Ղազախստանի իշխանությունները պետք է Ակտաու քաղաքի մերձակայքում Azerbaijan Airlines (AZAL) ընկերության մարդատար ինքնաթիռի կործանման պատճառների վերաբերյալ վերջնական հաշվետվությունն ավարտեն մինչև 2025 թվականի դեկտեմբերը, այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի տրանսպորտի փոխնախարար Թալգատ Լաստաևը։
«ICAO-ի (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության) առաջարկվող գործելակերպի պահանջների, ստանդարտների համաձայն՝ հետաքննության մեկ տարի: Համապատասխանաբար, մինչև ընթացիկ տարվա դեկտեմբեր հետաքննության վերջնական հաշվետվությունը պետք է ավարտված լինի», - ասել է Լաստաևը՝ պատասխանելով Ակտաուի մերձակայքում ինքնաթիռի կործանման հետաքննության ժամկետների մասին հարցին:
Փետրվարի 4-ին Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը հրապարակել է նախնական հաշվետվություն հետաքննության ընթացքի մասին։
Փաստաթուղթը միանշանակ եզրակացություններ չի բովանդակում կործանման պատճառների մասին։ Մասնավորապես, հաշվետվությունում տեղեկատվություն կա, որ օդանավի կորպուսի վրա հայտնաբերվել են անցքեր, ինչպես նաև կողմնակի մետաղական առարկաներ, որոնք ուղարկվել են փորձաքննության։