Մեզ համար Օմանի Սուլթանությունը բարեկամ երկիր և վստահելի գործընկեր է»,- ասել է նախագահ Խաչատուրյանը և նշել, որ արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է: Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: «Թույլ տվեք նաև փոխանցել Նորին Մեծություն Օմանի սուլթան Հայթամի ողջույններն ու լավագույն մաղթանքներն անձամբ Ձեզ և բարեկամ հայ ժողովրդին»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև քաղաքական, տնտեսական, կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության առաջմղման ուղղությունների և հնարավորությունների վերաբերյալ հարցեր:Կարևորվել է երկու երկրների փոխգործակցային ներուժի իրականացման նպատակով քայլերի ձեռնարկումը:Կողմերը երկուստեք ընդգծել են տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության և փոխայցելությունների առանձնահատուկ դերը երկրների հարաբերությունների և համագործակցության ամրապնդման գործում: