Լեհաստանի նախկին նախագահ և Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Լեխ Վալենսան աջակցել է վարչապետ Դոնալդ Տուսկի կառավարության կողմից Սահմանադրական դատարանի վերակազմավորմանը։
«Վարչապետ Տուսկ, մենք այլընտրանք չունենք։ Մեր հայրենիքը աջակցության կարիք ունի։ Ես ձեզ հետ եմ, առաջնագծում, անկախ հանգամանքներից։
Կոչ եմ անում համերաշխության շարժման ընկերներին աջակցել մեր ձգտումներին», - գրել է Վալենսան իր Ֆեյսբուքյան էջում:
Լեհաստանի Սահմանադրական դատարանի շուրջ քաղաքական ճգնաժամը, որի մի շարք անդամներ նշանակվել էին նախորդ կառավարության օրոք, սրվել է այն բանից հետո, երբ երկրի ներկայիս իշխանությունները՝ վարչապետ Դոնալդ Տուսկի գլխավորությամբ, փորձեցին պաշտոնանկ անել դատարանի նախագահ Բոգդան Շվեցկովսկուն և փոխնախագահ Բարտլոմեյ Սոչանսկիին։








