Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչո՞ւ չեն վճարվում մայրության նպաստները․ Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 238․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետությունը միլիոններ է գտնում պարգևավճարների ու վարչապետի հեծանվավազքի համար, բայց երեխա սպասող կանանց մայրության նպաստը ժամանակին վճարելու հարցում՝ պատճառաբանություններ։ Այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչությունը 5 միլիոնի հասցնելու նպատակ է հռչակել, պետության ժողովրդագրական քաղաքականության ամենակարևոր շահառուներից մեկը՝ մայրանալու պատրաստվող կինը, հայտնվում է բյուրոկրատական խնդիրների առաջ։ «Ժողովուրդ» օրաթերթը ստացել է բազմաթիվ դժգոհություններ մայրության և ժամանակավոր անաշխատունակության նպաստների վճարման ուշացումների վերաբերյալ։

Քաղաքացիների դժգոհություններին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ի պատասխան մեր հարցումների, պարզաբանել է, թե հակադարձում է՝ խնդիրը շատ դեպքերում ոչ թե ուշացումն է, այլ նպաստի իրավունքի բացակայությունը։ Մինչդեռ մեզ դիմած քաղաքացիները ստացել էին նպաստը, բայց ամիսների ուշացումներով։«Ժողովուրդ» օրաթերթի հարցը շատ պարզ էր․ մայրության նպաստները, որոնց հաշվարկն իրականացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, իսկ վճարումը՝ ՀՀ ՊԵԿ-ը, ուշացումների պատճառներն ու հաշվարկի մեթոդները ի՞նչ տրամաբանական և օրենսդրական հիմքեր ունեն։ Հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից հայտնել են, որ քաղաքացիների դիմումների մեծ մասի ուսումնասիրությամբ պարզվել է՝ նրանք նպաստի իրավունք չեն ունեցել։ Խոսքը, մասնավորապես, այն դեպքերի մասին է, երբ ժամանակավոր անաշխատունակության թերթիկը բացվել է չվճարվող կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի ընթացքում։ Մայրության նպաստների դեպքում ևս կան սահմանափակումներ։

Նախարարության փոխանցմամբ՝ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը նպաստ չի կարող ստանալ, եթե հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում օրենքով նախատեսված դեպքերում չի դադարեցրել ձեռնարկատիրական գործունեությունը կամ ունի չկատարված հարկային պարտավորություններ։ Սակայն նախարարության պատասխանը մի կարևոր հարց բաց է թողնում՝ իսկ նպաստի իրավունք ունեցող քաղաքացիների վճարումների ուշացումների քանի՞ դեպք է արձանագրվել և ինչո՞վ են դրանք պայմանավորված։Գերատեսչությունը չի ներկայացրել նաև, թե դիմումների ընդհանուր թվից քանիսն են վերաբերում իրական ուշացումներին, քանիսը՝ նպաստի իրավունքի բացակայությանը, և միջինում որքան ժամանակ է պահանջվում նպաստի հաշվարկից մինչև գումարի փոխանցումը։Այսպիսով, քաղաքացիների բարձրաձայնած՝ «ինչո՞ւ է մայրության նպաստը ուշանում» հարցի փոխարեն Սոցապը հիմնականում ներկայացնում է՝ «ինչո՞ւ որոշ քաղաքացիներ նպաստ չեն ստանում» պատասխանը։

Իսկ այն հարցը, թե արդյոք համակարգում կան վարչարարական կամ տեխնիկական խնդիրներ, որոնք ձգձգում են օրինական շահառուների վճարումները, շարունակում է մնալ չպարզաբանված։Պետության առաջնահերթությունների այս հակադրությունն առավել քան ուշագրավ է․ մի կողմից՝ պետական համակարգում աշխատողներին խոշոր պարգևավճարներ են հատկացվում, իսկ վարչապետի մասնակցությամբ հեծանվավազքի ծրագրին ԿԳՄՍ նախարարության կողմից հատկացվում է շուրջ 2 մլն դոլարի դրամաշնորհ, մյուս կողմից՝ երեխա ունենալու և ընտանիքը համալրելու փուլում գտնվող քաղաքացիների համար նախատեսված մայրության նպաստների վճարումը կարող է ձգձգվել կամ ընդհանրապես չիրականացվել։

Ստացվում է՝ պետությունը միլիոններ է գտնում միջոցառումների և պարգևատրումների համար, բայց սոցիալական ու ժողովրդագրական նշանակություն ունեցող մայրության նպաստների հարցում քաղաքացիներին թողնում է սպասման մեջ։Սա առավել ուշագրավ է հատկապես Նիկոլ Փաշինյանի՝ մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչությունը 5 միլիոնի հասցնելու հռչակած նպատակի ֆոնին․ ժողովրդագրական աճը միայն հայտարարություններով խթանել հնարավոր չէ, եթե պետության կողմից մայրությանն ուղղված սոցիալական աջակցությունը ժամանակին և հասանելի չի լինում»։Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


Լրահոս

Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ
ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները
Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո
Իրակլի Կոբախիձեն ընդունել է Աննա Վարդապետյանին
Հայ ականավոր բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը նշել է իր 66-ամյակը
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Չարլզ III-ը հույս ունի, որ արքայազններ Ուիլյամն ու Հարին կհաշտվեն մինչև իր մահը
Արմեն Աշոտյան․ Փաշինյանի առաջիկա մեկ տարվա երեք հիմնական սցենարներն են՝ Սահմանադրություն, ընտրություն, իմպիչմենտ
Պատերազմի ու դիվանագիտության թեժ զարգացումները. ՀՀ սահմանը հատած հովիվը կվերադարձվի Ադրբեջանին
Դատական նիստերի ձգձգումը պայմանավորված է ապացույցների մեծ ծավալով և կողմերի ծանրաբեռնվածությամբ
Գառնիկ Դանիելյան․ Հայաստանում կալանքը դարձել է պատժի մեխանիզմ, գործում է ընտրովի արդարադատություն
Լուրեր կան, որ դատական գործը դիտավորյալ ձգձգում են՝ այն այլ դատավորի փոխանցելու համար
«Այս իշխանությունն է պետության համար համար մեկ սպառնալիքը»․ Սրբազան
Փաշինյան․ ՔՊ-ում հանրապետականի մեթոդներով գործողները չեն կարող ինձ հետ որևէ կապ ունենալ
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը
Առաջիկայում կհրապարակենք Սահմանադրության նախագիծը և կուղարկենք խորհրդարան․ Փաշինյան
Հռչակագրում հստակ ամրագրված է՝ կողմերը բացում են ճանապարհները միջազգային հաղորդակցության համար

Լրացուցիչ նորություններ

...

Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը

Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ

ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները

Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար

Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»

Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»

Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ

Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան

Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել

14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը

Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին