Հյուսիսային Կորեայի՝ որպես միջուկային զենք ունեցող պետության կարգավիճակը չի պահանջում ճանաչում ոչ միայն Միացյալ Նահանգների, այլեւ արևմտյան երկրների կամ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կողմից։
Այս մասին ասվում է Արտաքին գործերի նախարարության խոսնակի հայտարարության մեջ, որը տարածվել է Կորեական կենտրոնական լրատվական գործակալության (KCNA) կողմից։
«Մեր՝ որպես միջուկային զենք ունեցող պետության կարգավիճակը չի պահանջում ճանաչում Միացյալ Նահանգների, Արևմուտքի կամ ԱԷՄԳ-ի կողմից, այլ երաշխավորված է մեր գործնական միջուկային զսպման միջոցներով և անդառնալիորեն ամրագրված է պետության գերագույն օրենքում», - նշվում է հայտարարության մեջ։








