Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ աշխատակազմից։Նշվում է, որ Անդրանիկ Քոչարյանը, պատվիրակության անդամներ Վահագն Ալեքսանյանը և Արուսյակ Ջուլհակյանը կմասնակցեն Ժողովրդավարության և անվտանգության հարցերի, Պաշտպանության և անվտանգության հարցերի, Տնտեսական եվ անվտանգության հարցերի, Քաղաքական հարցերի, Գիտության և տեխնոլոգիաների հարցերի հանձնաժողովների, ինչպես նաև՝ լիագումար նիստի աշխատանքներին:
Պատվիրակության հետ ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանի և հանձնաժողովների աշխատանքներին մասնակցում են նաև կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը և Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Անահիտ Հարությունյանը: