ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ուկրաինական հակամարտությունը լուծելու համար իր հատուկ բանագնաց նշանակել Բորիս Էփշտեյնին, ով ծնվել է Ռուսաստանում և ապրել այնտեղ 11 տարի։
Ինչպես նշում է The New York Times-ը, Թրամփին դա խնդրել է անձամբ Էփշտեյնը։ Նրա խնդրանքն արվել է այն ինքնաթիռում, որով Թրամփը թռչում էր ընտրություններից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպմանը։
«Ինքնաթիռում մի քանի հոգի ցնցված են եղել այդ մտքից»,- ասվում է զեկույցում։ Նշվում է, որ Թրամփը «ակնհայտ հետաքրքրությամբ» լսել է Էփշտեյնին և չի մերժել նրա խնդրանքը՝ ոչինչ չխոստանալով։