բայց դա, ամեն ինչից անկախ, նաև պարզապես անմարդկային է: Իսկ մարդ լինել՝ թեկուզ հրահանգներ կատարելիս, երևի թե կարելի է...


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու
Իրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրից
Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու
Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում
Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը
0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը
Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը
Յուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքը
Փաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-Շահնազարյան
«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդում
TRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետ
Առնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի Բրայանտին
Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասին
Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն է
Թանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված
Փաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը Երևանին
Թրամփը ճնշում է Եվրոպային․ Պուտինի հետ գործարք, Իրանի դեմ նոր հարվածնե՞ր
Եվրահանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո
ՀՀ-ն մի քանի երկրից կախվածությունը փոխարինում է շատ երկրներից կախվածությամբ․ Փաշինյան
Թրամփի պարը, դրոշի սկանդալը, աղետներ ու անսպասելի պահեր․ աշխարհի ուշագրավ կադրերը

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը Երևանին

ՔՊ-ում զոնդաժ է արվում՝ ինչպես ծախել նոր սահմանադրությունը. Քաոտիկ վիճակ՝ քաղաքացիները խուճապի մեջ

300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի

ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում

Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի»

Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում

Եվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին

ՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծը

Նախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներ

Փաշինյանի վերջնագիրը, «Ադրբեջան»՝ արցախցիների անձնագրերում․ Բաքվի նոր պահանջը

176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին․ Թոշակառուները դժգոհում են՝ հետվճարը չի փոխանցվում

Սահմանն ապօրինի հատելիս բռնվել է

Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ

«Խաբար չեն, որ սաղ պալիտ են եղել». Ինչ է սպասվում արցախցի գեներալներին

Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում

Հայաստանում ազատազրկվածների կեսից ավելին դատավճիռ չունի. թվեր և համեմատություն

Իմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, ինքնաբացարկ են ներկայացրել

Թոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում. ինչ է ասում նախարարությունը

176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին

Տիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք»