Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը խոստովանել է, որ ոստիկանությունը կորցրել է իրավիճակի վերահսկողությունը մի քանի քաղաքներում հանգստյան օրերին, որտեղ բողոքի ցույցերը ուղեկցվել են ջարդերով։ «Այո, որոշ քաղաքներում վերահսկողությունը կորել է», - ասել է նա France Inter ռադիոկայանի եթերում՝ հավելելով, որ իրավապահ մարմինների աշխատակիցները նույնպես չեն կարողացել լիովին կանխատեսել իրավիճակը։
«Ես հրաժարական տվեցի, քանի որ պատասխանատվություն եմ կրում ամեն ինչի համար, ինչ տեղի է ունենում», - ասել է Նունյեսը՝ անդրադառնալով իր հրաժարականին, որը մերժվել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից։ Ներքին գործերի նախարարի խոսքով՝ կիրակի օրը միայն Փարիզում ձերբակալվել է 350 մարդ։
Շաբաթավերջին Փարիզում և ամբողջ Ֆրանսիայում տեղի ունեցան զանգվածային ցույցեր վառելիքի գների բարձրացման և գնողունակության անկման դեմ։








