Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Կառավարության վերջին նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հախուռն եւ անբռնազբոս արձագանքեց ուժային կառույցների աշխատակիցների մասին հարցին՝ սպառնալով, որ գտնելու է նախկիններին «ուտեչկա» տվողներին եւ ազատելու է աշխատանքից։ Ասաց, որ նախկիններն իրավապահ համակարգում իրենց յուրայիններն ունեն, նաեւ՝ դատավորների մեջ:Ըստ Փաշինյանի՝ ընդդիմությունն աղբյուրներ ունի ԱԱԾ-ում, որտեղից «սլիվ» են արել, որ գալու են Լեւոն Քոչարյանի տուն, եւ դա է պատճառը, որ երեխաները պաստառի վրա գրել էին՝ «Բարի գալուստ ԱԱԾ եւ Քննչական կոմիտե», եւ սպասում էին իրավապահներին, այսինքն` Քոչարյանները նախապես տեղյակ են եղել ԱԱԾ-ի ժամանման մասին: Հիշեցնենք, որ այդ օրը ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանն էլ տեսանյութ էր հրապարակել, գրելով.

«Երբ գիտես, որ վաղ թե ուշ գալու են. նախագահ Քոչարյանի թոռներն այսպես են առավոտյան դիմավորել ԱԱԾ-ի Ալֆային եւ քննիչներին»։Այդ տեսանյութը եւ այն, որ երեխաները տանն են եղել ու այդ ամբողջ խայտառակ տեսարանին ներկա են եղել, ակնհայտորեն դուր չէր եկել Փաշինյանին, եւ նա ճեպազրույցում ոչ միայն դատապարտում էր երեխաների ծնողներին, որ զավակներին չեն տարել տատի-պապի, հարեւան-բարեկամի տուն, այլեւ զայրացած էր, որ իր հանձնարարականը` ներխուժել եւ խուզարկել պատգամավորի տունը, անակնկալ չի եղել: Եվ վրդովված տեքստեր էր ասում` ուղղված իրավապահներին, թե պետք է գտնեք ինֆորմացիայի արտահոսք կատարած ծառայողներին, որոնց ինքը «չի նախանձում», հակառակ պարագայում «զանգվածային ազատումներ են լինելու»՝ սպառնաց նա:«Ո՞վ է գիշերվա կեսին զանգում, Ռոբերտ Քոչարյանին ասում, որ` գիտե՞ս ինչ, գալու են ձեր տուն խուզարկության:

Գտնելու ենք էդ ուտեչկա տվողներին, եւ ես չեմ նախանձում, թե նրանց հետ ինչ է տեղի ունենալու: Եթե էդ անուններն ու ապացույցները չեղան, ես ուղիղ ասում եմ՝ իրավապահ համակարգի՝ իմ որոշումների տիրույթում գտնվող հատվածում զանգվածային ազատումներ են լինելու: Այ, որ չասեք, զանգվածային, մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ: Սպառնում եմ, ահավոր, սաստիկ ձեւի սպառնում եմ»,- օրենքը տրորելով հայտարարում էր երկրի ղեկավարը։Իրավապահ կառույցներից եւ ԱԱԾ մեր աղբյուրներից փորձեցինք պարզել, թե ինչպես են ընկալել այս «հաթաթաները»: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանի զայրույթն ու ցայտնոտը ոչ թե Քոչարյանի վերաբերյալ «ուտեչկայով» են պայմանավորված, այլ այն փաստով, որ ԱԱԾ-ում խռովության ալիք է բարձրացել Փաշինյանի՝ նախկինների եւ նրանց ընտանիքների նկատմամբ իրավական «բեսպրեդելի» պատճառով։ Շատ աշխատակիցներ սկսել են արտահայտվել, որ չի կարելի կարմիր գծեր անցնել, սա արդեն «չերեզչուր է», ի վերջո, Փաշինյանի ընտանիքը հավերժ չէ, իսկ իրենք ուզում են մնալ եւ ապրել այս երկրում` Փաշինյանից հետո էլ:

Բայց հիմա այնպիսի հրահանգներ են ստանում ու կատարում, որ հետո անգամ սեփական ընտանիքն ու հարազատները չեն ների իրենց, եւ այս պարագայում անգամ դիմակներ կրելն ու հրահանգի տակ թաքնվելը չեն փրկելու։ Խոսում են, որ Նիկոլ Փաշինյանը «մահապարտ» է` բոլոր հնարավոր օրենքները խախտած, բայց մենք ինչու պետք է իրեն հանցակից դառնանք, ո՞րն է մեր շահը: Այս շշուկները, ըստ մեր աղբյուրի, հասել են Փաշինյանին, եւ պատահական չէ, որ նա սպառնում է զանգվածային ազատումներով, այսինքն՝ հասկացնում է, որ աշխատանքից կազատվեն բոլոր ըմբոստները, որոնք կփորձեն հակադրվել իր հրամաններին։


Լրահոս

Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը
Իրանը կեղծ տեղեկություններ է տարածում․ Թրամփ
Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի
Մեր ինքնիշխանության «արծիվը» մտքում սցենար ունի․ մեկ ամիս ժամանակ ունենք․ Սուրենյանց
Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ
ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները
Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո
Իրակլի Կոբախիձեն ընդունել է Աննա Վարդապետյանին
Հայ ականավոր բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը նշել է իր 66-ամյակը
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Չարլզ III-ը հույս ունի, որ արքայազններ Ուիլյամն ու Հարին կհաշտվեն մինչև իր մահը
Արմեն Աշոտյան․ Փաշինյանի առաջիկա մեկ տարվա երեք հիմնական սցենարներն են՝ Սահմանադրություն, ընտրություն, իմպիչմենտ
Պատերազմի ու դիվանագիտության թեժ զարգացումները. ՀՀ սահմանը հատած հովիվը կվերադարձվի Ադրբեջանին
Դատական նիստերի ձգձգումը պայմանավորված է ապացույցների մեծ ծավալով և կողմերի ծանրաբեռնվածությամբ
Գառնիկ Դանիելյան․ Հայաստանում կալանքը դարձել է պատժի մեխանիզմ, գործում է ընտրովի արդարադատություն
Լուրեր կան, որ դատական գործը դիտավորյալ ձգձգում են՝ այն այլ դատավորի փոխանցելու համար
«Այս իշխանությունն է պետության համար համար մեկ սպառնալիքը»․ Սրբազան

Լրացուցիչ նորություններ

...

Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը

Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ

ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները

Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար

Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»

Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»

Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ

Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան

Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել