Զելենսկին նշել է պատերազմի ավարտի հնարավորության ժամկետները
Դիպլոմատիան կարող է հանգեցնել պատերազմի ավարտին դեկտեմբերի G20 գագաթնաժողովից մինչև 2027 թվականի ամառվա վերջն ընկած ժամանակահատվածում։
Դիպլոմատիայի միջոցով պատերազմը եզրափակելու «հնարավորությունների միջանցքը» ձգվում է ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովից մինչև 2027 թվականի ամառվա ավարտը, քանի որ դրանից հետո մեկնարկում են ԱՄՆ նախագահական ընտրությունները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ դա ամենաակտիվ փուլն է, երբ դիպլոմատիան ունակ է հասցնել պատերազմի ավարտին։
Նա նշել է, որ եթե բանակցողները չհասցնեն համաձայնության գալ մինչև ԱՄՆ ընտրությունները, դրա պատճառը լիովին հասկանալի կլինի։ Զելենսկին ընդգծել է, որ Պուտինը ցանկանում է մշտապես ուժ ցուցադրել, չի ցանկանում գնալ որևէ երկխոսության և ձգտում է առավելագույն էսկալացիայի։ Ուկրաինայի նախագահի փոխանցմամբ՝ իրենք այս հարցը քննարկում են նաև եվրոպացիների հետ։








