Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ովքե՞ր են հրաժարվել դառնալ ՊԵԿ-ի նոր «տեռnրիստը»՝ մերժելով Փաշինյանի առաջարկը. MediaHub


Երկու օր առաջ MediaHub-ը մի հոդված էր հրապարակել՝ «Ռուստամ Բադասյանը հեռանալուց առաջ հասցրել է տեռորի ենթարկել գործարարներին» վերտառությամբ։ 

Հոդվածում մենք նկարագրել էինք, թե ինչպես է Բադասյանի ղեկավարած Պետեկամուտների կոմիտեն բառի բուն իմաստով տեռորի ենթարկել գործարարներին, որ եթե իրենց գրած ակտերը չմուծեն, ապա քրեական գործ կհարուցեն և կուղարկեն կալանավորման։ Ու սա այն դեպքում, երբ ՊԵԿ-ում շատ լավ իմացել են, որ իրենց գրած ակտերը կարող են հետո բողոքարկվել ու դատարանով չեղարկվել։
Այս մասին մեզ պատմել էին Ռուստամ Բադասյանի ղեկավարած Պետեկամուտների կոմիտեի կողմից տեռորի ենթարկված որոշ գործարարներ։

Այս հրապարակումից հետո մեզ հետ կապ հաստատեցին այլ գործարարներ ևս, որոնք պատմեցին, որ իրենք ևս վերջին շրջանում ենթարկվել են շանտաժի ու տեռորի հարկայինի կողմից, նաև պատմեցին, թե ինչպես են հարկային տեսուչները վայրենավարի ներխուժել իրենց ընկերություններ, վախեցրել աշխատակիցներին, միլիոնավոր դրամների անհիմն ակտեր գրել ու դուրս եկել։ Մեզ պատմեցին նաև, որ տեսուչներից ոմանք, վատ զգալով իրենց արարքից, մասնավոր զրույցներում խոստովանել են, որ իրենց «վզին պլան է դրված»՝ ստիպված են այդպես վարվում, որ բյուջե լցնեն։

Իսկ պատճառը ֆինանսների նախարարության գրած բյուջեն է, որի կատարողը ՊԵԿ-ն է, և ՊԵԿ-ի վրա էլ դրված է ամեն գնով ապահովել ֆիննախի գրած ցուցանիշները։

Մենք գրել էինք, որ Բադասյանի հեռացման պատճառը նաև ֆիննախի վարած քաղաքականության և նկարած թվերի հետ անհամաձայնությունն է եղել։ Բայց մի բարի պտուղ էլ, պարզվում է, Ռուստամ Բադասյանը չի եղել՝ դեսպոտի և «տեռորիստի» դիրքերից հարաբերվելով թե՛ ՊԵԿ աշխատակիցների, թե՛ տնտեսվարողների հետ։

Իսկ, ահա, եկող տարի՝ 2025 թվականի բյուջեով, ինչպես տնտեսվարողներին, այնպես էլ մեզ՝ բոլորիս, շատ ավելի վատ օրեր են սպասվում։ 

Բանն այն է, որ 2025 թվականի բյուջեն, ինչի մասին մենք դարձյալ գրել էինք, էլ ավելի անիրատեսական և ուռճացված թվերով է կազմված, ու հիմա ՊԵԿ-ը պետք է էլ ավելի մեծ «տեռորիստական ակտեր» իրականացնի տնտեսվարողների, ինչպես նաև եկող տարվանից հայտարարագիր ներկայացնող հասարակ քաղաքացիների դեմ, որ կարողանա ֆիննախի գրած բյուջեի թվերն ապահովել։ Իսկ այդ թվերը կազմել և հրամցրել է ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը, որին օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը նշանակեց ՊԵԿ նախագահ։ 

Մեզ ասացին, որ Բադասյանի ազատումից հետո ՊԵԿ նախագահի փնտրտուքներում Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախկին ու ներկա այլ բարձրաստիճան պաշտոնյաների թեկնածություններ է դիտարկել, սակայն բոլորը մերժել են նրան։Մասնավորապես, Փաշինյանը, նախ, ՊԵԿ նախագահի տեղակալ, մաքսային բլոկը համակարգող Կարեն Թամազյանին է առաջարկել ստանձնել Բադասյանի աթոռը, սակայն Թամազյանը մերժել է Փաշինյանի առաջարկը։

Թամազյանը, ասում են, այսպես թե այնպես, ՊԵԿ-ում ստվերային նախագահի կարգավիճակում է և ինքն է տակից ղեկավարում համակարգը, բացի այդ՝ նա հասկացել է, որ չի կարողանալու ֆիննախի գրած բյուջեի տակից դուրս գալ, ու նախընտրել է մնալ «գորշ կարդինալի» կարգավիճակում, քան դառնալ ՊԵԿ նախագահ ու «փչանալ», վերջում էլ SMS-ով ազատվել պաշտոնից։

Նույն կերպ առաջարկվել է նաև ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ, նախկինների երկարամյա կադր Ռաֆիկ Մաշադյանի թեկնածությունը, որին Փաշինյանը պաշտոնից ազատեց 2021 թվականի օգոստոսին։

