Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայաստանի ՆԳՆ-ն անցել է հայ-ամերիկյան համատեղ կառավարման. «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրել է.

Միանգամից ասենք, որ այս հրապարակման հիմքում առկա տեղեկությունների արտահոսքը կապ չունի Հովիկ Աղազարյանի հետ։ Նա ընդհանրապես ներկա չի եղել այն հավաքներին, որոնց մասին խոսելու ենք։

Ուրեմն. անցած շաբաթ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մի քանի անգամ հանդիպել է Ոստիկանության կրթահամալիրի եւ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոսների, աշխատակիցների, ուսանողների հետ։ Հիշեցնենք, որ կառավարության առաջարկով փոփոխվեցին մի շարք օրենքներ, եւ նշված բուհերը միավորվելով՝ ձեւավորելու են ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն։

Ըստ ՔՊ-ականների, նպատակն է՝ ձեւավորել կառավարման միասնական արդյունավետ մոդել։ Հենց սա է ասել Արփինե Սարգսյանը նշված հանդիպումներում։ Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ նորաթուխ նախարարը գեղեցիկ բառեր է օգտագործել՝ հանրային անվտանգություն, ինստիտուցիոնալ մոտեցում, պրակտիկ եւ չափելի արդյունք, որակյալ կրթություն եւ այլն, բայց դրանք ընդամենը ծխածածկույթ են, քող` թաքցնելու իրականությունը։

Նախարարն ասել է՝ որոշումը կայացված է, միավորումը լինելու է, ով համաձայն չէ՝ խնդիր չկա։ Սա նշանակում է` կա՛մ վերանայեք ձեր մոտեցումներն ու աշխատեք, կա՛մ հեռացեք, քանի դեռ չենք հեռացրել։Նախարարն ուղիղ խոսքով չի ասել, բայց նրա խոսքից մարդիկ եզրակացրել են, որ 2025-2026 թթ․ ուսումնական տարվանից, նոր ձեւավորված կրթահամալիրում Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բակալավրի կրթական ծրագիրը պետպատվերով տեղեր չի ունենա։

Կրթահամալիրը կարող է ճգնաժամային կառավարման, քաղաքացիական պաշտպանության եւ սրանց առնչվող ոլորտների մասնագետների, հրշեջ-փրկարարների վճարովի կրթություն կազմակերպել։ Եթե, իհարկե, լինեն դիմորդներ։ Հիշեցնենք, որ անցած տարի որոշվեց, եւ 2023-2024 ուստարվանից պետպատվերով տեղեր չկան Ոստիկանության ակադեմիայում։

Կրթահամալիրը կարող է ոստիկանի վճարովի կրթություն կազմակերպել։ Եթե, իհարկե, լինեն դիմորդներ։ Պետությունը չի ուզում ոստիկան եւ փրկարար կրթելու համար փող ծախսել։ Փաստորեն, թավշյա Հայաստանին պետք չեն կրթված ոստիկաններ եւ փրկարարներ։Նախարարն ասել է, որ կրճատումներ չեն լինելու։ Բայց եթե ընդունելություն չի լինելու, այսինքն՝ ուսանողների քանակը գնալով նվազելու է, ապա պարզ է, որ տարեցտարի նվազելու է նաեւ դասախոսների աշխատանքը։

Ուրեմն կրճատում չի լինի 2025-ի հունվարին, բայց կլինի 2025-2026 ուստարվա դասաժամերը հաստատելիս՝ 2025-ի մայիս-հունիսին, մի 5-6 ամսից։Առավել զարմանալի, եթե չասենք՝ արտառոց, մի բան է եղել այս հավաքների ժամանակ։ Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ հավաքներին տեսակապով հետեւել են ինչ-որ մարդիկ՝ համաժամանակյա թարգմանությամբ։ Այսինքն, օտարերկրացիներ։ Հետեւել են բացահայտ` դահլիճում մեծ էկրաններ են եղել։

Նախարարն ասել է, որ տեսակապով միացածները միջազգային գործընկերներ են։ Վաղուց հայտնի է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանը, դիվանագետին ոչ բնորոշ ակտիվությամբ, շատ հաճախ է լինում ՆԳՆ-ում, եւ այդ ակտիվությունն առավել աճել է Արփինե Սարգսյանի նշանակումից հետո։

 Չի բացառվում, որ ՆԳՆ ներքին, ընթացիկ խնդիրների քննարկմանն էլ են արդեն հետեւում հենց ամերիկացիները։ Սա նշանակում է, որ մեր երկիրն անցել է համատեղ կառավարման` հայ-ամերիկյան իշխանություն է ձեւավորվել: Եվ քանի որ ամերիկացիներն այնքան էլ չեն վստահում թավշյաներին, առաջ եթե փակ դռների ետեւում էին հրահանգավորում, հիմա արդեն բացահայտորեն են վերահսկում եւ մասնակցում երկրի, այդ թվում` ներքին գործերի համակարգի կառավարմանը:

