Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Արմեն Այվազյան․ «Գրոնոյին պետք չէ հրավիրել Մատենադարան և փորձել ինչ-որ բան բացատրել»

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի գրում է․ Եթե որևէ մեկը կարծում էր, թե Մատենադարան ևս մեկ անգամ այցելելով (նա այնտեղ նախկինում էլ է եղել)՝ Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն մտքափոխվել է և համաձայնել, որ Գանձասարն ու Դադիվանքը պատմականորեն հայկական հոգևոր ու մշակութային կենտրոններ են եղել, ապա պետք է հիասթափեցնեմ՝ դա այդպես չէ։


News.am-ին տված իր երեկվա հարցազրույցում (հղումը՝ մեկնաբանությունում) նա պաշտպանում է իր և մյուս դիվանագետների այցելությունն Արցախ, դատարկաբանություններով պարտակում Ադրբեջանի հանցագործություններն ու Արցախում իրականացված էթնիկ զտումը՝ հայաթափումը, և շարունակաբար հավասարության նշան դնում կողմերի միջև, այդ թվում՝ պատմական, հոգևոր ու մշակութային ժառանգության հարցերում։ Ահա թե ինչ է նա բառացիորեն ասում. «Այցը միաժամանակ ցույց տվեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև մշակութային ժառանգության կոնկրետ հարցի շուրջ, ըստ ամենայնի, պատմական փաստերի վերաբերյալ համաձայնություն չկա»։ Ավելին՝ երբ նրան ուղիղ հարցնում են Արցախում հայկական եկեղեցիների, գերեզմանոցների և մշակութային այլ հուշարձանների ոչնչացման մասին, Գրոնոն իսկույն հիշեցնում է հակամարտության ավելի վաղ փուլերում «երկու կողմերին» վերագրվող ավերածությունների մասին՝ հավելելով, որ այդ հաղորդումները դեռ պետք է «անկախ կերպով ստուգվեն» մշակութային ժառանգության փորձագետների կողմից։


Այսպիսով, նույնիսկ հայաթափված Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հարցում գործի է դրվում նույն՝ «երկու կողմերի» միջև պատասխանատվությունը տարրալուծող հավասարեցման սկզբունքը։ Ասել կուզի՝ ԵՄ-ն Արցախի պատմության և մշակույթի վերաբերյալ հայկական և ադրբեջանական տեսակետները դիտարկում է որպես միմյանցից տարբերվող, բայց համարժեք գնահատականներ և այդ հարցում որևէ կերպ դիրքորոշվելու նպատակ չունի։ Այսինքն՝ թքած ունեն պատմական ճշմարտության, հայոց կրոնական զգացմունքների և ազգային արժանապատվության վրա։


Այսպիսի կեցվածքով Գրոնոն վիրավորում է ամբողջ հայ ազգին։ Հենց այդ պատճառով էլ սրան ու սրա նման գործիչներին պետք չէ հրավիրել Մատենադարան և փորձել ինչ-որ բան բացատրել։ Նա էլ, նրա վերադասներն էլ հրաշալի գիտեն, որ հայկական են եղել և՛ Գանձասարը, և՛ Դադիվանքը, և՛ Արցախում դեռ կանգուն մնացած կամ արդեն ավերված բոլոր հայկական եկեղեցիներն ու վանքերը։


Սրանց պետք է հայկական սրբությունների դռան շեմից հետ ուղարկել, որպեսզի վերջապես մեկ-երկու բան հասկանան հայոց պատմությունից ու մշակույթից։ Այլապես շարունակելու են վիրավորել, կեղծել ու ստել, թուրքերի և ադրբեջանցիների հետ հայության կործանման ծրագրեր մշակել և դրանք անկաշկանդ իրականացնել՝ նման փուչ այցերով բթացնելով հայերի զգոնությունը։ Ցավոք, այս տարրական քաղաքական և դիվանագիտական ճշմարտությունը Հայաստանում, թերևս, դեռ քչերը կհասկանան և կշարունակեն գրոնոներին հարգանքով ընդունել ու ինչ-որ բան բացատրել...

Լրահոս

Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild
Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան
Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին
Թամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին
Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին
Փաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ)
Կարևոր
ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են
Մեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը
Ողբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ)
Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
Տիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ)
Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. շարունակելու ենք մեր քաղաքական պայքարը. Գերասիմ Վարդանյան
Երեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ)
Wildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը
Ուկրաինան սպառե՞լ է իր խաղաքարտերը․ Մելանշոնը հրաժարվում է Ռուսաստանին թշնամի համարել (տեսանյութ)
Ֆրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել
Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Երեխաների աչքի առաջ կրակոցներ արձակելուց հետո՝ Ջիգանի ծնողական իրավունքները կսահմանափակվեն
Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումը
Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին

Լրացուցիչ նորություններ

...

Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են

Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ջուր չի լինելու. Հասցեներ

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել

Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին

Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին

Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ

Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին

Չի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան