Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իրականությունն այլ է. իշխանությունը վերարտադրվելու շանս չունի. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.Սոցիոլոգիան ու հատկապես սոցիոլոգիական հարցումները գնալով ավելի ու ավելի շատ կիրառվում են ոչ թե հանրության վերաբերմունքն ու ընկալումները հետազոտելու համար, այլ որպես քաղաքական PR գործիք: Ավելի պարզ՝ կայուն տպավորություն է ձևավորվել, որ այդ հարցումները ոչ թե հանրության կարծիքը պարզելու, այլ այդ կարծիքի վրա ներազդելու, ուղղորդելու նպատակ են հետապնդում, հաճախ՝ անթաքույց:

Ըստ որում, միայն Հայաստանի մասին չէ խոսքը: «Սոցիոլոգիական հարցումները», որպես PR-ի, քաղաքական ներազդման միջոց վաղուց են կիրառվում Արևմուտքում՝ ժամանակակից ժողովրդավարության «գուրուների» կողմից: Այդ «գործիքը» նրանք կիրառում են նաև ու հատկապես այն երկրների դեմ կամ երկրներում, որտեղ ունեն իրենց որոշակի շահերը կամ հետաքրքրությունները:Վերը ասվածի տրամաբանության մեջ է, եթե չասենք՝ ասվածի գործնական արտացոլումն է առաջիկա ԱԺ ընտրությունների վերաբերյալ նախօրեին Եվրոպայից ուղարկված շատ ու շատ կասկածելի (շատ մեղմ ասած) «հարցումը», որը ոչ մի աղերս չունի փաստացի իրականության հետ:
Առավել ևս, որ «Բրևիս» ընկերությունը հետո նշել է, թե EuroNews-ով հրապարակված սոցհարցման արդյունքները չեն արտացոլում իրենց կողմից իրականացված հարցման հրապարակված արդյունքները:Չնայած նման հերքմանը, այնուամենայնիվ, Արևմուտքի նման «հիբրիդային պատերազմին» կարիք կա անդրադառնալու, առավել ևս, որ տարածողը պատահական «հարթակ» չէ:Դեռ մի կողմ դնենք այն, որ այդ «հարցմամբ» Փաշինյանին մի այլ կարգի տոկոսներ են նկարել: Շատ ավելի հետաքրքիր են կեղծ ինֆորմացիայի տարածման մանրամասները և այն, թե ով է սկզբնաղբյուրը, և ովքեր են տարածել Հայաստանում:

Նախ՝ պետք է նշել, որ դա ներկայացվում էր որպես «հեռախոսային հարցում»: Ընդհանրապես, հեռախոսային հարցումներն ամենևին վստահելի չեն կարող դիտվել մեր երկրում, մեր հասարակության մեջ ու մեր պայմաններում: Իրավիճակում, երբ հանրության դեմ իշխանությունները ահաբեկման, ոստիկանապետական ճնշման և համատարած գաղտնալսումների «քաղաքականություն» են վարում, շատ-շատերը, որոնք ընդդիմադիր ուժերի կողմնակից են, որոնք մերժում են Նիկոլ Փաշինյանին, ակնհայտորեն խուսափում են հեռախոսային նման զրույցներից, առավել ևս՝ խուսափում են հեռախոսով ասել, թե որ ուժին են պատրաստվում ձայն տալ: Վերը նշված թվերը, այն է՝ պատասխանել է հազիվ 0,3-05 տոկոսը, վկայում են նաև դրա մասին:Ինչ վերաբերում է հանրային կարծիքին ու իրական տրամադրություններին, ապա «դաշտային պայմաններում» իրականացված ոչ հեռախոսային հարցումների արդյունքները բոլորովին այլ պատկեր են ուրվագծում: Մեր ունեցած տեղեկություններով, պատկերը «եվրոհիբրիդային» հարցումներից էապես է տարբերվում, եթե չասենք, որ լրիվ հակառակն է:Իրական հարցումների արդյունքներով, Փաշինյանն ու իր իշխանությունը ոչ մի կերպ չեն մոտենում վերարտադրվելու համար անհրաժեշտ ցուցանիշին:

Էլ ավելին՝ նրանք շատ հեռու են դրանից: Պարզ ասած՝ Փաշինյանն առավելագույնը կարող է հաջորդ ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցության ղեկավարի պաշտոնի հավակնել:Փոխարենը, հիմնական ընդդիմադիր ուժերը՝ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք և ԲՀԿ, նոր իշխանություն ձևավորելու շատ իրական հնարավորություն ունեն: Ավելին, կան տեղեկություններ, որ ոչ միայն երեք խոշոր ուժերը ձևավորում են իշխանություն, այլև անցողիկ շեմը կարող է հաղթահարել ևս 2-3 ուժ, օրինակ՝ Արման Թաթոյանի «Միասնության թևերը», Հայկ Մարությանի «Նոր ուժը» և Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը»:

Այս ամենի մեջ, արդեն անկախ բոլոր հարցումներից, առանցքայինը տրամադրությունն է, կոնկրետ՝ քվեարկությանը ակտիվ մասնակցելու տրամադրվածությունը, որը բարձր է: Իսկ դա ամենից կարևորն է ու կարող է վճռորոշ նշանակություն ունենալ

Լրահոս

Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ Ալիևին
Զելենսկին բողոքել է Պուտինից և Թրամփից
ԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղը
Արթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածուն
Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն
Մակրոնը Փարիզի ահաբեկչությունը որակել է որպես Ֆրանսիայի համար շրջադարձային պահ
Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
Արաբական և իսլամական երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզում երթևեկությունը
Թրամփը խոստովանել է ուկրաինական կարգավորման համար մաքսատուրքերի անարդյունավետությունը
Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»
«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»
«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է
Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»
Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ
ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»
Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Արսեն Զախարյանը գոլի հեղինակ է դարձել Եվրոպա լիգայի խաղում
ՊԵԿ-ում քննարկվել են ԱՄՆ-ի հետ մաքսային և սահմանային անվտանգության ծրագրերը
Մոսկվան և Կիևը պայմանավորվել են հրադադարի շուրջ՝ խաղաղ բնակիչներին տարհանելու համար

Լրացուցիչ նորություններ

...

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում