Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՄԱԿ-ի գլխավոր իրավապաշտպանը նախազգուշացրել է Եմենում լայնածավալ պատերազմի վտանգի մասին


ՄԱԿ-ի գլխավոր իրավապաշտպանը մտահոգություն է հայտնել Եմենում ռազմական գործողությունների սրման ֆոնին խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճի կապակցությամբ և կոչ է արել ջանքեր գործադրել, որպեսզի երկիրը կրկին չընկղմվի լայնածավալ պատերազմի հորձանուտը։


«Ես կոչ եմ անում բոլոր կողմերին թուլացնել լարվածությունը և ազատել եմենյան ժողովրդին նոր տառապանքներից։ Եմենցիներն արդեն իսկ չափազանց ծանր են տուժել բազմամյա հակամարտությունների, տեղահանումների և հումանիտար ճգնաժամի կործանարար հետևանքներից, - հայտարարել է Ֆոլկեր Տյուրկը։ - Ես վճռականորեն կոչ եմ անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ցանկացած գործողություն, որը կարող է Եմենը վերադարձնել լայնածավալ հակամարտության»։


ՄԱԿ-ի Մարդու իրավունքների վարչությունը հայտնել է, որ օգոստոսի 6-ից հութիների կողմից կառավարության վերահսկողության տակ գտնվող շրջանների վրա հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն յոթ խաղաղ բնակիչ, ևս 10-ը վիրավորվել են, մինչդեռ հուլիսի վերջին հութիների վերահսկողության տակ գտնվող շրջաններում հաղորդվել էր երկու խաղաղ բնակչի վիրավորման մասին։


Օգոստոսի 9-ին հութիների կողմից Կարմիր ծովի ափին գտնվող Մոխա նավահանգստի վրա իրականացված հրթիռակոծությունների և անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով զոհվել է նավահանգստի երեք աշխատակից, ևս չորս մարդ վիրավորվել է, հայտնել են վարչությունից։


Գերատեսչությունում հավելել են, որ խմբավորման կողմից օգոստոսի 11-ին Բաբ էլ-Մանդեբի նեղուցում բեռնանավի վրա իրականացված ևս մեկ հարձակման հետևանքով, ըստ հաղորդումների, զոհվել է անձնակազմի չորս անդամ (երեք պակիստանցի և մեկ ինդոնեզացի), իսկ մի քանի ուրիշներ վիրավորվել են։


Մարդու իրավունքների վարչությունում ընդգծել են, որ հարձակումների հետևանքով տուժել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքի բազմաթիվ օբյեկտներ, ներառյալ վառելիքի պահեստները և Մոխայում Սաուդյան դաշտային հոսպիտալի հարակից բնակելի համալիրը։


«Հարվածները քաղաքացիական ենթակառուցվածքին սպառնում են էլ ավելի խորացնել խաղաղ բնակչության տառապանքները այն ժամանակ, երբ առնվազն 18 միլիոն եմենցիներ արդեն բախվում են պարենային անապահովության,-հայտարարել է Տյուրկը։- Այդ հարձակումները պետք է անհապաղ դադարեցվեն»։

Լրահոս

Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել
Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել
Կարևոր
ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ
Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր
Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի
Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ)
Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ)
Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար
Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ)
Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել
«Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ
Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը
Հնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ
Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչո՞ւ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվել
Քաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողները
Փաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմին
Հիմա 5 մեքենա ավել է մտնելու քաղաք. քաղաքացի
Այս որոշումով ավելանալու են խցանումները

Լրացուցիչ նորություններ

...

Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել

Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել

ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ

Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր

Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն

Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար

Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել

Հնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ

Ղազախստանում բնակելի շենքի պատուհանից դոլարներով լի ճամպրուկներ են նետել

Ուշակովը հայտնել է, թե ինչ հարցեր է Պուտինը քննարկելու Ուիթքոֆի և Քուշների հետ

ԻՀՊԿ. Հորմուզի նեղուցում ավելի քան 4 մլն բարել նավթ տեղափոխող երկու գերխոշոր լցանավ է պայթել

Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ է

ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևի մահվան պատճառը

Ահաբեկչական դավադրություն և միջուկային վտանգ. Փաշինյան-Էրդողան հանդիպում է տեղի ունեցել (տեսանյութ)

Հայաստանին զրկել են նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից. Պեսկով

Լեհաստանում երկու տղամարդու են ձերբակալել․ նրանք սպառնացել են կրկնել Կրակովի ահաբեկչությունը

Իսպանիայում համընդհանուր գործադուլը վերածվել է բախումների․ ավելի քան 10 մարդ վիրավորվել է

Թրամփը դեմոկրատներին մեղադրել է Միացյալ Նահանգները վիրավորելու մեջ

Telegraph. Բայդենի և նրա ընտանիքի ուղղությամբ Իռլանդիայում կաթի տուփեր են նետել

Իսպանիայում տեղի կունենա 24-ժամյա համընդհանուր գործադուլ