Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Որքան շատ է նա ջնջում պատմությունը, այնքան Հայաստանի հակառակորդներին ավելին պահանջելու հիմք է տալիս. Վարդան Օսկանյան


Փաշինյանը դավաճանում է Հայաստանի ոչ միայն անցյալը, այլև՝ ապագան, այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«Յուրաքանչյուր ազգ կրում է իր պատմության բեռը: Այն ձևավորում է ինքնությունը, ուղղորդում է դիվանագիտությունը և հիմք է ստեղծում ապագա սերունդների համար:

Երբ առաջնորդը դիտավորյալ ջնջում է այդ պատմության մասերը՝ արդարացնելու իր սեփական ձախողումները, նա դավաճանում է ոչ միայն իր երկրի անցյալը, այլև ապագան: Հենց սա է անում Նիկոլ Փաշինյանը։ Վերաշարադրելով հայոց պատմությունը՝ նա արդարացնում է իր քաղաքական ձախողումները և ազգին առաջարկում է միայն հանձնվողականություն և պարտվողականություն:

Փաշինյանը հայտարարել է, որ Իրական Հայաստանը կլինի 2026-ի ընտրությունների իր քարոզարշավի կենտրոնական գաղափարը:

Նա ակնկալում է, որ հայ ժողովուրդը կհամախմբվի մի տեսլականի շուրջ, որը պահանջում է մոռանալ սեփական անցյալը, լքել իրենց տեղահանված հայրենակիցներին և ընդունել Հայաստանը որպես նվաստացած ու բարոյալքված պետություն: Նա պնդում է, որ Հայաստանը պետք է ընդունի իր ներկայիս սահմանները՝ հավանաբար հետագա կորուստներով, և մոռանա մնացած ամեն ինչ: Հենց սա նա ներկայացնում է որպես պրագմատիզմ, սակայն իրականում դա ոչ այլ ինչ է, քան փախուստ դիվանագիտության և կառավարման իր ձախողումներից: Նրա Իրական Հայաստան դոկտրինը վերաբերում է հանձնվելուն:

Արցախը ազգային գիտակցությունից ջնջելով՝ Փաշինյանը փորձում է օրինականացնել նրա ժողովրդին և ինքնորոշման իրավունքը պաշտպանելու իր անկարողությունը:Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ ինքնապարտադրված նման ամնեզիան խաղաղություն չի բերում, այլ միայն՝ ավելի շատ զիջումներ: Առաջնորդը, որը պարբերաբար լքում է իր իսկ ժողովրդի հիմնարար իրավունքները, անվտանգություն չի կառուցում. նա հետագա պահանջների առիթ է տալիս:

Ադրբեջանական վարչակարգը չի բավարարվի Արցախով:

Փաշինյանի շարունակական նահանջը առիթավորում է բոլոր նրանց, ովքեր ձգտում են ավելի թուլացնել Հայաստանը: Որքան շատ է նա ջնջում պատմությունը, այնքան Հայաստանի հակառակորդներին ավելին պահանջելու հիմք է տալիս:Ամբողջ ազգը՝ հատկապես ընդդիմությունը, պետք է գիտակցի, որ սա Փաշինյանի աքիլեսյան գարշապարն է:

Նրա տեսլականը ազգային վերածննդի կամ պրագմատիկ պետականության տեսլական չէ. այն անկարողության, ձախողման և Հայաստանի անկման «օրինականացման» տեսլական է: Այն գաղափարը, որ Հայաստանը պետք է ընդունի իր ներկայիս վիճակը որպես իր միակ հնարավոր ապագա, ոչ միայն ոգեշնչող չէ, այլև պարզապես վտանգավոր է:

Այն ազդանշան է աշխարհին, որ Հայաստանն այլևս չի պայքարի իր շահերի համար, չի պաշտպանի իր պատմական իրավունքները և անգամ չի հարգի սեփական ժողովրդի տառապանքը:

Որևէ լուրջ ազգ պարզապես չի մոռանում իր կորցրած տարածքները: Հունաստանը երբեք չի ջնջել Կոստանդնուպոլսի հիշողությունը:

Լեհաստանը շարունակում է հիշատակել Լվովը:

Սերբիան, չնայած Կոսովոյի կորստին, այն դեռ համարում է իր պատմական նարատիվի մասը: Ռուս-ուկրաինական պատերազմը հավանաբար կհանգուցալուծվի տարածքային դաժան փոխզիջումների միջոցով, բայց նույնիսկ նման սցենարում Ուկրաինան իր պատմական գիտակցությունից երբեք չի ջնջի կորցրած տարածքները:

