Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 18։30-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում գտնվող շենքերից մեկի բնակարաններից մեկից ծուխ է դուրս գալիս:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:04-ին, մարվել՝ 19։36-ին։ Այրվել է տան խոհանոցը՝ մոտ 10 քմ․ տարհանվել է չորս քաղաքացի, հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից բնակարաններ։








