Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սենսացիաների պակաս չկա. ի՞նչ են «պատմում» հարկային ցուցանիշները. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետական բյուջե վճարվող հարկերի ցուցանիշները՝ թե՛ եռամսյակային, թե՛ տարեկան կտրվածքով, միշտ էլ հետաքրքիր «վայրիվերումներ» են ի ցույց դնում, որոնք որոշակի պատկերացում են տալիս տվյալ ժամանակահատվածում երկրի տնտեսության իրական վիճակի, ինչպես նաև միտումների մասին:Հայաստանի խոշոր հարկատուների այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները ևս բացառություն չեն՝ այն տարբերությամբ, որ արտաքուստ որոշակի «սենսացիաներ» կամ առնվազն փոփոխություններ են պարունակում:

Առաջինը, որ աչքի է զարնում, առաջատարի փոփոխությունն է. բանն այն է, որ Հայաստանի տնտեսության ողնաշարը համարվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը տարիներ շարունակ առավելապես գլխավորում է այս ցանկը, ոչ միայն առաջին տեղում չէ, այլ ընդհանրապես բացակայում է 1000 խոշորների ցանկից: Ընկերությունից, սակայն, պարզաբանեցին, որ դա նախորդ տարի վճարված ռոյալթիի կանխավճարների առաջին եռամսյակում հետվերադարձի արդյունք է։

ԶՊՄԿ-ն կազմակերպություն է, որի վճարած հարկերի զգալի մասը ուղղակի հարկերն են՝ շահութահարկ և ռոյալթի, ի տարբերություն խոշոր հարկատուների զգալի մասի, որոնց դեպքում վճարվող հարկերի զգալի մասն ավելացված արժեքի հարկն է։

2024 թ. արդյունքներով հաշվարկված և վճարված ռոյալթիի կանխավճարներն առաջին եռամսյակում վերադարձվել են ընկերությանը, ինչի արդյունքում հանրագումարում առաջին եռամսյակում ստացվել է 19.5 մլրդ դրամի տարբերություն»,նշել են ընկերությունից և հավելել, որ հաջորդ եռամսյակում, այսինքն՝ արդեն կիսամյակային կտրվածքով ԶՊՄԿ-ի վճարած հարկերը կարտացոլվեն, իսկ տարեկան կտրվածքով ընկերությունը նորից կգրավի առաջնային դիրքեր 1000 խոշոր հարկատուների ցանկում։

Այս անգամ առաջին հորիզոնականում «Գազպրոմ Արմենիան» է, որին հաջորդում են «Մոբայլ սենթրն» ու «Գրանդ տոբակոն»: Ի դեպ, վերջինս Հայաստանի արտադրողների ցանկում փաստացի առաջինն է: Նկատենք, որ, ըստ վիճակագրության, Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում արտադրության ծավալները նվազել են 19,4 %–ով։ Իհարկե, կան կազմակերպություններ, որոնք կայունություն են ապահովում, ու պատահական չէ, որ հիմնականում նրանք տեղ են գտել լավագույն հիսնյակի մեջ. խոսքն, ընդհանուր առմամբ, յոթ ընկերության մասին է, որոնցից ամենամեծ աճն արձանագրել է «Ջերմուկ գրուպը»:

Նշյալ յոթի մեջ սննդամթերքի արտադրությամբ զբաղվում են ընդամենը երկուսը՝ մսամթերքի ոլորտի առաջատար «Աթենք» ընկերությունը, որը, փաստացի, նաև Հայաստանի սննդամթերքի արդյունաբերության առաջատարն է, և «Գրանդ քենդին»: Ի դեպ, այս ընկերությունները և 63-րդ հորիզոնականում գտնվող «Բաղրամյանը», որպես կանոն, ապահովում են սննդամթերքի արտադրության ոլորտի ընկերությունների վճարած հարկերի գրեթե կեսը:

Հետաքրքիր ցուցանիշներ է արձանագրել «Սպայկա» հոլդինգը: Եթե 2024 թ. առաջին եռամսյակում այս ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում 96-րդ տեղում էր, իսկ 2024 թ. տարեկան արդյունքներով՝ 75-րդը, ապա այս տարվա առաջին եռամսյակի վճարած հարկերով 30-րդն է:

Ոչ պակաս տպավորիչ է ընկերության վճարած եկամտահարկի ցուցանիշը, որն ինքնին բավական խոսուն է. անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 600 տոկոս ավելի եկամտահարկ է վճարվել: Մոտ 280 տոկոսով ավելի են եղել վճարված ընդհանուր հարկերը (մոտ 2,1 միլիարդ):

Ինչպես վերջին մի քանի հաշվետու ժամանակաշրջաններում, 2025 թ. առաջին եռամսյակում ևս առաջատարների թվում հայաստանյան բանկերն են: Այս փուլի հիմնական առանձնահատկությունն այն է, որ լավագույն քսանյակում միանգամից 4 բանկ է, ընդ որում՝ գրեթե իրար «հարևանությամբ». խոսքը «Ամերիաբանկի», «Արդշինբանկի», «Այդի» բանկի և «Ակբա» բանկի մասին է: Եվս երեք բանկ՝ «Արմսվիսբանկը», որը ամենազգալի առաջընթաց գրանցածներից է, «Էվոկաբանկը» և «Ինեկոբանկը», լավագույն հիսնյակում են:

Լրահոս

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի մարտի 16-22-ը
Լարսը բաց է
Թրամփը հույս ունի ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխշահավետ համաձայնության հասնել
Երևանի Շիրակի փողոցում բախվել են «Mitsubishi»-ն ու «ՎԱԶ 2106»-ը
Պատրա՞ստ է արդյոք Հայաստանը տեկտոնիկ տարածաշրջանային զարգացումներին. Արմեն Այվազյանը համառոտ պարզաբանում է տվել ընթացիկ իրավիճակին
Ընդդիմադիր այդ ուժերին ընտրող քաղաքացին ինձ համար հոկտեմբերի 27-ի մասնակից է դառնալու․Խաչատրյան (տեսանյութ)
Իրանը կոչ է արել Թրամփին նայել դեպի երկինք և սպասել նոր անակնկալների
Գլոբալ պայթյուն․ Մերձավոր Արևելքից մինչև Եվրոպա՝ աշխարհը մտնում է վտանգավոր փուլ (տեսանյութ)
Նորարարական լուծումներ, միջազգային ստանդարտներ. GTS group-ը՝ ՀՀ-ում ինժեներական մշակույթի հիմնադիր (տեսանյութ)
6 տարի առաջ ամբողջական քարտեզ, հիմա կիսատ՝ հաղթելու դեպքում կիսելու վտանգ չկա` հարց Գալյանին
Կարևոր
Միրզոյանը՝ Հայաստան վերադառնալ չցանկացող քաղաքացիների մասին
TOP 20․ Հազվագյուտ մեքենաներ Երևանում և շոկային կադրեր աշխարհից
ՈՒՂԻՂ․ ՀԷՑ-Ի գործով դատական նիստը
Եթե արցախցիները պատկերացնեին վերադարձ, թող մնային Արցախում. Հակոբյան
Փաշինյանի քայլերը ամբողջը հաշվարկված է, ուղիղ եթերում նրա համար պատահական ոչինչ չկա. Աղազարյան
Նախընտրական զինադադար է. նպատակը Ալիևի համար Հայաստանում կուսակալ ունենալն է. Լևոն Զուրաբյան
Վահե Հովհանիսյանը չկարողացավ մեկնաբանել Փաշինյանի վարքագիծը Արցախի կնոջ հանդեպ
Լավ ենք անում. ձեր օրոք 4 պատերազմ է եղել. ինչու է ՔՊ-ն շանտաժ անում ժողովրդին
Եթե խաղաղությունը կախված է Փաշինյանից ու Ալիևից, նրանց բացակայությամբ ազգը կկործանվվելո՞ւ է.Մինասյան
Սիքստինյան կապելլա․ Վատիկանի գլուխգործոցը

Լրացուցիչ նորություններ

...

Կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ նոր պատերազմ կպատվիրեմ ձեր դեմ. ԶԼՄ-ների համար հերթական «զպաշապիկն» են կարում

Երևանում «ուրախ ավտոբուսը» չի պտտվի. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ նոր պատերազմ կպատվիրեմ ձեր դեմ

Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»

Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ»

Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ»

«Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ»

Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ»

WSJ. Թրամփը խոստովանել է, որ ԱՄՆ-ը պետք է վերանայի միգրանտների արտաքսման մոտեցումը

«Հրապարակ». Փաշինյանի պահանջը դատավորը մասնակի բավարարել է, որ հաջորդ sms ստացողն ինքը չլինի

«Հրապարակ»․ ՀՀԿ-ն ինտրիգը պահում է մինչեւ ապրիլի 4-ը

Ավինյանի ինքնագովազդի համար վճարում է բյուջեն. 10 մլն դրամի հետքերով. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Փաշինյանն անգամ իր համակիրների վրա է ազդում

«Հրապարակ»․ Սյունեցիները՝ խաղից դուրս

«Հրապարակ»․ Ռուբեն Ռուբինյանը սպառնացել էր իրեն պսակադրող քահանային

Ով է եվրոպականի անվան տակ ադրբեջանական բենզին ներկրողը. Մասիսը հեռացվում է բոլոր սիմվոլներից

Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ»

Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ»

Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ»

«Հրապարակ»․ ՔՊ-ն պատուհաս է դարձել Կենտրոնի բնակիչների գլխին