Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Թարգմանված և փոխառված հասկացությունների տարաձև կիրառությունը շփոթ է առաջացնում. ինչպե՞ս են նախատեսում հարցը կարգավորել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է լրացում կատարել «Լեզվի մասին» օրենքում: Կառավարությանն առընթեր Լեզվի պետական տեսչության ղեկավարի 1995 թ.-ի հոկտեմբերի 25-ի թիվ 164 հրամանով հաստատվել է Հայերենի բարձրագույն խորհրդի կազմը և կանոնադրությունը, որի համաձայն՝ Հայերենի բարձրագույն խորհուրդը մշակում և սահմանում էր ժամանակակից հայերենի բառակերտման, տերմինաբանության, տերմինաշինության, տառադարձության, ուղղագրության, կետադրության կանոնարկման սկզբունքները, քննարկում և լուծում լեզվական վիճելի հարցերը, ընտրություն կատարում զուգաձև կիրառությունների միջև, կայացնում որոշում։ 2007 թ.-ին կրթության և գիտության նախարարի հրամանով Հայերենի բարձրագույն խորհուրդը վերանվանվել է Հայերենի տերմինաբանական խորհուրդ և շարունակել իրականացնել Հայերենի բարձրագույն խորհրդի գործառույթները։ Հայերենի բարձրագույն խորհրդի աշխատանքների հիման վրա 2006 թ.-ին հրատարակվել է «Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու 1956-2006» ժողովածուն, որում ներառված են խորհրդի որոշումների հիման վրա կանոնարկված ձևեր։ Դրանք ունեն հայոց լեզվի տերմինաշինությունը, ուղղագրությունը և կետադրությունը լեզվաբանորեն նորմավորող նշանակություն և այժմ էլ խորհրդատվական կարգով ներկայացվում են Լեզվի կոմիտեի լեզվական պարզաբանումներում։ Հայերենի բարձրագույն խորհրդի որոշումները պարտադիր ուժ չեն ունեցել։ Տեղեկատուի հրատարակումից հետո Տերմինաբանական խորհրդի որոշումներ չեն կայացվել։ Վերջին տարիներին Լեզվի կոմիտեն հիմնականում հանդես է եկել լեզվական առանձին դեպքերին վերաբերող պարզաբանումներով՝ նպատակ ունենալով կողմնորոշել հանրությանը լեզվական տարաձև կիրառությունների հարցում։ «Լեզվի մասին» օրենքի 6-րդ հոդվածով Լեզվի կոմիտեի լիազորություններում ներառված է հայերենի կանոնարկման և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում դրա լիակատար գործածության ապահովման լիազորությունը, որն իրականացնելու նպատակով կոմիտեն մշակել է «Պետական փաստաթղթաշրջանառության մեջ թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման կարգը» նախագիծը։ Տարբեր փաստաթղթերում և պետական ու հանրային հաղորդակցություններում թարգմանված և փոխառված միևնույն հասկացության ու հատուկ անվան տարաձև կիրառությունը գործնականում տարընթերցումների տեղիք է տալիս։ Նախագծի մշակումը պայմանավորված է պետական ու հանրային հաղորդակցություններում թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների տարաձև կիրառություններից առաջացած շփոթը կարգավորելու անհրաժեշտությամբ։ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է «Լեզվի մասին» օրենքում լրացնել լիազորող նորմ, որը հնարավորություն կտա ոչ միայն ամբողջ ծավալով իրականացնել օրենքով նախատեսված լիազորությունը, այլ նաև ընթացքի մեջ դնել «Պետական փաստաթղթաշրջանառության մեջ թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների գործածության կանոնարկման կարգը» նախագծի ընդունումը։ Արդյունքում Լեզվի կոմիտեն հնարավորություն կունենա իրականացնելու «Լեզվի մասին» օրենքով նախատեսված լիազորությունները։

Լրահոս

«Գուստավ» ռեստորանի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում
Հայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ Մոսկվա
Տեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապանները
Ալիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում
Ֆրանսիան արգելել է բողոքի ցույցերը ցրելու համար էլեկտրաշոկային նռնակների օգտագործումը
Ռուբիո. ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա
Առաջին կիսամյակում Ուկրաինայից հեռացել է ավելի քան 220,000 մարդ
American Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով
Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը
Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը
ԱՄՆ-ը հաղորդել է գնդակահարության կիրառման մասին որպես դատապարտյալներին մահապատժի ենթարկելու մեթոդ
ԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին
Ամերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո
«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար
ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները
«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է
«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում
Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել

Լրացուցիչ նորություններ

...

Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը

«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է

«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում

Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել

Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»

Պաշտոնանկություններ՝ զորամասերում․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար

Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»

«Հրապարակ»․ Իշխանությունը թաքցնում է վիճակը

«Հրապարակ»․ ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել

ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել

«Հրապարակ»․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար

Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»

«Հրապարակ»․ Սպասվում են պաշտոնանկություններ

«Խաղաղության խաչմերուկը»՝ Միրզոյան-Արաղչի հանդիպման օրակարգում. Թեհրանը զգուշացրել է Վաշինգտոնին

Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը. Կաթողիկոսի հեռացման գործընթացը՝ նոր փուլում