Ինչո՞ւ պետք է Հայաստանը տարբեր լինի:Մենք պետք է հստակ լինենք՝ կա տարբերություն տարածքային ակտիվ հավակնությունների և պատմական ճշմարտության միջև, խաղաղ բանակցությունների և ինքնության ջնջման միջև: Սակայն Փաշինյանի պարտվողական հռետորաբանությունը ծառայում է միայն նրա սեփական քաղաքական գոյատևմանը:

Նա պատմությունը վերասահմանում է ոչ թե անհրաժեշտությունից, այլ հարմարավետությունից, որովհետև ճշմարտությունն ընդունելը կնշանակի ընդունել սեփական պատասխանատվությունը իր կառավարման ներքո պատահած աղետների համար:

Հայ ժողովուրդը չպետք է թույլ տա, որ Իրական Հայաստանը դառնա Փաշինյանի ձախողումների արդարացում:

Այս կարգախոսը պետք է շրջվի նրա դեմ՝ բացահայտվելով այն, ինչ իրականում կա՝ անկարողության, պարտվողականության և Հայաստանի արժանապատվության դավաճանության դատարկ արդարացում»,- նշել է Օսկանյանը։

Լրահոս

ՈւՂԻՂ. ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ
NYT. ԱՄՆ զինված ուժերը դադարեցրել են Իրանին հարվածելը
The Times of Israel. Իսրայելը կողմ է Իրանին հարվածներ հասցնելու դադարեցմանը
Հորմուզի նեղուցով ազատ անցումը հնարավոր կլինի երկու շաբաթվա ընթացքում. Իրանի ԱԳՆ
Axios. ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլը նախատեսված է ապրիլի 10-ին
«Իրավունք». ՔՊ–ում դժգոհ են. «Եթե Փաշինյանից նեղված լիներ կամ հակառակը, Սարգսյան Հայկը հիմա նո՞ր էր խի ճաղերի հետեւում»
«Ժողովուրդ». 6 մլն եկամուտ, անշարժ գույք, խոշոր փոխառություններ. ինչ է հայտարարագրել Քաղաքաշինության կոմիտեի նախագահը
«Հրապարակ»․ Զարթոնքի կամրջի ասֆալտը մեկ տարի էլ չդիմացավ
«Հրապարակ»․ Ընթերցանության ժամ՝ ԱԺ-ում
«Հրապարակ»․ Կոշտ զրույց է ընթացել փակ դռների հետեւում
«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանի հոր բողոքը բավարարվել է
«Հրապարակ»․ Օշականցի Գեւորիկն ազատ է արձակվել
Խարբերդի ամառանոցներից դեպի Նուբարաշեն ճանապարհին 5 մեքենա է բախվել․ կան տուժածներ
Թրամփը հայտարարել է Իրանի շուրջ լարված բանակցությունների մասին
Հուսանք՝ Իրանը կդիմանա սպասվող մեծ փորձություններին և կշարունակի պահել Հայաստանի թիկունքը․ Արմեն Այվազյան
Կարևոր
Եղե՛ք զգոն, սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ․ Ազիզյանը մանրամասնել է՝ ինչ անել
Սա ի՞նչ արդարադատություն է. Սպանված Սարգիս Զեյնալյանի եղբայրը դիմել է Սրբուհի Գալյանին
Էրդողանը հայտարարել է Ուկրաինայի հարցի կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսելու անհրաժեշտության մասին
Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում
ՔՊ-ից պատգամավորի թեկնածու առաջադրված իջևանցի բժիշկը ՌԴ քաղաքացի է

Լրացուցիչ նորություններ

...

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը

Իրանի այս երկու ուղղություններն էլ այժմ աշխատում են. Վարդան Ոսկանյան

Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով. Նարեկ Ալոյան

18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան

ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան․ Վարդան Ոսկանյան

Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան

Նա, ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին. Բագրատ Սրբազան

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին

Կյանքը շատ-շատ սիրող պապաս․ Նինա Տիտանյանը՝ հոր կորստից հետո գրառում է արել

Այն ուժերը, որոնք կարծում են՝ Նիկոլի ընտրության պարագայում Հայաստանին սպառնում է Ղարաբաղի ճակատագիրը, պետք է միավորվեն․ Առաքել Սեմիրջյան

Մի մոռացեք, որ Վազգենը 120 օր կալանքի տակ է․ Նաիրա Զոհրաբյան

Իրանի նպատակը ոչ թե պատերազմի դադարեցումն է, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը․ իրանագետ

Իրանը կարծես թե մտադիր չէ կրկնել 2025 թվականի 12-օրյա պատերազմի պատմությունը․ Հակոբ Բադալյան

Թող Աստված բազմապատիկ վերադարձնի ձեզ ձեր բարությունը. Հրուշ Մնոյանի հուզիչ ուղերձը

Փաշինյանը փաստորեն ցուցադրաբար սկիզբ է դնում Հայաստանը թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու ծրագրին․ Արմեն Այվազյան