Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՀԱՊԿ-ում տենց էլ չհասկացան,որ ձեւական ու ֆորմալ հայտարարություններով կազմակերպությունը չես ուժեղացնի. Շարմազանով


ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 

 


«ՀԱՊԿ-ում տենց էլ չհասկացան,որ ձեւական ու ֆորմալ հայտարարություններով կազմակերպությունը չես ուժեղացնի։
 

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները Հայաստանը շարունակում են դիտարկել որպես կազմակերպության դաշնակից, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
 

Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները բազմիցս հաստատել են Երևանի հետ առանց բացառության բոլոր այն հարցերը քննարկելու պատրաստակամությունը, որոնք վերաբերվում են հայկական կողմի՝ համատեղ աշխատանքին լիարժեք մասնակցության վերսկսմանը։
 

Ինչպես ասում են ՝ հերթական հերթափահ հայտարարությունն է։
Դիոգենեսյան տակառում ապրելով ու իրականությունը չտեսնելով ՝ հարց չես լուծում։
Ոչ թե ձեւական հայտարարություններ պետք է անել,այլ պետք է հասկանալ ,թե ո՞րն է խնդրի էությունը։
 
Լինելով ՀԱՊԿ -ում Հայաստանի ակտիվ անդամության կողմնակից՝ նշեմ,որ ՀԱՊԿ-ում կամ մինչեւ վերջ անկեղծ չեն,կամ էլ՝ չեն տիրապետում խնդրի էությանը։

Բազմաթիվ անգամներ ես ինքս էլ ՀԱՊԿ մեր գործընկերներին ասել եմ,որ հայ հասարակությունը ձեզ հարցեր ունի ու բավարարված չէ ՀԱՊԿ արձագանքից 2022-ի Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։
 
Բայց մեկ էլ տեսնում ես հերթական հարցազրույցի ժամանակ ՀԱՊԿ կամ ՀԱՊԿ անդամ պետության ներկայացուցիչները պնդում են,թե Արցախում ՀԱՊԿ-ն լիազորություն չուներ միջամտելու ռազմական գործողություններին։
 
Արցախի հետ կապված չէ,որ մեր հասարակությունը ՀԱՊԿ-ին հարցեր ունի.ՀԱՊԿ-ի փաստացի ոչ էֆեկտիվ գործողությունը կամ անգործությունը կապված է 2022-ի սեպտեմբերին ՀՀ-ի ինքնիշխան տարածք ադրբեջանական հարձակման հետ։
 
Արցախի մասով մեր հասարակությունը հարցեր ունի ոչ թե ՀԱՊԿ-ին, այլ ռուս
խաղապահ առաքելությանը, ում հույսով 2020-ի 44-օրյա պատերազմից հետո Արցախի բնակչության Հայաստան տեղափոխված հատվածի ճնշող մեծամասնությունը վերադարձավ Արցախ։
 
Իհարկե,Արցախի կորստի գլխավոր մեղավորն ու պատասխանատուն Փաշինյանի վարչակարգն է,քանի որ 2020 - ի հուլիսին հենց Փաշինյանի ստորագրած ազգային անվտանգության ռազմավարական ծրագրում ՀՀ իշխանությունն է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը,բայց Փաշինյանը դա իրագործելու փոխարեն,2022-ի հոկտեմբերի 6-ին Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։
 
ՀԱՊԿ մեր հարգելի գործընկերներն ավելի արդյունավետ լինելու համար,կարող են ու պետք է խոսեն պրոբլեմներից, այլ ոչ թե Հայաստանը դաշնակից համարելու հռչակագրային հայտարարություն անեն։
 
Քանի դեռ խնդիրները կոծկվում են ու ֆորմալ հայտարարությունների շքերթը շարունակվում է,ՀՀ-ՀԱՊԿ անջրպետը շարունակվելու է,որն ամենեւին չի բխում ոչ ՀՀ-ի ու ոչ էլ ՀԱՊԿ-ի շահերից»,- գրել է Շարմազանովը։

Լրահոս

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների
Թրամփը հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին
ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին
Նեղոսի տակ 2600 տարվա հնության կառույց են հայտնաբերել
Հայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար
ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով
8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
Արտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնել
ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան
Հուե. Վիետնամի կայսերական քաղաքը
Խառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր
Из рук в руки — хлеб, смех и память. «Сказка арцахской любви» спустя год
Ո՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամ
Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ Զաքարյան
Վարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. Ղազարյան
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Գերտ Յան Կուպմանի հանդիպումը
Ուկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապ
Պայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին
ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Փաշինյանի սրան սատկացնելու եմ, նրան կզացնելու արտահայտությունները քրեական հանցա՞կազմ են․ Գրիգորյան

Լրացուցիչ նորություններ

...

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների

Հայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար

Խառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր

Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ Զաքարյան

Վարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. Ղազարյան

Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Գերտ Յան Կուպմանի հանդիպումը

Պայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին

ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Փաշինյանի սրան սատկացնելու եմ, նրան կզացնելու արտահայտությունները քրեական հանցա՞կազմ են․ Գրիգորյան

Լեզվակռիվ ԱԺ-ում՝ ՔԿ նախագահի հետ հարց ու պատասխանի ժամանակ. Ժողովուրդ, թույլ տվեք պատասխանի

Պայթյուններ, ռմբակոծություններ և վտանգավոր միջադեպեր՝ աշխարհում

Ի՞նչ գործ ունեն մարզային դատախազները Փաշինյանի դիմավորման արարողություններին․ Ղազարյան

Վահագն Ալեքսանյանի կոտրած աթոռը նորոգե՞լ են, ո՞վ է պատասխան տալու, շշերն էլ կհավաքե՞ն

Իրանք շատ բան են ասում, գլուխները պատին են տալիս, հերիք եղավ. Գալյանը՝ ընդդիմությանը

Հայկական եկեղեցին՝ թուրքական մշակույթի տո՞ւն, ռուբլու արգելք, Բաքվի նոր օրակարգը

Ի՞նչ խնդիր ունի ընդդիմությունը նոր Սահմանադրության հետ, եթե վստահ է՝ ժողովուրդը դեմ կքվեարկի. Գալյան

Հանրայինը դիտավորյալ է սգո օրը ուրախ համերգ ցույց տվել. Չալաբյան

Միլիարդավոր ծախսերի ֆոնին ՔԿՀ-ներում լոգասենյակներ չկան․ մարդիկ 4-5 օրով չեն լողանում

Իրանը հրթիռնե՞ր է տեղակայել Ադրբեջանի սահմանին. Դեպի ՀՀ ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք

Աշխատավարձերի բարձրացման նախագծի հեղինակը Տիգրան Խաչատրյանն է, ես չեմ մասնակցել քննարկմանը. Մակունց