Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

7 անձի, այդ թվում՝ մետրոպոլիտենի նախկին տնօրենին մեղադրանք է ներկայացվել հափշտակության համար


ՀՀ ​​​​​քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել են «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերությունում տեղ գտած չարաշահումների դեպքերի առթիվ նախաձեռնված երկու առանձին քրեական վարույթների նախաքննությունները:

Նշենք, որ հանցավոր դրսևորումները վերաբերում են տարբեր ժամանակահատվածներին, որոնց վերաբերյալ ՀՀ տարբեր քննչական մարմիններում, ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, նախաձեռնվել են վարույթներ, որոնք հետագայում, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, միացվել են մեկ վարույթում:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողություններով հիմնավորվել է, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության տնօրեն Փ.Յ.-ն 2008թ. մարտից մինչև 2019թ. մայիս ընկած ժամանակահատվածում, իրեն վստահված «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի առանձնապես խոշոր չափերով գույքը պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնելու եղանակով հափշտակելու նախնական դիտավորությամբ, մետրոպոլիտենի «Կապի և ազդանշանման» մասնաճյուղի պետի տեղակալի, այնուհետև նույն մասնաճյուղի պետի պաշտոնները զբաղեցրած իր որդու համար շուկայականից անհամեմատ էժան գնով ձեռք բերելու նպատակով, 2013 թվականի հունիսին Երևանի մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի հերթական նիստում առաջարկել է օտարել ընկերության հաշվեկշռում գտնվող և տարիներ շարունակ ՓԲԸ-ի կարիքների համար օգտագործվող, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 76 շենքի (կապի տան) 944,5քմ մակերեսով նկուղային հարկը՝ ստանալով տնօրենների խորհրդի համաձայնությունը:

Վերոգրյալի պայմաններում կեղծ փաստաթղթերի և հիմնավորումների հիման վրա տարածքը ներկայացվել է օտարման՝ հրապարակային սակարկություններով, «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի մասնագետ-գնահատողի կողմից կազմվել է ակնհայտ կեղծ փաստաթուղթ՝ գնահատման հաշվետվություն, համաձայն որի՝ տարածքի շուկայական արժեքը 2013թ. հոկտեմբերի դրությամբ կազմում է 106.850.050 ՀՀ դրամ այն դեպքում, երբ դրա իրական շուկայական արժեքը կազմել է շուրջ երկու անգամ ավել՝ 194.880.000 ՀՀ դրամ: Արդյունքում՝ գնահատման կեղծ հաշվետվության օգտագործմամբ գույքն աճուրդի է դրվել՝ մեկնարկային գին սահմանելով 106.850.050 ՀՀ դրամը:Փ.Յ.-ի որդին, օգտվելով դասական աճուրդի անցկացման կարգով սահմանված այն կանոնից, որ աճուրդով չվաճառվելու դեպքում դրա մեկնարկային գինը նվազում է, կայացած առաջին և երկրորդ աճուրդներին միտումնավոր մասնակցության հայտ չի ներկայացրել և միայն երրորդ աճուրդի ժամանակ 75.393.360 ՀՀ դրամով գնել է նշված անշարժ գույքը։

Շարունակելով իր հանցավոր գործունեությունը՝ մետրոպոլիտենի տնօրեն Փ․Յ-ն, նախնական համաձայնության գալով որդու հետ, որոշել են հափշտակել ՓԲԸ-ի՝ նշված 60քմ. բարվոք վիճակում գտնվող տարածքի օգտագործման դիմաց վարձավճարների տեսքով ստացված դրամական միջոցները: Իրենց մտադրությունն իրագործելու նպատակով 2014 թվականի հուլիսին մետրոպոլիտենի տնօրենի և  նրա որդու միջև կնքվել է արդեն վերջինիս պատկանող նկուղային հարկի տարածքից 60քմ. մակերեսով տարածքը ՓԲԸ-ին 25 տարի ժամկետով վարձակալության տալու վերաբերյալ պայմանագիր՝ առանց հիմնավորման որպես մեկ ամսվա վարձավճարի արժեք սահմանելով 120.000 ՀՀ դրամը։

Արդյունքում՝ մինչև 2020 թվականի մարտ ամիսը ՓԲԸ-ի միջոցներից անհիմն տնօրենի որդուն է փոխանցվել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուրը 7.104.000 ՀՀ դրամ գումար:Բացի այդ, Փ.Յ.-ն իր հետ փոխկապակցված անձի՝ որդու ընկերոջ՝ «Կապի և ազդանշանման» մասնաճյուղի գլավոր ինժեներ Ա.Ս.-ի օժանդակությամբ, մետրոպոլիտենի կարիքների համար լուսացույցների շիկացման թելիկով գլխիկների լուսադիոդային հավաքածուներով փոխարինման աշխատանքների կատարման նպատակով հայտարարել է ըստ էության ձևական մրցույթ, որին, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մասնակցել է միայն Ա.Ս.-ի կողմից ստեղծված ԱՁ-ն՝ ներկայացնելով  շուկայականից շուրջ չորս անգամ ավելի թանկ արժեքով՝ 57.000.000 ՀՀ դրամի գնային առաջարկ։

Փ.Յ.-ն, առաջնորդվելով Ա.Ս.-ի հետ ունեցած փոխհարաբերություններով, առանց ներկայացված գնային առաջարկի հիմնավորվածության լրացուցիչ ուսումնասիրության, հաշվի չառնելով մրցույթում հաղթած սուբյեկտի կողմից երբևէ որևէ գործունեություն իրականացրած չլինելու հանգամանքը, հաստատել է մրցույթում առաջարկած գնի հիման վրա նրան հաղթող ճանաչելու փաստը, որի հիմնա վրա մետրոպոլիտենի և ԱՁ-ի միջև կնքվել է 57.000.000 ՀՀ դրամ արժեքով աշխատանքների կատարման գնման պայմանագիր։

Չունենալով ընկերությունում գրանցված աշխատակիցներ՝ Ա.Ս.-ն հիշյալ պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարմանը ներգրավել է մետրոպոլիտենի աշխատակիցների։
2013 թվականի հոկտեմբերին ավարտելով պայմանագրով նախատեսված աշխատանքները՝ կողմերի միջև ստորագրվել է աշխատանքների հանձնման-ընդունման արձանագրություն, որի հիման վրա նույն օրը Փ․Յ-ի հրահանգով մետրոպոլիտենի բանկային հաշվեհամարից Ա․Ս-ի կողմից բացված ԱՁ-ի բանկային հաշվեհամարին է փոխանցվել 57.000.000 ՀՀ դրամ գումար այն դեպքում, երբ մետրոպոլիտենը նշված աշխատանքների և ապրանքների ձեռք բերման համար կարող էր ծախսել ընդամենը 12.495.000 ՀՀ դրամ:

