Հնդկաստանի Չհատիսգարհ նահանգի Մահասամունդ շրջանի գյուղերից մեկում ընձառյուծը մտել է և վիրավորել վեց մարդու, հաղորդում է տեղական Times of India-ն։ «Շաբաթ երեկոյան ուշ ժամին ընձառյուծը մտել է Մահասամունդ շրջանի տուն և հարձակվել ընտանիքի վեց անդամների վրա», - նշվում է հրատարակության մեջ։
Ընտանիքին հաջողվել է կենդանուն փակել սենյակներից մեկում։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանությունը, անտառտնտեսության աշխատակիցները և փրկարարները, զսպել կենդանուն և դուրս քաշել տնից։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, որոնցից երեքը ծանր վնասվածքներ են ստացել, նշում է թերթը։
Ըստ թերթի՝ նախորդ օրը մոտակա անտառում ընձառյուծը հարձակվել է տղամարդու վրա։ Թերթը գրում է, որ դեռևս հայտնի չէ՝ սա նույն կենդանին էր, թե ոչ։








