Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նիկոլ Փաշինյանի պրոպագանդիստներն արդեն նաեւ Ազգային Ժողովի ամբիոնից փորձում են պաշտպանել գերագույն գլխավոր ստախոսի այլանդակ ստերը. Զուրաբյան


Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Շուշին և Լաչինը մնում էին մեզ…Նիկոլ Փաշինյանի պրոպագանդիստներն արդեն նաեւ Ազգային Ժողովի ամբիոնից փորձում են պաշտպանել գերագույն գլխավոր ստախոսի այլանդակ ստերը, ասելով, թե վերջերս ԱՄՆ պետդեպարտամենտի բացահայտված փաստաթղթերն իբր ցույց են տալիս, որ 1997 թվականի Փուլային կարգավորման համաձայն «հայկական ուժերը պետք է դուրս բերվոին Շուշիից ու Լաչինից»։

Սրանք այնքան անգրագետ են դիվանագիտության մեջ եւ այնքան անպարկեշտ Նիկոլին իր կործանարար որոշումների պատասխանատվությունից մաքրելու անպատվաբեր գործում, որ որպես նման ակնհայտ ստի ապացույց բերում են 1997 թվականի Փուլային տարբերակին համաձայնություն հայտնելու Հեյդար Ալիեւի ձեւակերպումը, որը եւ տեղադրված է ամերիկյան զեկույցներում։ 

Սրանց մտքով անգամ չի անցնի (իսկ եթե անցնում է, նշանակում է, որ չարամտորեն են մոլորեցնում մեր հանրությանը), որ կարեւորը ոչ թե կարգավորման պլանի ձեւակերպումն է Ալիեւի կողմից, որով նա շարադրել է նաեւ ապագայի հետ կապված իր ցանկությունները, այլ Մինսկի Խմբի համանախագահների կողմից ներկայացված եւ Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունն ստացած կարգավորման պլանի բուն տեքստը։Իսկ 1997 թվականի Փուլային կարգավորման տեքստում զորքերի դուրսբերման մասին ասված է միայն հետեւյալը (կետ II.B).

1.«Երկրորդ փուլում ուժերը դուրս են բերվում միաժամանակ և թիվ 1 հավելվածում ներառված գրաֆիկի համաձայն` հետևյալ կերպ.

(1) Հայաստանի ուժերը, որոնք տեղաբաշխված են Հայաստանի սահմաններից դուրս, բերվում են այդ սահմաններից ներս:

(2) ԼՂ ուժերը բերվում են ԼՂԻՄ 1988թ. սահմանագծից ներս` բացառությամբ Լաչինի շրջանի:

(3) Ադրբեջանի ուժերը դուրս են բերվում դեպի թիվ 1 հավելվածում նշված սահմաններից անդին` ԲՄԾԽ հանձնարարականների հիման վրա, և Հայաստանի տարածքից:»Ինչպես տեսնում ենք, հայկական զորքերը ոչ միայն մնում էին ամբողջ ԼՂԻՄ֊ի տարածքում (ինչը ներառում է Շուշին),
այլ նաեւ ամբողջ Լաչինի շրջանում։

2.Իսկ ինչ վերաբերում էր չհամաձայնեցված հարցերին (Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, Շահումյանի շրջան հայերի վերդադարձը, Շուշի եւ Լաչին՝ ադրբեջանցիների վերադարձը), դրանք հետաձգվում էին անորոշ ապագայով եւ պետք է լուծվեին Հաաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հետագա բանակցություններով մի վիճակում, եևբ արդեն հաստատվել են ԵԱՀԿբաժանարար բազմազգ ուժերը եւ դադարեցված է ռազմական հակամարտությունը։

Ահա ինչպես էր դա ձեւակերպված կարգավորման պլանում (կետ XI).

«Սույն համաձայնագրի երեք կողմերը, այսպիսով վերջ դնելով հակամարտության պատերազմական կողմին, համաձայն են Մինսկի խորհրդաժողովի համանախագահների օժանդակությամբ բարեխղճորեն շարունակել բանակցությունները ԵԱՀԿ գործող նախագահի կողմից համապատասխանաբար հրավիրված այլ կողմերի հետ հակամարտության մյուս բոլոր կողմերի անհետաձգելի ու համապարփակ կարգավորմանը հասնելու նպատակով, այդ թվում` քաղաքական կողմը, ինչը ներառում է ԼՂ կարգավիճակի որոշումը և Լաչինի, Շուշիի ու Շահումյանի հետ կապված խնդիրների լուծումը. այսպիսի կարգավորումը բանակցությունների ճանապարհով իրականանալուց և վերոհիշյալ կողմերի ստորագրումից հետո ենթակա է ճանաչման միջազգային հանրության կողմից հնարավորինս արագ հրավիրվելիք Մինսկի խորհրդաժողովի ժամանակ»:

Ինչպես տեսնում ենք, կարգավորման պլանում Շուշիից եւ Լաչինից հայկական զորամիավորումների դուրսբերման եւ այդ շրջաններ ադրբեջանցիների վերադարձի հետ կապված Ադրբեջանի ցանկություններն անգամ ձեւակերված չեն, եւ այդ ամենի մասին խոսվում է ընդամենը, որպես «Շուշիի եւ Լաչինի հետ կապված խնդիրներ»։

Նիկոլի պրոպագանդիստները, չգիտես՝ ինչու, լռում են, որ չլուծված հարցերի այդ ընդհանուր փաթեթի մեջ ընդգրկված էր նաեւ Շահումյանի շրջանի հարցը։

Իսկ դիվանագիտությունից մի քիչ հասկացողները կհասկանային նաեւ, որ այդ ձեւակերպման մեջ ոչ միայն կոդավորված էր Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո անկախությունը, այլ նաեւ Շահումյանը Շուշիի եւ Լաչինի հետ փոխանակումը։Ստախոսներից ներողություն չեմ ընկալում, որովհետեւ սուտ ասելը այսօր դարձել է նրանց համար միակ մասնագիտությունը»։

Լրահոս

Երբ ազգի փառավոր էջը՝ Արցախի ազատագրումը, երկրի ղեկավարն ասում է՝ թոկ, դա պրոբլեմ է. Շարմազանով
Փաշինյանի որոշմամբ՝ Արամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է
ՈՒՂԻՂ․ ՀՀԿ անդամները այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն
ԱԱԾ-ում բունտ է հասունանում․ Փաշինյանը սպառնում է զանգվածային ազատումներով
Մահացել է հայտնի բլոգերի ամուսինը
Մարդու իրավունքները այսօրվա եվրաբյուրոկրատների համար ոչ թե արժեքներ են, այլ սակարկման ենթակա «ապրանք». Աշոտյան
Ժողովուրդը չի փակել Արցախի հարցը. Մենուա Սողոմոնյան
Նիկոլ Փաշինյանը Արցախի գլուխը կերավ, հիմա էլ անցել է Հայաստանին. Գառնիկ Դանիելյան
Մենք այս պահին պայքարում ենք արցախահայության վերադարձի իրավունքի մասին. Բալայան
Նիկոլն այն մարդը չէ, որ ասի` Արցախը հայկակա՞ն է, թե՞ ոչ. Իշխան Սաղաթելյան
Ռուս սահմանապահների հեռանալուց հետո իրավաբանորեն վերանալու է հայ–թուրքական սահմանը. Ղազարյան
ՈՒՂԻՂ․ Արցախի անկախության օրն է. պաշտոնյաներն այցելում են Եռաբլուր
Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց
Ինչո՞ւ չեն վճարվում մայրության նպաստները․ Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 238․ «Ժողովուրդ»
ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ»
Իշխանությունը փորձում է վախեցնել համայնքապետերին․ «Հրապարակ»
«Հրապարակ»․ Արցախի քաղաքական վերնախավն անհամբեր սպասում է
Արգամ Աբրահամյանի գործով նախաքննությունն ավարտին է մոտենում․ գործը կուղարկվի դատարան․ «Ժողովուրդ»
Բացահայտվել է՝ ով է կազմակերպել Թուփաք Շաքուրի սպանությունը
Վրաստանի Չալաադի սառցադաշտի մոտ գտնվող գետում հայտնաբերվել է 20-ամյա զբոսաշրջիկի մարմինը

Լրացուցիչ նորություններ

...

Երբ ազգի փառավոր էջը՝ Արցախի ազատագրումը, երկրի ղեկավարն ասում է՝ թոկ, դա պրոբլեմ է. Շարմազանով

Փաշինյանի որոշմամբ՝ Արամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է

Նիկոլ Փաշինյանը Արցախի գլուխը կերավ, հիմա էլ անցել է Հայաստանին. Գառնիկ Դանիելյան

Նիկոլն այն մարդը չէ, որ ասի` Արցախը հայկակա՞ն է, թե՞ ոչ. Իշխան Սաղաթելյան

Ինչ պայմաններ է Պուտինը ներկայացրել Փաշինյանին

ՔՊ-ականները թող մանդատները դնեն, ես ինչո՞ւ դնեմ. իմ թիմակիցները ինձ չեն ճնշել (տեսանյութ)

Փաշինյանն ու Պուտինը քննարկումը կշարունակեն փակ դռների հետևում․ ինչով ավարտվեց հանդիպման բաց հատվածը

Ադրբեջանը խոսում է ոչ թե խաղաղության, այլև Հայաստանի կապիտուլյացիայի մասին․ Հրաչյա Արզումանյան (տեսանյութ)

2026թ-ի Փաշինյանը չի խաբում․ չգնայի՛ք, չընտրեի՛ք իրեն․ Զոհրաբյան (տեսանյութ)

Կարող ենք ավելի մեծացնել մեր համագործակցության շրջանակները. Խաչատուրյանը՝ Հնդկաստանի պատվիրակությանը

Հայաստանը մեր ամենավստահելի հարևանն է․ Փույա Հոսսեինի (տեսանյութ)

ՀՀ–ն միջանցք է դառնում, TRIPP-ը աշխարհաքաղաքական ռումբ է. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)

Բալանսի բացակայությունը կարող է խաթարել մեր երկրների անկախությունը. Նիկոլ Փաշինյան

ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում մասնակցում է Շանհայի համագործակցության կազմակերպության նիստին

Բիշքեկում հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը. քննարկել են խաղաղության օրակարգը

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի պատվիրակությանը

ՌԴ-ն պատրաստ է քննարկել Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ տանող երկաթուղու վերականգնումը․ Միրզոյան

Առաջիկա օրերին Հայաստանը ապրանքներ կվաճառի Ադրբեջանին. Միրզոյան

ՀՀ-ին ասում են՝ ավելի շատ կվճարենք, եթե «հակառուսական ստրիպտիզը» լավ պարես. քաղաքագետ

Խորհուրդ եմ տալիս մաթեմատիկա սովորել․ 734․000-ը մեծ է 726․000-ից․ Աբովյան