Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՀՀ-ն դրական է տրամադրված հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի առումով. ՀՀ ԱԳ փոխնախարար


Նոյեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Պորտուգալիայում անցկացվող ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորումին, որի շրջանակում ելույթով հանդես է եկել Դաշինքի բարեկամների խմբի հանդիպմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Իր խոսքում Վահան Կոստանյանը երախտագիտություն է հայտնել հյուրընկալ երկրին՝ Պորտուգալիային, և ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի քարտուղարությանը ֆորումի կազմակերպման և օրակարգում արդի թեմաների ընդգրկման համար:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի ակտիվ ներգրավվածության պատրաստակամությունը՝ ատելության խոսքին, ռասայական և էթնիկ խտրականության ու այլատյացության հակազդմանն ուղղված համատեղ ջանքերին։ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում նշել է. 

«Կանխարգելման օրակարգը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում: Հայաստանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևի հեղինակն է:

Այս տարվա դեկտեմբերի 12-ից 13-ը Հայաստանում հինգերորդ անգամ կանցկացվի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Գլոբալ ֆորումը, որի առանցքում է ցեղասպանության և այլ ոճրագործությունների վտանգի վաղ նախազգուշացման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության ամրապնդումը։

Մշակութային ժառանգության վրա հարձակումները, ինչպես նաև մշակութային արժեքների ոչնչացումն ու յուրացումը, որոնց մենք ականատես ենք լինում բազմաթիվ տարածաշրջաններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, շարունակում են լուրջ մտահոգության տեղիք տալ և առանձնահատուկ կարևորություն են ներկայացնում Հայաստանի համար»:

Անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրմապնդմանը՝ նախարարի տեղակալը նշել է, որ չնայած առկա բոլոր խոչընդոտներին՝ Հայաստանը դրական է տրամադրված հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի առումով և վերջիններիս կողմից փոխադարձ կառուցողական քայլեր է ակնկալում:

 Հանդիպման արդյունքներով ընդունվել է Քաշքայշի հռչակագիրը։

Լրահոս

Լոնդոնում Իսրայելի դեսպանատան մոտ գտնվող 35,75 մլն ֆունտ ստեռլինգով գնված «Խամենեիի բնակարանները» վաճառքի են հանվել
«Որտե՞ղ է «ականջակալը», որը պետք է դնել». Պեսկովը պատմել է Փաշինյանի՝ հայերեն ելույթի մասին
«Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
Արտակարգ իրավիճակ՝ Արարատյան փողոցի շենքերից մեկում. Բնակիչները տարհանվել են
Էջմիածնի թիվ 9 հիմնական դպրոցի 13 և 12-ամյա աշակերտները վիճաբանել ու փոխադարձ հարվածներ են հասցրել․ մեկի քիթն է վնասվել
Ինքնաթիռ է կործանվել Կալիֆոռնիայում.. Երեխաներ են զոհվել
Գլոբալ միջին ջերմաստիճանը 27-րդ օրն անընդմեջ ռեկորդային է (լուսանկար)
Վրաստանի քաղաքացուն մեղադրում են ԱՄՆ-ի առողջապահության ոլորտի ամենախոշոր խարդախության մեջ. Մանրամասներ
Սոնա Եսայանն ու Գրիգը սպասում են իրենց առաջնեկին
Ռուսաստանի օդային տարածքը վտանգի տակ է․ խոշոր ավիաընկերությունները չեղարկում են չվերթները
Եգիպտացի հեռուստահաղորդավարուհի Սարա Խալիֆային և ևս 11 մարդու մահապատժի են դատապարտել
Սեպտեմբերի 6-ից ԵՄ սահմաններին փոխվում են մուտքի կանոնները
Կյանքում ամեն բան լինում է. թող ոչ ոք իրեն սրբի տեղ չդնի. չարախոսներին մաղթում եմ սեր գտնել, երջանիկ լինել. Ալեն Սիմոնյան
Հանցագործները որսում են ուսանողներին. Բրիտանիայում բացահայտվել է «փողային ջորիների» հավաքագրման սխեման
Երեք ջրավազան և սաունա․ Սերբիայում հայտնաբերել են հռոմեական կայսեր շքեղ բաղնիքները
Հնագույն ԴՆԹ-ն ցրեց «ամերիկյան չիտայի» մասին առասպելը
Մոնակոյի իշխանի նախկին խորհրդականը դատարանի առաջ է կանգնել կոռուպցիայի և ազդեցության վաճառքի գործով
«Գալիլեյի պատրաստածը». գիտնականը հայտնաբերել է XVII դարի աստղադիտակի առեղծվածային նկարագրություն
Ոչ միայն սրով. հնագույն միլիոնավոր մետաղադրամները ցույց են տվել, թե ինչպես էր Հռոմը ինտեգրում նվաճված հողերը
Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը

Լրացուցիչ նորություններ

...

Գլոբալ միջին ջերմաստիճանը 27-րդ օրն անընդմեջ ռեկորդային է (լուսանկար)

Կյանքում ամեն բան լինում է. թող ոչ ոք իրեն սրբի տեղ չդնի. չարախոսներին մաղթում եմ սեր գտնել, երջանիկ լինել. Ալեն Սիմոնյան

Սրա համար պետք է դատվեն իրենք․ կամ էլ այլևս Հայաստան չենք ունենա․ Հայրիկյան

Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած

Նոյեմբերյանում թալանել են ավագ էկոպարեկի տունը. գողացել են 12․000 ԱՄՆ դոլար, 1 մլն ՀՀ դրամ և ոսկեղեն

Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Sputnik Արմենիան

Թրամփը ՀՀ-ի մասին հոդված է տարածել․ Ուկրաինան տարածքներ չի զիջի․ ԱԳՆ (տեսանյութ)

ՊՆ-ում ԶԼՄ-ների հետ քննարկվել են հանրային հաղորդակցության և համագործակցության հարցերը

Հալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվել

Գյումրիի ռուսական ռազմաբազան պե՞տք է Հայաստանին․ ինչ են ասում մայրաքաղաքում (տեսանյութ)

Առանց աջակցության ՀՀ-ին կուլ կտան․ ՌԴ․ Թուրքիան ու Ադրբեջանը ԱՄՆ-ի կողքին են․ Վենս (տեսանյութ)

Նոր մեկնարկ` մեծ նպատակներով. գիտելիքի օրը` Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ)

Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են ազատվել պարտադիր զինծառայությունից

Գազամատակարարման դադարեցումներ՝ Երևանի որոշ հասցեներում, Արարատի և Տավուշի մարզերում

Որպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել է

Փրկարարը կանգնած է քաղաքացու կողքին, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ՝ փրկարարի․ ՆԳ նախարարի ուղերձը

Կասեցվել է Գյումրիի հանրային սննդի կետերից մեկի աշխատանքը

Փրկարար ծառայությունը զգուշացնում է Գյումրեցիներին

Գազանջատումներ կլինեն

Գոռ Հակոբյանը հրապարակել է քայլակով տեղաշարժվող որդու լուսանկարները