ԱՄՆ-ն չի համարձակվի հարձակվել Իրանի վրա, հակառակ դեպքում նրանք մեծ վնաս կկրեն: Նման հայտարարություն է արել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նոր նախարար Մեհրդադ Ախլագին։
«Շատ հավանական է, որ նրանք չհամարձակվեն հարձակվել մեզ վրա։ Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն», — Իրանցի նախարարի խոսքերը մեջբերել է իրանական ՍՆՆ ալիքը։
Նշենք, որ Իրանի խորհրդարանը հավանություն է տվել պաշտպանության նախարարի պաշտոնում Մեհրդադ Ախլագիի թեկնածությանը։ Նա վստահեցրել է, որ կարդարացնի երկրի խորհրդարանի կողմից իրեն տրված բարձր վստահությունը։








