Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ավելի քան 125 մլն դրամ, մեկ անձից գնում․ Ակադեմիական քաղաքում հերթական ներդրումը պետբյուջեից

Ակադեմիական քաղաքի տրանսպորտի և շարժունակության վերաբերյալ խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման նպատակով գնման պայմանագիր է կնքվել, արժեքը՝ 296 հազար եվրո (125․3 մլն դրամ)։ 

Դեռևս հոկտեմբերի 17-ի նիստում կառավարությունը հաստատել էր մի որոշում, որով թույլ էր տալիս Ակադեմիական քաղաքի տրանսպորտի և շարժունակության հարցով ծառայություններ ձեռք բերել մեկ անձից գնման ընթացակարգով: Մասնավորապես, առաջարկվում էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակներում Ակադեմիական քաղաքի տրանսպորտի և շարժունակության վերաբերյալ խորհրդատվական ծառայություններ ձեռք բերել մեկ անձից գնման ձևով՝ «Սիստեմատիկա» ընկերությունից։ 

Նախագիծը ներկայացնելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասել էր, որ այդ նախագծի շրջանակում ակնկալում են ստանալ տրանսպորտի և շարժունակության մաստեր պլանը: 

«Շատ կարևոր է, որ մենք ունենանք հստակ սխեմաներ, թե մարդիկ ինչ տրանսպորտային միջոցներով, ինչ երթուղիներով պետք է հասնեն Ակադեմիական քաղաք: Հայեցակարգային պատկերացումն այն է, որ նրանց համար, որոնք ուզում են ավտոմեքենայով գալ Ակադեմիական քաղաք, մենք Ակադեմիական քաղաքի շուրջ պետք է ունենանք շրջանաձև ճանապարհը, որը տրանսպորտային շարժի վերջին գիծը պետք է լինի: Այսինքն՝ մարդիկ պետք է հնարավորություն ունենան մեքենայով գալ, հասնել այդտեղ, իսկ Ակադեմիական քաղաքի ներսում ոտքով կամ հեծանով շարժվելը, ըստ մեր նախագծի, բարդություն չի ներկայացնելու»,- հավելել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության նիստում նախագծի հաստատվելուց հետո «Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է կառավարության որոշման հիմնավորումներն ու ամփոփաթերթը, փաստաթղթի հետ կապված բոլոր հնարավոր բաց աղբյուրները, սակայն հնարավոր չի եղել պարզել՝ որքան գումար է հատկացնում կառավարությունը մեկ անձից գնման ընթացակարգով իտալական ընկերությունից ծառայություն գնելու համար։

Այդ մասին նիստի ընթացքում չեն խոսել նաև պաշտոնյաները։

Հոկտեմբերի 17-ից հետո «Փաստերի ստուգման հարթակը» պայմանագրի արժեքը ճշտելու նպատակով երկու անգամ գրավոր հարցում է ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։ Առաջին անգամ ԿԳՄՍ-ից տեղեկացրել են, որ պայմանագիրը դեռ չի կնքվել, և միայն երկրորդ հարցումից հետո հայտնել են հետևյալը․ 

«ՀՀ կառավարության 2024 թ. հոկտեմբերի 17-ի N 1645-Ա որոշման շրջանակում Ակադեմիական քաղաքի տրանսպորտի և շարժունակության վերաբերյալ խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման նպատակով իտալական «Սիստեմատիկա» ընկերության հետ 29.11.2024 թ. կնքված պայմանագրի արժեքը կազմել է 296 հազար եվրո՝ ներառյալ հարկերը»:

Պայմանագրի մանրամասների մասին հայտնի չէ, այն չի հրապարակվել, սակայն հոկտեմբերի 17-ին կառավարության նիստում նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել էր՝ ինչ են սպասում այս պայմանագրի գործողության արդյունքում։ 

Ստանալ տրանսպորտի և շարժունության մաստեր-պլանը, որը կընդգրկի բոլոր այն գործողությունները, որոնք ներառելու են բոլոր հնարավոր տրանսպորտային ձևերի և ձևաչափերի վերլուծությունը և այդ իմաստով նաև ծրագրի ռազմավարությունը: 
Ստանալ հոսքերի ուսումնասիրությունը, որտեղ բոլոր տվյալներն են հավաքագրվելու, նաև իրականացվելու է անհրաժեշտ շտեմարանների ստեղծում: 
Հոսքերի ուսումնասիրության արդյունքում ունենալ դրանց վերլուծությունը ու մոդելավորումներ, մասնավորապես՝ պլանավորվում է 4 տարբեր մոդելների մշակում, և դրանք նաև հնարավորություն կտան ճիշտ պլանավորելու հետագա աշխատանքը: 
Ունենալ ծրագրով նախատեսված ճանապարհների դիզայնը կամ նախագիծը: 
Իրականացնել երկաթուղու նախնական տեխնիկա-տնտեսական վերլուծություն, որը ևս թույլ է տալու անհրաժեշտ եզրակացություններ անել «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման նպատակով: 
Այս ծրագրի իրականացման ժամանակահատվածը 8 ամիս է։ 

Ակադեմիական քաղաքի նախագծման փուլը նախատեսվում է ավարտել 2025-ին, կառուցումը՝ մինչև 2030 թվականը: Քաղաքի կառուցման համար, նկատենք, նախատեսված է 700 հեկտար` Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածքում: 

Ակադեմիական քաղաքում նախատեսվում է տեղակայել 8 պետական խոշորացված և 8 մասնավոր բուհ: Ակադեմիական քաղաքում աշխատելու և բնակվելու է մոտ 44,000 մարդ: Այս տարածքում ծրագրվում է կառուցել նաև Ազգային մարզադաշտ` 35,000 հանդիսատեսի համար: Ակադեմիական քաղաքը Երևանին կապվելու է երկաթգծով:

«Փաստերի ստուգման հարթակը» հարցմամբ նաև փորձել էր պարզել, թե որքա՞ն գումար է ծախսվել մինչ այժմ պետական բյուջեից «Ակադեմիական քաղաք» նախագծի իրականացման համար։

ԿԳՄՍՆ-ից տեղեկացրել էին, որ Ճարտարապետական նախագծման ծառայությունները ձեռք բերելու նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն «ՋիԷմՓի ինթերնեյշնլ ՋիԷմԲիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» (GMP) գերմանական ընկերության ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ կնքել է «Ճարտարապետական նախագծման ծառայությունների մասին» պայմանագիր, որի համաձայն՝ ծառայությունների ձեռք բերման համար 2023 թվականին հատկացվել է 87 մլն 696 հզր դրամ, իսկ 2024 թվականին՝ 396 մլն 202.4 հզր դրամ։

Միաժամանակ, տեղեկացրել են, որ ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի ««Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» N 585-Ա որոշման համաձայն «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի պահպանման ծախսերի նպատակով 2023 թվականին հատկացվել է 30 մլն դրամ, իսկ 2024 թվականին՝ 117 մլն 320 հզր դրամ։

Հասմիկ Համբարձումյան

Նյութի աղբյուրը՝ fip.am

Լրահոս

Ի՞նչ փոփոխություններ կլինեն առողջության ապահովագրությունում
Թրամփը Սի Ծինփինին դիմավորել է ինքնաթիռի մոտ՝ ԱՄՆ ժամանելուց հետո
ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ
Հայաստանի և Հունաստանի վարչապետները քննարկել են երկկողմ բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը
ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերի առաջմղմանը․ կայացել է Փաշինյան–ֆոն դեր Լայենի հանդիպումը
Կարևոր
«Ժողովուրդ». Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում
«Փաստ». Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին
«Հրապարակ». Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան
Կարևոր
«Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է
«Ժողովուրդ». ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները
«Փաստ». Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները
«Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նը
«Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած Սարգսյանները
«Ժողովուրդ». Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է
Կարևոր
«Փաստ». Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները
Սեպտեմբերի 24-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր
Շտապ
Ո՞ր համայնքում չի կարելի ծորակից ջուր խմել․ հայտարարություն
Հոգ տարեք երեխաների մասին․ մագնիսական փոթորիկը կհարվածի Երկրին
Հայտնի են Փաշինյան–Էրդողան հանդիպման մանրամասները
Բանակից ազատո՞ւմ. նոր նախագիծ․ Հայելային պատասխան կտանք. Մոսկվան՝ Արևմուտքին (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Ո՞ր համայնքում չի կարելի ծորակից ջուր խմել․ հայտարարություն

Հոգ տարեք երեխաների մասին․ մագնիսական փոթորիկը կհարվածի Երկրին

Բանակից ազատո՞ւմ. նոր նախագիծ․ Հայելային պատասխան կտանք. Մոսկվան՝ Արևմուտքին (տեսանյութ)

Կուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում է

Պետական դավաճանության գործը նորից կքննվի. Ինչ ցանես, այն էլ կհնձես. Իսրայելի պատասխանը Էրդողանին (տեսանյութ)

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում

Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը

Հայկական մշակույթն ու բիզնեսը Մոնակոյում՝ Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ (տեսանյութ, լուսանկարներ)

Ջուր չի լինելու մինչև սեպտեմբերի 23-ի ժամը 11:00-ն․ հասցեներ

Միջին նորոգման աշխատանքներ են ընթանում Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում (տեսանյութ)

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում

Համատեղ նախագծերի իրականացումը նպաստում է Հայաստանի զարգացմանը. Եվրասիական տնտեսական հանձնաժողով

Եթե պատմական հայրենիքը մերժվում է, մենք գոյություն չենք ունենա. քաղաքացին՝ անկախության մասին (տեսանյութ)

Ծեծկռտուքից՝ կրակոց․ Երևանում գազային ատրճանակով կրակել են, 44-ամյա տղամարդը վիրավորվել է

Այսօր Երևանի 8 ավտոբուսային երթուղի կգործի այլ ճանապարհով

Հայաստանը նշում է Անկախության օրը

Փաշինյանը շնորհավորել է Անկախության 35-րդ տարեդարձը և հրավիրել Հանրապետության հրապարակ (տեսանյութ)

Անկախությունը մեզ նվեր չի տրվել, այն պահվել է պայքարով, արյամբ, մեր հավատով. Սասուն Միքայելյանի ուղերձը

Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի

Սեպտեմբերի 21-ին արգելոց-թանգարանները կաշխատեն հատուկ գրաֆիկով