Թուրքիան շուրջ 10 տարի դադարից հետո կրկին սկսել է գնել ԱՄՆ գանձապետարանի սահմանափակ թվով թողարկված պարտատոմսեր:
ԱՄՆ գանձապետարանի վարչության տվյալների համաձայն՝ 2023-ի տարեվերջին Թուրքիան գնել է շուրջ 2.2 մլրդ, իսկ 2024-ի տարեվերջին՝ ավելի քան 12.8 մլրդ դոլար արժողությամբ պարտատոմսեր:
Նշվում է, որ 12 մլրդ դոլարից 9.5 միլիարդն ուղղվել է երկարաժամկետ, իսկ ավելի քան 3.2 միլիարդը՝ կարճաժամկետ պարտատոմսերի գնմանը: Նման գնման ծավալները թուրքական մամուլում որակվել են ռեկորդային: