Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանի խորհուրդները՝ Սուրբ Ծննդից առաջ


Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորհրդակատար Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանի խորհուրդները Սուրբ Ծննդից առաջ.

Եթե տեղ տանք, Տերը կբնակվի մեր մեջ

«Անցնում են ամիսներ, տարիներ, սակայն անհրաժեշտ է, որ մենք փոխվենք, փորձենք նոր մարդ դառնալ: Սուրբ Ծնունդը փոխանցում է մշտապես նորոգվելու գաղափարը: Տիրոջ Ծնունդը մեծագույն աղբյուր է, որ նորոգվենք, հին մարդու փոխարեն գա նորը, փորձենք նմանվել մեր Տիրոջը, որովհետև այդ նմանությունը, ի սկզբանե, Աստված դրել է մեր մեջ: Տերը եկավ և բնակվեց մեր մեջ, այստեղից է սկսում նորոգումը: Եթե տեղ տանք, Տերը կբնակվի մեր մեջ, բայց եթե մեր մեջ լցված են միայն աշխարհիկ, ժամանակավոր ցանկությունները, մտքերը, տեղ չենք կարող գտնել: Պետք է դատարկենք այդ ամբողջը»:


Պետք է ընտրենք՝ կյա՞նք, թե՞ մահ

«Մենք միշտ ալեկոծության մեջ ենք, որքան ենք ինքներս մեզ դավաճանել դժվար պահերին, տարբեր հարվածների, կորուստների ժամանակ, բայց մի աներևույթ ձեռք մեզ միշտ օգնում է, որ գնանք առաջ: Օգնում է, որ մոռանանք դժվարությունների, հուսահատության մասին, կարողանանք հաղթահարել ատելությունը, գնալ սիրո ճանապարհով: Մեր առջև ընտրության հնարավորություն է դրված: Պետք է ընտրենք՝ կյա՞նք, թե՞ մահ: Պետք է հաղթահարենք դժվարություններ, նեղ դռնով մտնենք, մեզ նեղություն տանք, որպեսզի արժանանանք լույսին, քաղցրությանը: Աստված մարդացավ, որ մարդն աստվածանա, Աստծու որդի դառնա: Տերը սպասում է Իր որդիներին, որ վերադառնան հավիտենականության մեջ: Սուրբ Ծնունդը նաև հույսի տոն է»:


Կատարենք Տիրոջ մեծագույն պատվիրանը՝ սիրենք

«Անխռով մտնենք նոր տարվա մեջ: Կատարենք Տիրոջ մեծագույն պատվիրանը՝ սիրենք միմյանց: Այդ սիրով դիմավորենք Նոր տարին: Սուրբ Ծնունդն Աստծո սերն էր, որը Նա ցուցաբերեց Իր արարչության նկատմամբ: Նա ուղարկեց Իր Որդուն, որ մարդկանց բերի փրկության: Տիրոջ ծնունդով լուսավորվեց մարդկային հոգին, որովհետև Նա բնակվեց մեր մեջ, տվեց ճշմարիտ լույսը, ցույց տվեց փրկության ճանապարհի շավիղը: Իր զոհաբերմամբ բացեց Երկնքի Արքայության դռները, որ մենք էլ հավիտենական ուրախությամբ ապրենք»:

Աղբյուրը՝ Qahana.am

Լրահոս

Թեհրանի դիմադրությունն ու Արևմուտքի նոր ճակատները. Թուրքիայի արձագանքը՝ ՀՀ նոր Սահմանադրությանը (տեսանյութ)
ՌԴ-ն Վրաստանի և ՀՀ-ի հետ կապող Վրաստանի ռազմավիրական ճանապարհը փակ է ծանրաքաշ բեռնատարների համար
Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում. Փաշինյան
Չենք տալու Փաշինյանի մուրացած 6 ձայնը․ թող հրաժարական տա․ Սևակ Խաչատրյան
Իրանը սպառնում է հարվածել Եվրոպային․ Ռուսաստանի գաղտնի կորուստներն ու միջուկային նոր վտանգը
ԵՄ-ն խաղաղության և ժողովրդավարության տարածք է, որը խթան է Հայաստանի համար․ Փաշինյան
Ինչու է արցախցիների անձնագրում գրվում «Ադրբեջան» . Ռուսական առաջխաղացում, Իրանի վերջնագիր, տագնապ
Պայթյուններ, աղետներ, անհավանական միջադեպեր․ աղմկահարույց կադրեր աշխարհից
Արմեն Այվազյան. «ԹՐԻՓ-ի շինարարությունը մեկնարկում է, բայց կարևորագույն պայմանները գաղտնի են պահվում ժողովրդից»
Մի՛ հավատացեք Փաշինյանի խոստումներին, կենտրոնացեք Սահմանադրության նախագիծը ԱԺ-ում կասեցնելու վրա
Գրիգորյանի սպանության օրը եղել եմ տեղում, ոչ մեկի վրա գործ չի սարքվել
Ինչո՞ւ է արցախցիների նոր անձնագրերում ծննդավայրի երկիր նշվում Ադրբեջանը․ հարց՝ նախարարին
ԹՐԻՓՓ-ը՝ Իրանի «կարմիր գծի» տակ. Բաքվի պահանջներն ու Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը
Քաղաքացիությունից դատարանի միջոցով զրկելու առաջարկը հենց ՆԳՆ-ն է ներկայացրել․ նախարար
Աշխարհը նոր բախումների շեմին․ լարվածությունը սրվում է. Փաշինյանը՝ Ռումինիա, Մհեր Գրիգորյանը՝ Մոսկվա
Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը․ Արտառոց կետ՝ նոր Սահմանադրության նախագծում
Բնակիչների հետ ջերմ ու անմիջական հանդիպումները կատարած աշխատանքի լավագույն գնահատականն են և վստահ առաջ շարժվելու գրավականը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Կալիֆոռնիայում ուղղաթիռը բախվել է բլրին․ երկու մարդ զոհվել է
Կատարի վարչապետը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքը չի կարող թույլ տալ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության հերթական սրում
Բրազիլիայի նախկին նախագահի մոտ երկկողմանի թոքաբորբ է ախտորոշվել

Լրացուցիչ նորություններ

...

Թեհրանի դիմադրությունն ու Արևմուտքի նոր ճակատները. Թուրքիայի արձագանքը՝ ՀՀ նոր Սահմանադրությանը (տեսանյութ)

Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է

Վարդենյաց լեռնանցքում բուք է

Արին Բերդի փողոցում գնացքի վագոններից մեկը կողաշրջվել է. սկսվել է վառելիքաքսուքային նյութերի արտահոսք

HAYRIK HARVEST. հայկական խոհանոցի պատմությունը՝ համերի և միջազգային խոհարարական արվեստի միջոցով

Նոր մեդալներ միջազգային մրցահարթակից. Պլեխանովի ուսանողները հաջողությամբ հանդես են եկել Վրաստանում

Ամրապնդել պետականության հիմքերը. ի՞նչ նոր դրույթներ է առաջարկում նոր Սահմանադրությունը

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է

Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի

Նոյեմբերի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու

«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով

Կրակել, սպանել է կնոջ եղբորը․ Գողացել են բանալին ներսում թողնված ավտոմեքենան

Աստված մեզ փրկի Պուտինի պես ընկերներից, Թրամփի շուրջ աղմուկ, Իրանի դեմ՝ նոր ծրագիր (տեսանյութ)

Փաշինյանը երեք անգամ կգնա Մոսկվա. ԵՄ-ին կիբերհարված․ Թրամփի ու Պուտինի ուղերձները (տեսանյութ)

Դժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա

Կոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ)

Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը