Հաագայի բնակելի շենքերից մեկում դեկտեմբերի 7-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել, այս մասին գրում է Nu.nl պորտալը։
Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։ Չորս տուժած տեղափոխվել է հիվանդանոց։ Շրջանի արտակարգ ծառայությունների տվյալներով՝ մոտ 20 մարդ կարող է լինել փլատակներում։
Դեպքի վայրում են հրշեջ-փրկարարները և շարունակում են հրդեհի մարման աշխատանքները։ Պայթյունի պատճառներն առայժմ չեն հաղորդվում։