ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապ Լեւոն XIV-ի հետ։ Այդ մասին հայտնում են Կրեմլից։
Հայտնելով Պապի առողջությանն ու վերջերս տարած վիրահատությունից հետո նրա շուտափույթ ապաքինմանն ուղղված իր անկեղծ մաղթանքները՝ Վլադիմիր Պուտինն ընդգծել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցության կարևորությունը՝ ուղղված ընդհանուր հոգևոր և բարոյական արժեքների խթանմանը, ինչպես նաև աշխարհի տարբեր տարածաշրջաններում քրիստոնյաների և քրիստոնեական սրբավայրերի պաշտպանությանը։ Կողմերը շեշտել են իրենց շահագրգռվածությունը՝ շարունակելու երկխոսությունը Ռուս ուղղափառ եկեղեցու և Հռոմի կաթոլիկ եկեղեցու միջև։
Ուկրաինայում և դրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ մտքերի փոխանակման ընթացքում Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին՝ հակամարտության կարգավորմանը նպաստելու պատրաստակամության և հումանիտար ոլորտում գործադրած ջանքերի համար։
Ռուսաստանի Օլեշկի քաղաքի (Խերսոնի մարզ) խաղաղ բնակիչների ճակատագրի վերաբերյալ Պապի մտահոգությանն ի պատասխան՝ մանրամասն պարզաբանում է տրվել այն մասին, որ Կիևի վարչակարգն է պատասխանատու այնտեղ ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի համար։ Ողջունվել է Վատիկանի մտադրությունը՝ օգնելու պայմաններ ստեղծել քաղաքի բնակչության անվտանգությունն ապահովելու և անհրաժեշտ պարագաների մատակարարումը հեշտացնելու համար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կողմերը կհամակարգեն իրենց ջանքերն այս ուղղությամբ։
Զրույցն անցել է կառուցողական և փոխադարձ հարգանքի մթնոլորտում։








