Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բառի իսկական ու փոխաբերական իմաստով աղմուկի տողատակերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանում Փաշինյանի վերջին «բռնկումը» մի շարք պատճառներ ու ենթատեքստեր ունի, որոնք անտեսելը հազիվ թե ճիշտ է:

Նախ՝ արձանագրենք, որ ՀՀ նախկին նախագահների հասցեին Փաշինյանի խայտառակ արտահայտությունները, այն էլ՝ ԱԺ ամբիոնից (ծեփել պատին, ոտի տակ գցել և այլն), ամենից առաջ ու ամենից շատ բնութագրում են հենց նման արտահայտություններ անողին: Անկախ այն բանից, թե մեզանից ով ինչպես է վերաբերվում երկրի նախկին ղեկավարներին, խոսքը պետական գործիչների մասին է, որոնք երկրի ու ժողովրդի համար արած գործեր ունեն: Ի վերջո, կրկնենք, խոսքը մեր երկրի նախկին նախագահների մասին է, ու դրանով ամեն ինչ ասված է: Նրանց, իհարկե, կարել ի է և պետք է քննադատել, բարձրաձայնել այն սխալներն ու թերությունները, որ ունեցել են:

Սակայն խնդիրն այն է, թե ինչ մակարդակով, ինչ լեքսիկոնով, ինչ բառապաշարով ու տոնայնությամբ:

Առավել ևս, ո՞վ է խոսում նրանց մասին. Նիկոլ Փաշինյանը, որ իր իշխանավարման այս 7 տարվա ընթացքում երեք նախագահների գոնե մեկ տոկոսի չափ օգուտ չի տվել երկրին, փոխարենը հնարավորինս քանդել ու փլուզել է նախորդ 28 տարիներին ստեղծվածը, իսկ երկրին ու ժողովրդին բերել է շարունակական աղետներ, կորուստներ, պարտություններ:

Միանգամայն բնական է, որ ի պատասխան՝ ՀՀ երեք նախկին նախագահների պաշտոնական ներկայացուցիչները ևս մեկ անգամ Փաշինյանի «բանավիճելու» բացականչություններին արձագանքեցին, մեղմ ասած, արհամարհանքով ու ծաղրական ակնարկներով:

Երկրորդ՝ չնայած շատ են խոսակցություններն այն մասին, որ Փաշինյանը հիստերիայի մեջ ընկավ, անհավասարակշիռ վարքով ու շարժուձևով հերթական անգամ աչքի ընկավ, բայց եկեք չմոռանանք, որ նրա այդ դրսևորումները տեղի ունեցան իր թիմակցի հարցին պատասխանելիս: Այսինքն, հարցն անակնկալ չէր, նա նախապես պատրաստվել էր այդ հարցին (բնականաբար՝ նաև պատասխանին):

Թույլ տանք մեզ ենթադրել, որ դա Փաշինյանի «տնային աշխատանքն» էր: Երևի հենց նման պահվածքը նկատի ուներ, երբ վստահ հայտարարում էր, թե բանավիճելու ժամանակ «կոչնչացնի» երեք նախագահներին:

Բնական է, պոպուլիզմով, մանիպուլ յացիայով, գոռգոռոցներով, փաստարկների բացակայությունն այդ ամենով «լցնելով» նրա հետ քչերը կարող են մրցել:

Երրորդը. իսկ ո՞րն էր այդ բռնկման բուն խնդիրը կամ շարժառիթը: Այստեղ վարկածներ ու տարբերակներ շատ կարող են լինել, այդ թվում՝ խորհրդարանում արծարծված պատճառների առումով, սկսած ներքին խնդիրներից, վերջացրած արտաքինով:

Եթե հակիրճ, ապա հիմնական պատճառներից մեկն այն է, որ Փաշինյանը տեսնում է, որ չնայած իր բոլոր՝ Հայաստանը էլ ավելի նվաստացուցիչ վիճակի մեջ դնող ջանքերին, Ադրբեջանը, Ալիևը չեն պատրաստվում ոչ մի «խաղաղության» թուղթ ստորագրել: Ի լրումն, աշխարհում ոչ միայն «իրավիճակ է փոխվել» (այն արդեն մի քանի ամիս է, ինչ փոխվել է), այլև այդ փոփոխության ալիքները դանդաղ, բայց հաստատուն ընթացքով մոտենում են անմիջականորեն մեր տարածաշրջանին:

Փաշինյանի համար մոտենում է նաև «պատմական պահը», այն է՝ պատասխան տալու ժամանակը: Պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ է մի գործչի կամ անձնավորության համար, որի կրեդոն անպատասխանատվության X աստիճանն է, երբ X-ը ձգտում է անսահմանության:

