Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$690.51

BTC

$117846

ADA

$0.753321

ETH

$2997.25

SOL

$166.01

34 °

Yerevan

34 °

Moscow

38 °

Dubai

30 °

London

35 °

Beijing

25 °

Brussels

24 °

Rome

29 °

Madrid

BNB

$690.51

BTC

$117846

ADA

$0.753321

ETH

$2997.25

SOL

$166.01

34 °

Yerevan

34 °

Moscow

38 °

Dubai

30 °

London

35 °

Beijing

25 °

Brussels

24 °

Rome

29 °

Madrid

Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել ոտնձգությունը ազգային արժեքների դեմ. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ աշխարհի հազարավոր գործիչներ իրենց դատապարտման խոսքն են հնչեցրել, առաջատար լրատվամիջոցներն անդրադարձել են նախորդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի Ցեղասպանությանը, մի շարք երկրներում էլ օրենսդրական մակարդակով են հիշատակել, դատապարտել Թուրքիայի կատարած ոճրագործությունը։Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր, հայ համայնքի նախկին ղեկավար Գայիկ Վարդանյանը 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն» ճանաչելու և դատապարտելու մասին օրինագիծ է գրանցել։

Նմանատիպ նախագծեր արդեն մի քանի տասնամյակների ընթացքում ընդունվել են մի շարք երկրներում, դրանց թվում՝ G7-ի յոթ երկրներից վեցում, ինչպես նաև ԵՄ երկրների մեծ մասում, ԱՄՆ-ում, Կանադայում և Ռուսաստանում:Հունաստանի Ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասն իր միկրոբլոգում ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցի կապակցությամբ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսերեն ու հայերեն լեզուներով գրառում է արել սոցցանցի իր էջում՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Հայերեն գրառում նաև Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին է արել։Բրիտանական հեղինակավոր The Telegraph պարբերականը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հոդվածում անդրադարձել է Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումներին ու Բաքվում գտնվող հայ գերիներին. «Պատմական և ընթացիկ հանցագործությունների միջև առկա անխզելի կապը պահանջում է, որ մենք այսօր խոսենք առանց երկիմաստության։ Նույն հայերի սերունդները նորից հարձակման են ենթարկվում, այս անգամ Ադրբեջանի կողմից, որը 2023-ին ավարտեց Արցախի էթնիկ զտումները՝ 120000 հայերին բռնությամբ տեղահանելով իրենց հնագույն հայրենիքից»:

Ցանկը երկար կարելի է շարունակել: Ու ստացվում է, ցավոք, այսօր Հայոց ցեղասպանությունը հիշելու և պահանջելու գործը մնացել է միայն օտարերկրյա գործիչների, մամուլի, աշխարհի բոլոր հայերի, քաղաքակիրթ հանրության ուսերին, մինչդեռ Հայաստանի կառավարությունը փորձում է ամբողջությամբ հրաժարվել պատմական հիշողությունից և Ցեղասպանության ճանաչման համար պայքարից։

Դրա վառ օրինակը Ապրիլի 23-ին տեղի ունեցած ավանդական Ջահերով երթն էր, որին աջակցելու փոխարեն ՀՀ իշխանությունները հազարավոր ոստիկանների էին մոբիլիզացրել՝ երթի մասնակիցներին ահաբեկելու համար։ Ավելին, Նիկոլ Փաշինյանն էլ հանդես եկավ երթի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրումը դատապարտող հայտարարությամբ։

Նիկոլ Փաշինյանի ամենամեծ մտահոգությունը, սակայն, ընդդիմության կողմից օրերս խորհրդարանում ներկայացված օրինագիծն էր՝ Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժները խստացնելու վերաբերյալ։ Հայաստանի իշխանությունները հստակ գիտակցում են, որ այդ նախագծի ընդունման շուրջ միասնությունը կարող է համախմբման գործոն ու ազդակ դառնալ։ Ի վերջո, հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել ազգային արժեքների դեմ ոտնձգությունների այն շարքը, որ հետևողականորեն իրականացնում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը։ Խորհրդանշական է, որ Ցեղասպանության 110-րդ տարելիցին օգտագործվող խորհրդանիշները երկուսն էին՝ անմոռուկը, որ վաղուց դարձել է Ցեղասպանության ճանաչման պայքարի նշան, և Արարատ լեռը, որ Թուրքիայի պնդմամբ ու Փաշինյանի թեթև ձեռքով դուրս է մղվում։

Հայաստանի իշխանությունները, Ցեղասպանության ուրացման իրենց ջանքերից բացի, նաև ոտնձգում են Սուրբ լեռան դեմ, անգամ փորձում այն հեռացնել ՀՀ զինանշանից։ Սակայն հանրության արձագանքը տեսնելով՝ վստահ կարելի է ասել, որ միանշանակ չի հաջողելու։

Լրահոս

Երևանի Թոթովենցի փողոցում ավտոմեքենա են թալանել
Հայաստանի գլխավոր ռիսկը Փաշինյանն է․ Միլոնով․ ԵՄ-ն կսառեցնի Իսրայելի հետ առևտրային արտոնությունները (տեսանյութ)
Երեք երեխաների մայրը մեղադրվում է անօրինական միգրացիայի կազմակերպման օժանդակության համար․ Էլինար Վարդանյան
Մոտենում է Վարդավառը․ շատերը թաքստոցներից կհանեն իրենց ջրային զենքերը․ Արթուր Խաչատրյան
Ծառայությունից հեռացնելը բավարար չէ․ նոր մանրամասներ ոստիկանի կողմից լրագրողին հրելու գործից (տեսանյութ)
Աբովյան-Բուզանդի փողոցների խաչմերուկում հետիոտնային անցումը կկարգավորվի լուսացույցով
Սեռական բռնության դեմ պայքարի ոլորտը ՄԻՊ աշխատանքի առաջնահերթություններից է
9 ամսական երեխայի հետ մայրը գնալու է բանտ․ ինչ է կատարվել դատարանում
Նորածին երեխայի մորը կալանավորում են. դատարանի դահլիճում նա լшցում է (տեսանյութ)
Ես Հանրապետական եմ ու հպարտորեն եմ կրում այդ կոչումը, բայց ՀՅԴ-ն ավելին է, քան զուտ կուսակցություն․ Շարմազանով
Կարևոր
Վաղարշապատ համայնքի ղեկավար կազմը հրաժարական է տվել
Որպիսի չասի՝ Ալիևի հետ ինչ է պայմանավորվել այսպիսի շոուներ է սարքում. Վարդանյան (տեսանյութ)
Իրենք կարող են ՀՅԴ-ականներին բանտարկել, բայց մեր իրավունքների համար պայքարը չեն կարող կասեցնել (տեսանյութ)
Ուկրաինայի պատմությունը մոտենում է տխուր ավարտին (տեսանյութ)
Սա իրենց պետք էր ՀՅԴ-ին ահաբեկչության մեջ մեղադրելու համար. Վարդանյան (տեսանյութ)
Ով է արձակուրդ մեկնում. Փաշինյանը որոշում է ստորագրել
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են արգելված իրեր
ԵՄ-ն ողջունում է Աբու Դաբիում կայացած հանդիպումը․ ԵՄ բարձր ներկայացուցիչ
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Լրացուցիչ նորություններ

...

Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

«Հրապարակ». Դավիթ Գալստյանն ու 590 հազար դոլար հափշտակածը՝ նույն խցում

«Ժողովուրդ». Լեւոն Քոչարյանի օգնականը բացատրություն է ներկայացրել

«Իրավունք». Փաշինյանը նոր հանձնարարական է իջեցրել

Ձեր ընկալմամբ բռնության դրսեւորումները համարվում են «բնականոն աշխատանք». Լեւոն Քոչարյանի օգնականը բացատրություն է ներկայացրել. «Ժողովուրդ»

Սպառողական զամբյուղի մթերքներն ամռան շեմին կրկին թանկացել են. «Ժողովուրդ»

Էջմիածնի նախկին քաղաքապետը հարցաքննվել է. Գասպարյանի ընտանիքի շուրջ գործընթացներ կսկսվեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ». ՔՊ-ի թիրախում՝ ՀՅԴ-ն ու Հայ առաքելական եկեղեցին. իրավապահներին հրահանգ է տրվել

300 000 ադրբեջանցու «վերադարձի» օրակարգը և Օվերտոնի պատուհանը. Հայաստանը հերթական զիջման ճանապարհին է. «Փաստ»

«Հրապարակ». ՔՊ-ում կարծում են՝ Սամվել Կարապետյանը կնահանջի

300 000 ադրբեջանցու «վերադարձի» օրակարգը և Օվերտոնի պատուհանը. Հայաստանը հերթական զիջման ճանապարհին է. «Փաստ»

«Ժողովուրդ». Մերօրյա «Շմայսներ»-ը կամ ՔՊ-ի ջարդարարները. ով ինչով է հայտնի

«Հրապարակ». Մեղադրանքի հիմքում 5 տարի առաջ մեռած մարդու ցուցմունքն է

Փաշինյանը հանձնարարել է ուժեղացնել ճնշումները. «Փաստ»

«Հրապարակ». Ինչպե՞ս են ժուչոկը տեղադրել

Պուտինն աշխատանքից ազատել է Ռուսաստանի փոխարտգործնախարարին

Ռուսաստանն արտաքսում Մերձմոսկվայի ադրբեջանական սփյուռքի ղեկավար Էլշան Իբրահիմովին

Անչելոտին դատապարտվել է 1 տարվա ազատազրկման հարկերից խուսափելու համար

«Քննչականում գործեր են սարքվում. ձայնագրությունը կա՝ մարդիկ չկան». փաստաբանների ահազանգը. «Ժողովուրդ»

Սամվել Կարապետյանին կալանավորած դատավոր Արտակ Կարապետյանին է մակագրվել ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքի գործը. ArmLur.am