Բայց Մաշադյանն էլ, մեր տեղեկություններով, դարձյալ նույն պատճառաբանությամբ մերժել է Փաշինյանի առաջարկը, քանի որ համարել է, որ ֆիննախի գրած 2025 թվականի բյուջեի թվերը գործնականում իրականացնելն ուղղակի անիրատեսական է։ Կարճ ասած՝ Մաշադյանը ևս չի ցանկացել դառնալ «տեռորիստ»։

Երրորդ թեկնածուն, որի անունը շրջանառվում էր մամուլում, Փաշինյանի թիմակիցն է՝ ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, որի երազանքն էր ՊԵԿ նախագահ դառնալը։

Մեզ ասացին՝ նրան ևս Փաշինյանն առաջարկել է զբաղեցնել այդ պաշտոնը, բայց նույնիսկ իր երազանքն իրականանալու հեռանկարն աչքի տակ ունենալով՝ Ռոմանոսը հրաժարվել է ստանձնել ՊԵԿ նախագահի պաշտոնը, քանզի նրա դիմաց դրել են 2025 թվականի բյուջեի թվերն ու ասել՝ պատրա՞ստ ես այս թվերը կատարել։ Ռոմանոսն էլ հասկացել է, որ դրանք խելքին մոտ թվեր չեն, ու մերժել է Փաշինյանի առաջարկը։

Վերջում Նիկոլ Փաշինյանի ընտրությունը կանգ է առել այս անիրատեսական բյուջեի նախագծի հեղինակի՝ ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանի վրա։ Նրան ուղիղ ասվել է՝ «դու ես կազմել բյուջեն, դու էլ կատարիր», և Հակոբյանը համաձայնել է դառնալ նոր «տեռորիստը» ՊԵԿ-ում՝ հավատարմության երդում տալով Փաշինյանին, որ ամեն գնով պատրաստ է իրականություն դարձնել իր գրած բյուջեի թվերը։

Իսկ դա արվելու է և՛ ժողովրդի կաշին քերթելու, և՛ տնտեսվարողներին էլ ավելի կոշտ մեթոդներով շանտաժի և տեռորի ենթարկելու գնով։

Լրահոս

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների
Թրամփը հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին
ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին
Նեղոսի տակ 2600 տարվա հնության կառույց են հայտնաբերել
Հայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար
ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով
8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
Արտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնել
ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան
Հուե. Վիետնամի կայսերական քաղաքը
Խառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր
Из рук в руки — хлеб, смех и память. «Сказка арцахской любви» спустя год
Ո՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամ
Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ Զաքարյան
Վարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. Ղազարյան
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Գերտ Յան Կուպմանի հանդիպումը
Ուկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապ
Պայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին
ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Փաշինյանի սրան սատկացնելու եմ, նրան կզացնելու արտահայտությունները քրեական հանցա՞կազմ են․ Գրիգորյան

Լրացուցիչ նորություններ

...

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների

Հայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար

Խառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր

Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ Զաքարյան

Վարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. Ղազարյան

Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Գերտ Յան Կուպմանի հանդիպումը

Պայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին

ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Փաշինյանի սրան սատկացնելու եմ, նրան կզացնելու արտահայտությունները քրեական հանցա՞կազմ են․ Գրիգորյան

Լեզվակռիվ ԱԺ-ում՝ ՔԿ նախագահի հետ հարց ու պատասխանի ժամանակ. Ժողովուրդ, թույլ տվեք պատասխանի

Պայթյուններ, ռմբակոծություններ և վտանգավոր միջադեպեր՝ աշխարհում

Ի՞նչ գործ ունեն մարզային դատախազները Փաշինյանի դիմավորման արարողություններին․ Ղազարյան

Վահագն Ալեքսանյանի կոտրած աթոռը նորոգե՞լ են, ո՞վ է պատասխան տալու, շշերն էլ կհավաքե՞ն

Իրանք շատ բան են ասում, գլուխները պատին են տալիս, հերիք եղավ. Գալյանը՝ ընդդիմությանը

Հայկական եկեղեցին՝ թուրքական մշակույթի տո՞ւն, ռուբլու արգելք, Բաքվի նոր օրակարգը

Ի՞նչ խնդիր ունի ընդդիմությունը նոր Սահմանադրության հետ, եթե վստահ է՝ ժողովուրդը դեմ կքվեարկի. Գալյան

Հանրայինը դիտավորյալ է սգո օրը ուրախ համերգ ցույց տվել. Չալաբյան

Միլիարդավոր ծախսերի ֆոնին ՔԿՀ-ներում լոգասենյակներ չկան․ մարդիկ 4-5 օրով չեն լողանում

Իրանը հրթիռնե՞ր է տեղակայել Ադրբեջանի սահմանին. Դեպի ՀՀ ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք

Աշխատավարձերի բարձրացման նախագծի հեղինակը Տիգրան Խաչատրյանն է, ես չեմ մասնակցել քննարկմանը. Մակունց