Բացի այդ, պարզվել է, որ 2016-2019թթ. ընթացքում Երևանի քաղաքապետի օգնականի, այնուհետև՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող անձը, չունենալով սահմանված կարգով իրեն հատկացված ծառայողական ավտոմեքենա, իր երեք ծանոթներին առաջարկել է 2012-2018թթ. ընթացքում՝ միմյանց հաջորդող ժամանակահատվածներում, ձևականորեն ընդունվել աշխատանքի Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մետրոպոլիտենում, սակայն փաստացի սպասարկել իրեն ու իր ընտանիքի անդամներին:
Հիշյալ պաշտոնատար անձի խնդրանքով Փ.Յ.-ն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նշված անձանց աշխատանքի է ընդունել՝ որպես վարորդներ, ովքեր ՓԲԸ-ում փաստացի չեն աշխատել, այլ դրա փոխարեն տնօրենի գիտությամբ և թողտվությամբ, տարիներ շարունակ որպես վարորդ, մետրոպոլիտենի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենաներով, սպասարկել են քաղաքապետարանի հիշյալ պաշտոնատար անձին ու նրա ընտանիքի անդամներին, ինչի արդյունքում մետրոպոլիտենի բյուջեից նշված ժամանակահատվածում, որպես աշխատավարձ և ավտոմեքնաների շահագործման և վառելիքի ծախսեր, անհիմն ելքագրվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 28.099.506 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, Փ.Յ.-ն, մետրոպոլիտենի գործերի կառավարիչ և իր հանձնարարությամբ բենզինի բաշխմամբ զբաղվող անձի օժանդակությամբ, 2009-2019թթ. ընկած ժամանակահատվածում, տարբեր քանակությամբ հավելագրումներ կատարելու եղանակով, մետրոպոլիտենի կարիքների համար ձեռք բերված բենզինից յուրաքանչյուր ամիս տարբեր խմբաքանակներով, անձնական և խմբային շահերից ելնելով, վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 39.963.327,6 ՀՀ դրամ արժողության՝ ընդհանուրը 110.010 լիտր բենզին՝ դրանք օգտագործելով այլ նպատակներով։Բացի այդ, մետրոպոլիտենի տնօրենը ընկերության վարչակառավարչական ապարատի իրավապայմանագրային բաժնում և ընկերության տեխնոլոգիական տնտեսական գնացքների հիմնանորոգման ուղեմասում աշխատանքի է ընդունել երկու անձանց, ովքեր տնօրենի գիտությամբ և թողտվությամբ աշխատանքի չեն հաճախել և չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, սակայն ամեն ամիս ընկերության բյուջեից ստացել են աշխատավարձ, ինչի արդյունքում նրանց անվամբ անհիմն ելքագրվել է մի դեպքում ընդհանուրը 7.120.436, երկրորդի դեպքում՝ 4.084.874 ՀՀ դրամ աշխատավարձ:Բացի այդ, Փ․Յ-ի առաջարկով 2016թ. մայիսին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կայքում հրապարակվել է մետրոպոլիտենի «81-717» տիպի երկու գլխամասային վագոնների կապիտալ վերանորոգման և արդիականացման մրցույթի հայտարարություն, որում հաղթող է ճանաչվել 550.000 եվրո առաջարկած ռուսական ընկերությունը, այնինչ մետրոպոլիտենի և հիշյալ ռուսական ընկերության միջև կնքվել է ոչ թե 550.000 եվրո, այլ՝ 1.100.000 եվրո արժեքով կապալի պայմանագիր՝ նախատեսելով արդիականացնել և հիմնանորոգել մետրոպոլիտենին պատկանող 4 հատ գլխամասային վագոն, որի կատարման աշխատանքներն ավարտվել են 2016 թվականի դեկտեմբերին և մետրոպոլիտենի տնօրեն Փ-․Յ-ի և ռուսական ընկերության տնօերնի միջև ստորագրվել է հանձնման-ընդունման ակտ։

Այնուհետև Փ.Յ.-ն, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ միլիոն ՀՀ դրամը գերազանցելու դեպքում գնման համար մրցույթ անցկացնելու պարտադիր պահանջը, առանց մրցույթ հայտարարելու և անցկացնելու, 2017թ. օգոստոսին մետրոպոլիտենի անունից՝ որպես պատվիրատու, ռուսական նշված ընկերության հայաստանյան մասնաճյուղի հետ կնքել է նախորդ պայմանագրից 220.000 եվրոյի չափով ուռճացված արժեքով, որևէ կերպ չհիմնավորված՝ 1.320.000 եվրո արժողության չորս վագոնների հիմնանորոգման և արդիականացման աշխատանքների կապալի պայմանագիր:

Արդյունքում՝ նշված չորս վագոնների վերանորոգումը, Փ.Յ.-ի գիտությամբ, ռուսական հիշյալ ընկերության կողմից իրականացվել է մետրոպոլիտենի վագոնների հավաքայակայանում՝ փաստացի ավարտելով այն 2017 թվականի դեկտեմբերին, սակայն Փ․Յ-ի հրահանգով նշված չորս վագոններից երկուսի հիմնանորոգման վերաբերյալ փաստաթղթերն ու հանձնման-ընդունման ակտերը կազմվել են 2017 թվականին, իսկ մյուս երկուսինը՝ 2018 թվականին։ Երևանի մետրոպոլիտենի կողմից վերանորոգումն իրականացնող ընկերությանն է փոխանցվել ընդհանուրը 1.320.000 եվրո՝ այդ կերպ ՓԲԸ-ի բյուջեից հափշտակելով առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 122.810.600 ՀՀ դրամին համարժեք 220.000 եվրո գումար:Քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է ևս մեկ հանցավոր դրվագ:

Մասնավորապես՝ 2019 թվականի դեկտեմբերի 11-ին տվյալներ են ստացվել այն մասին, որ «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության կարիքների համար 2019 թվականի սեպտեմբերի 5-ին կնքված պայմանագրի և նույն թվականի նոյեմբերի 11-ին հանձնման-ընդունման արձանագրության համաձայն՝ մատակարար ՍՊ ընկերությունը 2019 թվականի նոյեմբերի 8-ին Մետրոպոլիտենի Երևան քաղաքի Արարատյան 87 հասցեում գտնվող կենտրոնական պահեստ է հանձնել մետրոյի վագոնի 4 էլեկտրական օդաճնշակ, որոնք ընդունվել են համապատասխան աշխատակիցների կողմից:
Հետագայում, սակայն, պարզվել է, որ ստացված էլեկտրական օդաճնշակի շարժիչները նոր չեն և չեն համապատասխանում պայմանագրի պայմաններին։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա մետրոպոլիտենի տնօրերնին մեղադրանք է  ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (7 դրվագ) և 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, վերջինիս որդուն՝ 2 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, անշարժ գույքը գնահատող մասնագետին՝ 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով, քաղաքապետարանի պաշտոնատար անձին, ՓԲ ընկերության աշխատակից ԱՁ տնօրենին և իրավաբանական բաժնի պետի տեղակալի պաշտոնում նշանակված անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ օդաճնշակներ մատակարարող ՍՊ ընկերության տնօրենին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:Հետագայում անջատված երկու վարույթների նախաքննություն ավարտվել է, և երկու վարույթների նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:Ծանուցում.

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Բալթյան երկրները՝ առանց 500 մլն եվրոյի, Լեհաստանում՝ ԱՄՆ-ի բազա, Պուտինին՝ բանակցությունների կոչ
Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է տարհանման կարիք ունեցող հիվանդների թիվը
Մեքենայի պայթյուն, սարսափելի վթարներ ու ջրհեղեղներ․ օրվա ամենաթեժ կադրերը
Ծեծկռտուք ԱԺ-ում. Վենսը գաղտնի նամակ է ուղարկել Իրանին
Ռուսական բազան Թուրքիային կդիմանա՞ 20 րոպե․ Զախարովան կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Երևանի հասցեին
Մեր ընդդիմադիր գործընկերները իմ պաշտպանության ներքո են. Ռուբինյան
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը
Երևանից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել
Եթե մեկը մտածում է՝ կարող է պատգամավորին խփել, էդ ձեռը կջարդենք․ Փաշինյան
Կարո՞ղ է մի օր ՌԴ մուտքը Ձեզ էլ արգելվի․ հարց՝ Փաշինյանին
ԵԱՏՄ-ն Հայաստանին էլեկտրամեքենաների քվոտա կտա՞
Անկախության հռչակագրի տեքստը հակապետական է․ Փաշինյան
Ուժի կիրառումը պետք է արդարացված լինի. Փաշինյանը՝ գործարարների նկատմամբ ճնշումների մասին
Ադրբեջանը պարտադրո՞ւմ է Սահմանադրության փոփոխություն. Սպիտակ տունը սողում է Պուտինի առջև. Օբամա
Ընդդիմությանը այնպիսի առաջարկ կանենք, որից չեն հրաժարվի. Փաշինյան
Ոչնչացնելու եմ, ջարդ ու փշուր եմ անելու․ Փաշինյանը սպառնաց անգամ ՔՊ-ականների՞ն
Եթե ընդմիջում հայտարարվեր միջադեպի սկզբում, վստահաբար միջադեպը նման շարունակականություն չէր ստանա
Իսպանիայի վարչապետը եռօրյա ազգային սուգ է հայտարարել գնացքի վթարի հետևանքով զոհվածների հիշատակին
Ընկած տեղը խփել են Անդրանիկ Գևորգյանին, հիմա դեմքի վրա հետքեր կա. Մանրամասներ ԱԺ-ի ծեծկռտուքից
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

Լրացուցիչ նորություններ

...

Փոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին Արցախից

COP17-ի կենտրոնում․ հանուն բնության և կենսաբազմազանության պահպանման

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է

Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը

ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել

«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)

Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)

Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են

Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ջուր չի լինելու. Հասցեներ

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը