Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Հունգարիայի ընտրություններին հետևելու 3 պատճառ։Այսօր Հունգարիայում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որոնց շուրջ ինտրիգը ոչ միայն ներպետական է, այլև եվրոպական և անգամ գլոբալ։

Առաջին հայացքից մեզ չհետաքրքրող այս իրադարձությանը, սակայն, Հայաստանից հետևելու 3 պատճառ կա։

Առաջինը։ Վիկտոր Օրբանը դեռևս 2012 թ․ից Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ թույլ է տվել անարգանք և խաբեություն, Ադրբեջանին արտահանձնելով Ռամիլ Սաֆարովին, թույլ տալով Ալիևին հերոսացնել այդ մարդասպանին, ով հենց Բուդապեշտում խլեց հայ սպա Գուրգեն Մարգարյանի կյանքը։ Եվ բնական է, որ Վիկտոր Օրբանի հնարավոր պարտությունը որոշակի պատմական արդարություն ունի իր մեջ նաև Հայաստանի և հայ ժողովրդի տեսակետից։Երկրորդը։ Հունգարական ընտրությունները դարձել են եվրոպական և գլոբալ քաղաքական օրակարգի մաս, քանզի Օրբանի կառավարությունը վարում է, մեղմ ասած, եվրոսկեպտիկ քաղաքականություն՝ ընդգծելով և առաջ մղելով ազգային պետությունների ինքնիշխանության խնդիրը Եվրոմիության նման վերներպետական կազմակերպության ներսում։

Շատ ցայտուն են արտաքին նախընտրական միջամտությունները ինչպես հօգուտ Օրբանի, այնպես էլ հօգուտ ընդդիմության միասնական թեկնածու Մագյառի։ Հետևաբար, Հայաստանը, որ հայտնվել է խորհրդարանական ընտրությունների նախաշեմին և իր վրա զգում է արտաքին նախընտրական միջամտությունների ողջ պերճանքն ու թշվառությունը չի կարող անտարբեր լինել մեկ այլ երկրում նմանատիպ միջամտություններին։

Եվրոպական ցինիզմը հերթական անգամ ընդգծվում է այս համատեքստում։ Երբ ԱՄՆ փոխնախագահ Վենսը եկել էր Հայաստան և ուղիղ սատարում հայտնել Նիկոլին, այդպիսով իրականացնելով ընտրական միջամտություն ողջ լիբերալ եվրոպական հանրույթը ողջունում էր այդ քայլը։ Սակայն, երբ նույն Վենսը այցելեց Բուդապեշտ և սատարում հայտնեց Օրբանին, լիբերալ եվրոպական հանրույթի մոտ արթնացավ «դեմոկրատական արժեհամակարգային» ճտիկը, և նրանք սկսեցին վայրագ ձևի քննադատել այդ փաստը։Մենք վաղուց ենք սովոր եվրոպական քաղաքական կրկնակի ստանդարտներին, և այս օրինակը ամենաթարմ ու ցայտուններից է։

Երրորդը։ Հունգարական ընտրությունները պետք է հետաքրքրեն նաև Հայաստանի ընդդիմությանը, քանզի Վիկտոր Օրբանի կառավարման ձևն ավտորիտար է և ամբողջությամբ տեղավորվում է ժամանակակից ոչ լիբերալ կառավարիչների տրամաբանության մեջ։ Իհարկե, լինելով ԵՄ անդամ, Հունգարիան չէր կարող շրջանցել է բոլոր եվրոպական ստանդարտները, որոնք վերաբերում են ժողովրդավարությանը և օրենքի գերակայությանը։

Սակայն Օրբանի և Նիկոլի միջև կառավարման զուգահեռները շատ տեսանելի են հատկապես ավտորիտար ձեռագրի մեջ։ Անշուշտ, Նիկոլը շատ ավելի վայրագ բռնապետ է փորձում դառնալ, քանզի չունի իր վրա եվրոպական ինստիտուցիոնալ զսպաշապիկ, սակայն և՛ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջությամբ տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ, հետևաբար, նման դիկտատորի, նման ավտորիտար կառավարչի հնարավոր պարտությունը և այդ պարտության անատոմիան կարող են հետաքրքիր և օգտակար լինել Հայաստանի ընդդիմությանը։

Իհարկե, Հունգարիայի դեպքում ընդդիմությունը Օրբանին մարտահրավեր է նետել միացյալ կերպով, իսկ Հայաստանում նախընտրական թիմերի է բաժանվել, սակայն, միևնույն է, հետաքրքիր է տեսնել, թե արդյոք այդ մարտավարությունը՝ միացյալ ընդդիմության բռունցքը, կարող է հաղթել ավտորիտար կառավարչին։

Եվ այդ հնարավոր հաղթանակի մեջ ինչպիսի՞ տեխնոլոգիական, քաղաքական, քարոզչական գործիքակազմ է կիրառվել։

Ուստի, հետևենք Հունգարիայում այսօրվա ընտրություններին, որովհետև, ինչպես արդեն ասացի, վերը թվարկած 3 պատճառներով նրանք հետաքրքիր են նաև մեզ համար»։

Լրահոս

Փեզեշքիան. Իրանը կարող է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ
Թրամփը սպառնացել է ոչնչացնել «այն, ինչ մնացել է Իրանից»
Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից. Գարեգին Բ
Վրաստանի ընդդիմությունը կոչ է արել իշխանություններին երկիրը ներառել «Թրամփի երթուղի» նախագծում
Ադրբեջանը վերսկսել է Իրանում իր դեսպանության գործունեությունը
Կարևոր
Նիդերլանդների փոխդեսպան Թիմեն Կաուվենարն ավարտել է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում
Sky. Մեծ Բրիտանիան հիասթափված է Իսլամաբադում ԱՄՆ-Իրան բանակցությունների ձախողումից
Իրանում պարզել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով 3371 զոհվածների ինքնությունը
Ազգային ժողովի դիմաց բшխվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրшվոր
Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ. Աշոտյան
Իրանի պատմական հուշարձաններին ավելի քան 57 մլն դոլարի վնաս է հասցվել ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների պատճառով. Իրանի զբոսաշրջության նախարար
Օրբանը և նրա կինը քվեարկել են խորհրդարանական ընտրություններում
Կարևոր
Իրանը նախընտրել է մերժել մեր առաջարկները. ԱՄՆ փոխնախագահ (տեսանյութ)
Զզվելի, ուղղակի շա՜տ զզվելի է տեսնել, թե ինչպես են քոչարյանական քարոզչական կոյուղիները նույն էժան նիկոլությունն անում. Սամվել Ֆարմանյան
Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու
Tasnim. Իրանի պատվիրակությունը լքել է Իսլամաբադը
Հունգարիայում խորհրդարանական ընտրություններ են
Կարևոր
Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու. Արմեն Այվազյան
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, այսօր տոնում է Կրկնազատիկը
Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 2000-ը

Լրացուցիչ նորություններ

...

Զզվելի, ուղղակի շա՜տ զզվելի է տեսնել, թե ինչպես են քոչարյանական քարոզչական կոյուղիները նույն էժան նիկոլությունն անում. Սամվել Ֆարմանյան

Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու. Արմեն Այվազյան

Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը

Իրանի այս երկու ուղղություններն էլ այժմ աշխատում են. Վարդան Ոսկանյան

Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով. Նարեկ Ալոյան

18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան

ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան․ Վարդան Ոսկանյան

Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան

Նա, ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին. Բագրատ Սրբազան

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին

Կյանքը շատ-շատ սիրող պապաս․ Նինա Տիտանյանը՝ հոր կորստից հետո գրառում է արել

Այն ուժերը, որոնք կարծում են՝ Նիկոլի ընտրության պարագայում Հայաստանին սպառնում է Ղարաբաղի ճակատագիրը, պետք է միավորվեն․ Առաքել Սեմիրջյան

Մի մոռացեք, որ Վազգենը 120 օր կալանքի տակ է․ Նաիրա Զոհրաբյան