Այստեղից կարելի է ենթադրել, որ Փաշինյանը նման «ցուցադրությունների», աղաղակումների ու նյարդային շարժումների, մի խոսքով՝ «տեսարանների» հետևում ցանկանում է թաքցնել բուն խնդիրը, այս դեպքում՝ խնդիրները:Իսկ որո՞նք են այդ խնդիրները: Թեթևակի հիշատակենք մի քանիսը:

Առաջին. հայտարարվել է, թե «խաղաղության համաձայնագիրը» լրիվ համաձայնեցված է, իսկ Փաշինյանն էլ «նոն ստոպ» տարբերակով ազդարարում է, թե պատրաստ է այն ստորագրել:

Սակայն Փաշինյանն ու նրա ՔՊ-ն կտրականապես հրաժարվում են հրապարակել, ժողովրդի դատին ներկայացնել թշնամու հետ իրենց համաձայնեցրած-ավարտած փաստաթղթի բովանդակությունը:Երկրորդ. Փաշինյանն ու քպականները շարունակ հայտարարում են, թե «համաձայնագրում» բացառապես փոխադարձ զիջումներ են:

Այնինչ, փորձագետները, հաշվի առնելով հընթացս այդ «համաձայնագրի» մասին եղած տեղեկությունները, նշում են, որ խոսքը բացառապես միակողմանի զիջումների մասին է:Ընդդիմադիր պատգամավորները «հուշող» հարցեր են տալիս, թե՝ հրապարակեք, բարձրաձայնեք ադրբեջանական կողմն ինչ զիջումներ է արել, լավ, գոնե 1 զիջում նշեք:

Փաշինյանն ու ՔՊ-ն խոսքները սարուձոր են գցում, ինչի մասին ասես՝ խոսում են, ինչ բացականչություններ ու ձայնարկություններ ասես՝ անում են, բայց այդ հասարակ հարցին ոչ մի կերպ չեն պատասխանում:

Եթե լինեին նման «զիջումներ», ապա Փաշինյանն ու ՔՊ-ն նո՞ր էին դրա մասին հայտարարել: Եթե գոնե մի կես միլիմետր նման բան լիներ, ապա հիմա բոլոր իշխանական քարոզչամիջոցները հանրության ականջները կոշտուկած կլինեին՝ այնքան այդ մասին կխոսեին օրնիբուն:

Չորրորդ. Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե իր ու իր կառավարության դիրքորոշումը այն է, որ «Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակել»:

Նախ՝ այդ հայտարարությունն ինքնին սխալ ընկալման վրա է կառուցված: Արցախյան (Ղարաբաղյան) շարժումը պատմաքաղաքական իրողություն է: Շարժումը մեկնարկել է 1988 թ. փետրվարի 20-ին, իսկ ՀՀ և ԼՂՀ անկախության հռչակագրերով, անկախության հանրաքվեներով և պետականությունների ձևավորմամբ՝ հասել է իր տրամաբանական հանգուցալուծմանը:

Փաշինյանն ու իր խումբը 34 տարի ուշացել են այդ առումով:Բայց դա նաև չափազանց վտանգավոր հայտարարություն է: Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ անկախ պետականության վերականգնումը Արցախյան շարժման ուղղակի քաղաքական հետևանք է (կարելի է ասել՝ պատմաքաղաքական):

Հիմա, եթե ՀՀ ղեկավարի պաշտոնն զբաղեցնողը հայտարարում է, թե ինքն ու իր գլխավորած կառավարությունը չեն շարունակելու Արցախյան շարժումը, դա նշանակում է, որ չեն շարունակելու Հայաստանի անկախ պետականության գոյությունը:

Ու, ի դեպ, աստիճանաբար հասարակության ավելի շատ ներկայացուցիչներ են նման տպավորություններ արտահայտում, որ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն հենց դրան էլ հետամուտ են:

Հարկավ, ԱԺ նիստերի դահլիճում ներկաների, նիստին հետևողների, ներառյալ՝ քպականների համար մի առանձնահատուկ նորություն չէ, որ Փաշինյանն ուրացել է Արցախը, որ նա Արցախը ճանաչել է ադրբեջանական, ինչպես նորություն չէ այն չարությունը, որ նա ցուցադրում է հատկապես Արցախի հայության նկատմամբ:

Ուստի, մնում է ենթադրել, որ վերը նշված հայտարարությունն ամե ն ի ց առաջ Ալիևին ուղղված ևս մի յուրօրինակ «խնդրագիր» էր՝ ստորագրելու համար մի թղթի կտոր, որի գլխամասում մի փոքր խոշոր տառերով գրված լինի «խաղաղություն»: Եվ որը, ինչպես Փաշինյանին է թվում, կդառնա իր քաղաքական «փրկօղակը», գլուխը՝ քարին, թե ինչ այն օղակ կլինի Հայաստանի ու հայության համար:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Լրահոս

Եվս 6 տարի և ընդմիշտ «Ռեալում»․ Վինիսիուս
«Դոլֆին» թայֆունը շարժվում է դեպի Չինաստան․ վտանգի տակ է մինչև 30 միլիոն մարդ
Զելենսկին առաջին անգամ ժամանել է Սերբիա․ սպասվում են կարևոր բանակցություններ Վուչիչի հետ
Մեր զինված ուժերը ցույց տվեցին իրենց կարողությունները աշխարհի ամենաթանկ բանակի դեմ. Իրանի ԱԳ նախարար
Կաթողիկոսը չպետք է հայկական դատարանի առջև կանգնի ու վե՛րջ, մնացածը քննարկման հարց չի․ փաստաբան (տեսանյութ)
Հայտնի են դարձել Թաիլանդի դպրոցի հրաձգության ժամանակ զոհվածների մասին մանրամասները
Ո՞ւր կորավ հայի պահանջատեր տեսակը․ Կարինե Նալչաջյանը՝ հայի հոգեկերտվածքի, ազգային դիմագծի մասին (տեսանյութ)
Հորմուզի նեղուցը կարող է կորցնել իր ռազմավարական նշանակությունը
Ստեփանավանում ռուս կինը փորձել է ինքնասպանություն գործել
Կաթողիկոսը՝ մեղադրյալի աթոռին․ ի՞նչ են մտածում քաղաքացիները (տեսանյութ)
Ալեն Սիմոնյանից հետո հաջորդը Հայկ Կոնջորյանն է․ նրա մասին «սլիվները» ՔՊ-ն է կազմակերպում (տեսանյութ)
Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կարգը կփոխվի
Աննկարագրելի հպարտություն էր, երբ Բաքվում հնչեց ՀՀ օրհներգը․ Ժաննա Անդրեասյան
ՌԴ-ն «Իսկանդերով» խոցել է զինվորական գնացքը.Վեհափառի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց (տեսանյութ)
Դատավորը հայ էր․ Նարեկ Կարապետյան
Կարևոր
Երևի փոստը լավ չի աշխատում․ Նաթան սրբազանը՝ Պոլսո պատրիարքի լռության մասին
ԱՄՆ-ում Facebook-ին և Instagram-ին տուգանել են 567 մլն դոլարով
Մինվոդիում կասեցվել է 16 միլիոն ռուբլու անօրինական տեղափոխումը Հայաստան
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Բելառուսին պակասում է ԽՍՀՄ-ի կառավարման համակարգը. Լուկաշենկո

Լրացուցիչ նորություններ

...

Ո՞ւր կորավ հայի պահանջատեր տեսակը․ Կարինե Նալչաջյանը՝ հայի հոգեկերտվածքի, ազգային դիմագծի մասին (տեսանյութ)

Կաթողիկոսը՝ մեղադրյալի աթոռին․ ի՞նչ են մտածում քաղաքացիները (տեսանյութ)

Ինչ ունեցվածքով հեռացավ ԱԺ-ից Հայկ Սարգսյանը․ Ինչպես են վերաբաշխվել աշխատասենյակները ԱԺ-ում

Սասունի սիրտը կփորձեն շահել. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի «մուրազը փորը չի՞ մնա»

«Հրապարակ»․ Ամեն մեկն իր համակարգում «ցար ի բոգ է» իրեն զգում

Վարդևանյանի ընտրությո՞ւն, թե՞ Վեհափառի դատական նիստ․ խորհրդարանում արտառոց վիճակ է. «Ժողովուրդ»

Ինչպես են վերաբաշխվել աշխատասենյակները Ազգային ժողովում. «Ժողովուրդ»

Ալեն Սիմոնյանի ընտանիքը լքում է կառավարական ամառանոցը

Նոր ձևավորված կառավարության առաջին նիստն է, պիտի անենք որոշ վերանայումներ․ Նիկոլ Փաշինյան

ՔՊ հնաբնակները խիստ հիասթափված են նորերից. «Հրապարակ»

Ալեն Սիմոնյանի ընտանիքը լքում է կառավարական ամառանոցը. «Ժողովուրդ»

ՔՊ-ն առաջարկում է ստեղծել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով․ եվրոպական պարտավորություններ. «Ժողովուրդ»

Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»

Արայիկ Հարությունյանն աչք է դրել Մանավազյանի աթոռին. Մելիքբեկյանը փոշմանե՞լ է

Ստեփանավանում ՔՊ-ն ռևանշի է պատրաստվում. «Հրապարակ»

Պապիկյանի հետ կոշտ զրույց է կայացել. «Հրապարակ»

Ընտրությունների օրը Մոսկվայից Հայաստան ժամանած Սահակյանը չի կարողանում վերադառնալ ՌԴ. «Ժողովուրդ»

Ռուբինյանի խորհրդարանը և Փաշինյանի իշխանության նոր «ճարտարապետությունը». «Ժողովուրդ»

Կառավարությունում անորոշություն է․ բոլորը սպասում են Լիլիթ Մակունցի որոշումներին. «Ժողովուրդ»