Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հրապարակ»․ Ինչո՞ւ են Նորապատի դպրոցում ոտքի վրա դաս անում

«Հրապարակ»-ը գրում է.

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի հարազատ՝ Նորապատ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները սեպտեմբերի 1-ը դիմավորել են կիսակառույց, շինաղբով լի եւ առանց դպրոցական նստարանների շենքում։ Այս մասին մեզ ահազանգել են ծնողները եւ լուսանկար ուղարկել, որտեղ երեւում է, որ սեպտեմբերի 1-ին առաջին դասարանցիները դասասենյակում կանգնած են։ Միջին եւ բարձր դասարանների աշակերտներն էլ օրերով դասի չեն հաճախել, իսկ ովքեր գնացել են դպրոց, դարձյալ կանգնած են դասերն անցկացրել։

Սա զայրույթ է առաջացրել աշակերտների եւ ծնողների մոտ։ Դպրոցի տնօրեն Նաիրա Սահակյանը նրանց հայտնել է, որ խնդիրը ԿԳՄՍ նախարարության հետ է կապված, բայց, ծնողների պնդմամբ, երբ զանգել են թեժ գիծ, այնտեղից պատասխանել են, որ մատակարարներն են մեղավոր՝ դպրոցական նստարանները ժամանակին չհասցնելու համար։Դպրոցի կառուցապատողներն էլ մասնավոր խոսակցություններում մեղքը գցում են մարզպետի վրա։ Գյուղում խոսակցություններ կան, որ մարզպետն անմիջական կապ ունի դպրոցի գույքի մատակարարների հետ։ Բացի այդ՝ ասում են, որ մարզպետ Վահրամ Խաչատրյանը դրանով վրեժ է լուծում հարազատ համագյուղացիներից` ԱԺ ընտրություններին գյուղում ՔՊ-ի պարտվելու համար։Մենք զանգահարեցինք ԿԳՄՍ նախարարություն, որտեղից մեր հարցին ի պատասխան նշեցին, որ Նորապատի դպրոցի մեկ մասնաշենքում շինարարությունն արդեն ավարտվել է, իսկ մյուսում աշխատանքները շարունակվում են։

Երեխաներին այլ համայնք տեղափոխելու անհրաժեշտությունից խուսափելու համար դասերը կազմակերպվել են պատրաստի մասնաշենքում, սակայն դեռ շարունակվում է դպրոցի գույքի համալրումը։ Մեզ հավաստիացրին, որ հարեւան մասնաշենքում իրականացվող աշխատանքները չեն խանգարում մյուս մասնաշենքում դասապրոցեսի կազմակերպմանը:

«Դպրոցը հետեւողական է, որ շինարարական աշխատանքների շարունակականության պայմաններում ուսումնական գործընթացը կազմակերպվի՝ ապահովելով երեխաների բնականոն կրթության շարունակականությունը»։Մեզ չհաջողվեց կապ հաստատել դպրոցի տնօրենի հետ, սակայն նա ԿԳՄՍՆ ներկայացուցչին հայտնել էր, որ երեխաները ոչ թե կանգնած են դաս անցկացնում, այլ դասապրոցեսը երկու հերթափոխով է կազմակերպվում, ինչի արդյունքում հնարավոր է այնպիսի իրավիճակ, երբ երեխաները գնան դպրոց, բայց սպասեն, մինչեւ դասասենյակն ազատվի։Չնայած տարբեր արդարացումներին եւ իրավիճակը մեղմ գույներով ներկայացնելուն, ակնհայտ է, որ Նորապատի դպրոցը պատրաստ չի եղել սեպտեմբերի 1-ին, մասամբ շինաշխատանքները չեն ավարտվել, մյուս մասով էլ` գույքը ժամանակին չի բերվել, եւ ծնողների ու աշակերտների զայրույթը միանգամայն հիմնավոր է։ Ի դեպ, ԿԳՄՍ նախարարությունից հստակ ժամկետ չնշեցին, թե երբ կավարտվի դպրոցի մյուս մասնաշենքի շինարարությունը։
Իսկ հարցին, թե երբ կավարտվի գույքի համալրումը, մեզ հայտնեցին, որ դա շարունակական պրոցես է, եւ գույքի մատակարարումն իրականացվում է։ 


Լրահոս

«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով պարտվեց
Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին
Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն
Մաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելը
Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին
Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում
Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում
Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով
Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը
Իրանը կեղծ տեղեկություններ է տարածում․ Թրամփ
Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի
Մեր ինքնիշխանության «արծիվը» մտքում սցենար ունի․ մեկ ամիս ժամանակ ունենք․ Սուրենյանց
Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ
ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները
Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո
Իրակլի Կոբախիձեն ընդունել է Աննա Վարդապետյանին
Հայ ականավոր բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը նշել է իր 66-ամյակը

Լրացուցիչ նորություններ

...

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում

Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը

Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ

ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները

Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար

Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»