Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կարող ենք ավելի մեծացնել մեր համագործակցության շրջանակները. Խաչատուրյանը՝ Հնդկաստանի պատվիրակությանը



Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հնդկաստանի Ազգային պաշտպանության քոլեջի ղեկավար Մանիշ Կումար Գուպտայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի կայքից:

Նախագահ Խաչատուրյանը ողջունել է հյուրերին և ընդգծել Հայաստանի ու Հնդկաստանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման և համագործակցության շրջանակների ընդլայնման կարևորությունը։

«Ձեր այցը նշանակում է, որ հետագայում իսկապես կարող ենք ավելի մեծացնել մեր երկրների միջև եղած համագործակցության շրջանակները։ Որևէ կասկած չկա Հայաստան-Հնդկաստան բարեկամական կապերի ապագայի հարցում։ Դրանք ունեն նաև քաղաքակրթական բովանդակություն և պատմություն։ Վերջին տարիներին երկկողմ հարաբերություններն առանձնահատուկ բովանդակություն են ստացել, և վստահ եմ, որ դա շարունակական է լինելու։Հնդկաստանը վստահելի գործընկեր է և առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գործունեության մեջ»,– ասել է նախագահը։

Մանիշ Կումար Գուպտան շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության, հանդիպման հնարավորության և ջերմ խոսքերի համար։

Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել պաշտպանական ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև փոխգործակցության ընդլայնման առկա ներուժը։

Կողմերն ընդգծել են նաև բազմակողմ ուղղություններով համագործակցության կարևորությունը՝ առանձնացնելով բժշկության, դեղագործության, արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների, կրթության և այլ ոլորտներում ձևավորված արդյունավետ փոխգործակցությունն ու նոր հնարավորությունների զարգացման անհրաժեշտությունը։

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Հնդկաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցության հաստատման կարևորության շուրջ։ Ընդգծվել է, որ ուղիղ թռիչքների իրականացումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել երկու երկրների միջև գործարար, զբոսաշրջային, կրթական և մարդկային կապերի ընդլայնման համար։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացմանը և այդ ուղղությամբ ջանքերի ներդրման կարևորությանը։ Այս համատեքստում կարևորվել է տարածաշրջանային հաղորդակցության, փոխկապակցվածության և տնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված նախաձեռնությունների առաջմղումը։

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP-17)։ Ընդգծվել է համաժողովի կարևորությունը գլոբալ բնապահպանական մարտահրավերների հաղթահարման և կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ միջազգային ջանքերի համախմբման տեսանկյունից։

Նախագահ Խաչատուրյանը կարևորել է Հնդկաստանի՝ այս ոլորտում ունեցած հարուստ փորձն ու փորձառությունը և հույս է հայտնել, որ Հնդկաստանը համաժողովին իր բարձր մակարդակի ներկայացվածությամբ ակտիվորեն կնպաստի դրա աշխատանքներին և օրակարգային հարցերի քննարկմանը։

Կողմերն ընդգծել են Հայաստանի և Հնդկաստանի միջև ջերմ ու բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման և նոր ուղղություններով փոխգործակցության ընդլայնման կարևորությունը։


Լրահոս

Կարևոր
Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ
ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ
«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞
Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ
«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել
ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»
Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT
4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել
Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են
Կարևոր
«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղ
Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
ԱՄՆ-ը լրացուցիչ ռազմական տեխնիկա է տեղափոխում Մերձավոր Արևելք

Լրացուցիչ նորություններ

...

Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան

Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ

Մեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

Ուկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպեր

«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանը

Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններ

Մոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրը

222 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ․ մաքսանենգություն է կանխվել․ Լիցքավորման ժամանակ մեքենա է պայթել

10-ից 3 արտադրողի մոտ եղել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. Պիպոյան

Թունյան․ Ինչո՞ւ են Հայաստանում օնլայն տաքսիների ուղևորափոխադրումների գները Վրաստանից 2-3 անգամ բարձր

Կաշառքի գործով ձերբակալություններ՝ Հարկադիրում. Ռուսաստանը պատրաստ է պատերազմի. Պուտինը` Եվրոպային

ԱԺ-ում աթոռներով կռիվ, 10 ձերբակալություն, Բաքվում՝ 20 հայ․ ի՞նչ է կատարվում

Խաղաղության պայմանագրում սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա

Վարդևանյան․ Բարձր վճարներից տուժում են և՛ վարորդները, և՛ սպառողները

Փառք Աստծու ամեն ինչ նկարված է, կադրերը բացե՛ք, նայե՛ք. Ռուբինյանը Աժ ծեծկռտուքի մասին

Սարգսյան․ Սպասարկման գնի բարձրացումը որակվել է որպես գերիշխող դիրքի չարաշահում

Ֆարմանյան․ Օնլայն տաքսիներն առավելություն ունեն, բայց վարորդների իրավունքները՝ խաթարված են

Աբրահամյան․ Տաքսիստները դժգոհում են օնլայն հարթակների բարձր և անհասկանալի միջնորդավճարներից

Ղազարյանը՝ Թունյանին․ Ձեր պատասխանը պետք է բովանդակային լինի, ոչ թե սահմանափակվի այո կամ ոչ ասելով

ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