Թուրքիան մերժել է Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որով 2019 թվականին Թուրքիայի և Լիբիայի միջև կնքված ծովային իրավազորության սահմանազատման համաձայնագիրը ճանաչվում է միջազգային իրավունքին հակասող և անվավեր։ Անկարայի արտաքին գործերի նախարարությունը բանաձևի պնդումները որակել է կողմնակալ և անհիմն՝ հայտարարելով, որ Եվրամիությունը իրավասու չէ որոշումներ ընդունել ծովային սահմանների սահմանազատման հարցում։
Թուրքիայի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը նշել է, որ համաձայնագիրն արտահայտում է Թուրքիայի և Լիբիայի ինքնիշխան կամքը, և Եվրախորհրդարանի որոշումը չի կարող խաթարել երկու երկրների իրավունքներն ու շահերը։