Արդեն անգամ չեն թաքցնում եւ ողջ համակարգի առաջ բացահայտորեն ցույց են տալիս, թե ով է իրականում ղեկավարում Հայաստանը։

Մի բան էլ պատմեց մեր աղբյուրն այդ հավաքներից մեկից. Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մի դասախոս՝ Հովակիմյան ազգանունով, սկսել է փնովել փրկարար ծառայության այլ ստորաբաժանումներում աշխատողներին։

Ի պատիվ Արփինե Սարգսյանի, նա երկու անգամ սաստել-դիտողություն է արել Հովակիմյանին, թե՝ մի վատաբանեք ձեր գործընկերներին, եթե դժգոհ եք արդյունքներից, աշխատանքի արդյունավետության բարձրացման քայլեր առաջարկեք։ Մեր աղբյուրը տեղեկացրեց, որ սույն Հովակիմյանը հիմա է պարզապես դասախոս, ժամանակին բարձր պաշտոն է զբաղեցրել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, այդ ընթացքում որդիներն ավարտել են բուհը եւ հոր կապերի շնորհիվ տեղավորվել փրկարար ծառայությունում։ 

Արփինե Սարգսյանն ասել է, որ ոստիկանությունում եւ փրկարար ծառայությունում աշխատանքի են ընդունելու մրցույթով։

Բայց քանի որ վերջին վեցուկես տարում շինարարական բազմամիլիոնանոց ծրագրերի մրցույթները շահում են, որպես կանոն, պաշտոնյաների հարազատները, դժվար չէ կռահել, թե ովքեր են շահելու ոստիկանությունում եւ փրկարար ծառայությունում աշխատանքի անցնելու մրցույթները։

Լրահոս

Հրդեհ՝ Աբովյանում․ «Mercedes»-ը այրվել է
Ռուսաստանը կարող է բարելավել դիրքերը համաշխարհային տնտեսական վարկանիշներում
Կրեմլը Փաշինյանին կոշտ ուղերձ է հղել․ Իրանն արգելափակել է Հորմուզը
Կիևի մերձակայքում հարվածների հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել, հարյուրավորները տարհանվել են
ՊՆ-ում «վհուկների որսը» շարունակվում է․ բարձրաստիճան գեներալների պաշտոնանկություններ են սպասվում
Թբիլիսյան խճուղում բախվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes»
Նեպալում ջրհեղեղների հետևանքով 616 մարդ զոհվել է, 2500-ը՝ անհետ կորել
«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի դեմ մեղադրական գործն ուղարկվել է դատարան
Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում
Եղանակը Հայաստանում․ սպասվում են տեղումներ
Ալեն Սիմոնյանի հայտարարությունները համարում ենք սադրիչ․ Զախարովա
«Հրապարակ»․ Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում
Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ»
«Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին
«Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում
«Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու
«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ»
Անչափահասների համար սոցկայքերը կդառնան անհասանելի
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել L-1A, L-1B և L-2 վիզաների վերաբերյալ
Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյանը լուսանկար է հրապարակել

Լրացուցիչ նորություններ

...

ՊՆ-ում «վհուկների որսը» շարունակվում է․ բարձրաստիճան գեներալների պաշտոնանկություններ են սպասվում

Ալեն Սիմոնյանի հայտարարությունները համարում ենք սադրիչ․ Զախարովա

«Հրապարակ»․ Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում

Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ»

«Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին

«Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում

«Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու

«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ»

Ադրբեջանցու ցնցող խոստովանությունը Հոկտեմբերի 27-ի մասին․ Կրկնվելու էր Հայաստանի սցենարը (տեսանյութ)

«Հրապարակ»․ Ադրբեջանցու անսպասելի խոստովանությունն Արամ Սարգսյանին

Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք»

«Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց

«Իրավունք». Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը

Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք»

«Հրապարակ»․ 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել

Փաշինյանի աղջիկների մանիկյուրը՝ պետբյուջեի հաշվին․ աղմկահարույց բացահայտում (տեսանյութ)

«Հրապարակ»․ Գարիկ Սարգսյանը Միհրան Մախսուդյանից 6 մլն դրամ է պահանջում

«Հրապարակ»․ Քոչարյանների գործով Հարություն Փամբուկյանի աղջկան էլ են փորձել կալանավորել

«Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին

«Հրապարակ»․ Վահե Ղազարյանն աչք է դրել նախարարի աթոռի վրա