Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Մեր երկրում տարիներ, եթե ոչ՝ տասնամյակներ շարունակ որոշակի շրջանակների կողմից գեներացվել են հակառուսական նարատիվներ: Կապ չունի՝ խոսքը տնտեսական որևէ խոշոր գործարքի կամ ծրագրի մասին է եղել, թե սպառազինության կամ անվտանգային հարցերի:


Այդ տրամադրությունները, եթե կուզեք՝ «ցեցերը», է՛լ ավելի ինտենսիվ տարածվել ու շրջանառվել են հատկապես 2018 թվականից սկսած: Հասկանալի է, որ իշխանության եկած ուժի արտաքին քաղաքական կողմնորոշումների ֆոնին ավելի են ակտիվացել այդ գծում «ապրող» միավորները:


Այստեղ մանրամասն չհիշեցնենք նման դրսևորումների բազմաթիվ օրինակներն ու փաստերը, լինեն դրանք ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի դեմ քրեական հետապնդում սկսելու, թե, օրինակ՝ ռուսական կապիտալով ընկերությունների դեմ որոշակի հարկային «ուշադրություն» ցուցաբերելու մասին:


Փաստ է և այն, որ վերջին շրջանում հակառուսական տրամադրությունների տարածումը շարունակվում է շատ ավելի մեծ թափով: Ըստ էության, փաշինյանական իշխանությունը և իր սատելիտ ուժերը փորձում են տպավորություն ձևավորել, որ Հայաստանում բավականին լուրջ արմատներ է գցել հակառուսականությունը: Ասել, որ նրանք իրենց հակառուսականության «քարոզի» մեջ որևէ արդյունքի չեն հասել, ճիշտ չի լինի, բայց և, միևնույն ժամանակ, տարբեր հարցումներն ապացուցում են, որ իրականում հակառուսականությունը մեծամասնության շրջանում արմատներ չի գցել:


Իսկ այս առումով ի՞նչ ցույց տվեցին հունիսի 7-ի ընտրությունները: Ի՞նչ ցույց տվեցին ԿԸՀ հրապարակած արդյունքները: Ըստ էության, նույնիսկ այդ՝ վիճարկելի տվյալներով, Փաշինյանն ու իր ՔՊ-ն, որ հակառուսականության հիմնական գաղափարախոսներն են, ստացան հազիվ 49 տոկոս ձայն: Այսինքն՝ մեծամասնության կողմից մերժվեցին:


Իսկ դա նշանակում է, որ մերժվեցին Փաշինյանի ու նրա ՔՊ-ի որդեգրած քաղաքական, տնտեսական, սոցիալական ու, ընդհանրապես, բոլոր «ուղղությունները», այդ թվում՝ արտաքին քաղաքական վերակողմնորոշման ձգտումները: Ըստ այդմ, նշյալ բոլոր «մերժումներին» զուգահեռ՝ այս ընտրությունները ցույց տվեցին, որ ընդգծված հակառուսականության թեզն էլ չաշխատեց:


Ավելին, լինելով յուրատեսակ լակմուսի թուղթ, ընտրությունները ցույց տվեցին, որ հայաստանցիների մեծ մասը կտրուկ դեմ է Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելուն: Ի վերջո, եթե այնպես լիներ, ինչպես ՔՊ-ն ու հատկապես նրա սատելիտներն են ներկայացնում, այսինքն՝ եթե հակառուսականությունը խոր արմատներ գցած լիներ, ապա ՔՊ-ն և Փաշինյանն առանց որևէ դժվարության կստանային ձայների 50 տոկոսից ավելին:


Այսինքն, եթե ժողովրդի մեծամասնությունն այնպիսի տրամադրություններ ունենար, ինչպիսիք համառորեն փորձում են իրեն վերագրել, ապա Փաշինյանն ու ՔՊ-ն կարիք չէին ունենա դիմել վարչական ռեսուրսի գերչարաշահմանը, կարիք չէին ունենա ոստիկանական բռնաճնշումների, ընտրական ու հետընտրական մանիպուլ յացիաների, կամ ինչպես հիմնական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն են նշում՝ կեղծիքների դիմելու անհրաժեշտություն էլ չէին ունենա: Ամփոփենք. այս ընտրությունները ցույց տվեցին նաև, որ հակառուսական տրամադրությունների՝ իբր մեծամասնություն կազմելու մասին խոսակցությունները նույնպես առասպել են։


Այն կարող է ունենալ իր լսարանը, իր ակտիվ հատվածը, բայց ո՛չ մեծամասնություն է, ո՛չ էլ որոշիչ գործոն՝ ներկայում և առնվազն տեսանելի ապագայում:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT
4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել
Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են
Կարևոր
«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղ
Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
ԱՄՆ-ը լրացուցիչ ռազմական տեխնիկա է տեղափոխում Մերձավոր Արևելք
Bild. Ռուսաստանը կարող է Օլյոշկիում հրադադարի ընթացքում նախապատրաստել հարձակում Խերսոնի ուղղությամբ
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն
Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել
2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ)
Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)
Կարևոր
Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում

Լրացուցիչ նորություններ

...

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում

«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ

«Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել

«Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է

«Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով

«Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները

Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ

Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