Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ադրբեջանցու հայտնվելու դեպքը լուրջ դժգոհություն է առաջացրել իշխանության ներսում, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի մոտ։Մեր տեղեկություններով՝ իշխանության ներսում քննարկվում է այն հանգամանքը, որ իրավապահ և համապատասխան պետական մարմինները մի քանի օր շարունակ տեղեկացված են եղել ադրբեջանցու՝ Հայաստանի տարածք ներթափանցելու մասին, սակայն անհրաժեշտ օպերատիվ քայլեր չեն իրականացվել։ Ավելին՝ բնակչությունը պատշաճ կերպով չի իրազեկվել ստեղծված իրավիճակի մասին, ինչի արդյունքում ադրբեջանցին հայտնվել է գյուղացու բնակարանում։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ այս հարցի շուրջ օրերս կառավարությունում բավական կոշտ քննարկում է տեղի ունեցել։ Նիկոլ Փաշինյանը խիստ դժգոհություն է հայտնել Ազգային անվտանգության ծառայության, պաշտպանության նախարարության, տարածքային կառավարման ոլորտի և մյուս համապատասխան գերատեսչությունների պատասխանատուների աշխատանքից և պահանջել է պարզել, թե կոնկրետ ովքեր են տեղյակ եղել ադրբեջանցու ներթափանցման մասին, ինչու է մի քանի օր շարունակ որևէ արդյունավետ գործողություն չի ձեռնարկվել, և ինչու բնակչությանը ժամանակին չի տեղեկացվել հնարավոր վտանգի մասին։Ավելին՝ իշխանական շրջանակներում այժմ քննարկվում է ոչ միայն կոնկրետ պաշտոնյաների պատասխանատվության, այլև գերատեսչությունների ղեկավար մակարդակով հնարավոր պաշտոնանկությունների հարցը։Թեև սահմանային այդ հատվածի պաշտպանությունն իրականացնում են ԱԱԾ սահմանապահները, այնուամենայնիվ, ըստ իշխանական մեր աղբյուրների՝ դժգոհություն կա նաև պաշտպանության նախարարությունից։

Նիկոլ Փաշինյանի դժգոհությունը, մասնավորապես, կապված է այն հանգամանքի հետ, թե ինչու համապատասխան կառույցները չեն կարողացել ժամանակին և պատշաճ արձագանքել Սյունիքում ստեղծված իրավիճակին։ Եվ հիմա ցուցաբերում են կոլեկտիվ անպատասխանատվություն։Շաքիի դեպքից հետո արդեն որոշ պաշտոնանկություններ տեղի են ունեցել, այդ թվում՝ լոկալ կառավարման մակարդակում։ Սակայն իշխանության վերնախավում քննարկվում է, որ հնարավոր է՝ առաջիկայում պատասխանատվության հարց բարձրացվի նաև ավելի բարձր մակարդակում։Փաշինյանը, ըստ մեր տեղեկությունների, պահանջել է կարճ ժամկետում պարզել ամբողջ շղթան՝ ով է իմացել, երբ է իմացել, ինչ քայլեր է ձեռնարկել կամ չի ձեռնարկել և ով է պատասխանատու եղել բնակչության այդ հատվածի անվտանգության ապահովման համար։ Արդյունքների մասին համապատասխան զեկույց պետք է ներկայացվի վարչապետին, որից հետո նա պետք է որոշում կայացնի։Այսպիսով՝ Շաքիի միջադեպը, ըստ «Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրների, կարող է ունենալ նաև քաղաքական և կադրային հետևանքներ՝ առաջին դեմքերի մակարդակով»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


Լրահոս

Ամերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո
«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար
ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները
«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է
«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում
Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել
Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»
Կանադայի վարչապետն առաջին անգամ Թուրքիա կմեկնի առանձին երկկողմ այցով
ԱՄՆ-ից պատվիրակությունը Flydubai-ի միջադեպից հետո կստուգի Իսրայելի ավիացիոն անվտանգությունը
Ստոկհոլմի Թագավորական պալատի մոտ ոստիկանությունը կրակ է բացել տղամարդու ուղղությամբ
Ավելի շատ խոցեցին մեր վիրավոր սրտերը․ զոհվածի մայրը՝ սեպտեմբերի 27-ի շոու-ծրագրի մասին
Դեռ փաստ չի՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան
Հայաստանը փորձում է Մոսկվայի վրա բարդել Գյումրիի բազայի ապագայի պատասխանատվությունը. ՌԴ ԱԳՆ
Հերիք չի Աստծո պատիժ է, մի բան էլ՝ բանտի «պուտյովկա» եք շալակելու.հանգի’ստ թողեք եկեղեցուն (տեսանյութ)
Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել
Ծեծկռտուք, վիրավորանքներ՝ ԱԺ-ում. Իրանում սկսվել է Արաղչու իմպիչմենտի գործընթացը (տեսանյութ)
Լուկաշենկոն գիտնականներից պահանջել է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ ստեղծել
Հոլիվուդը կփոխվի. Paramount-ը ստանձնեց Warner Bros. Discovery-ի վերահսկողությունը

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար

«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է

«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում

Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել

Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»

Պաշտոնանկություններ՝ զորամասերում․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար

Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»

«Հրապարակ»․ Իշխանությունը թաքցնում է վիճակը

«Հրապարակ»․ ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել

ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել

«Հրապարակ»․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար

Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»

«Հրապարակ»․ Սպասվում են պաշտոնանկություններ

«Խաղաղության խաչմերուկը»՝ Միրզոյան-Արաղչի հանդիպման օրակարգում. Թեհրանը զգուշացրել է Վաշինգտոնին

Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը. Կաթողիկոսի հեռացման գործընթացը՝ նոր փուլում

Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»

«Ժողովուրդ». Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի