Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Կիևին․ կան զոհեր

Ռուս-ուկրաինական պատերազմի գոտում օգոստոսի 1-ի գիշերը կողմերը զանգվածային օդային հարվածներ են իրականացրել, իսկ նախորդ օրվա ընթացքում ռազմաճակատի տարբեր հատվածներում արձանագրվել է ավելի քան 240 մարտական բախում, ուկրաինական իշխանությունների տվյալներով՝ ռուսական ուժերը բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածել են Կիևին։


Հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ, վիրավորվել՝ շուրջ 30-ը, այդ թվում՝ երեխաներ։ Վնասներ են արձանագրվել Ուկրաինայի մայրաքաղաքի յոթ վարչական շրջաններում, հրդեհներ են բռնկվել բնակելի և ոչ բնակելի շինություններում, որոշ հատվածներում եղել են էլեկտրամատակարարման խափանումներ։


Ուկրաինայի արտակարգ ծառայության տվյալներով՝ Սոլոմյանսկի շրջանում վնասվել և հրդեհվել է հինգհարկանի բնակելի շենք։ Շենքի վերին հարկերից տարհանվել է 35 մարդ։ Դառնիցկի շրջանում հարվածների հետևանքով վնասվել են բնակելի տներ, ավտոմեքենաներ, վարչական և այլ շինություններ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Կիևին և Կիևի մարզին զանգվածային հարված հասցնելու փաստը։


Ռուսական կողմի պնդմամբ՝ թիրախավորվել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական ձեռնարկություններ և լոգիստիկ կենտրոններ, որոնք ներգրավված են հրթիռների, անօդաչուների, ռադիոլոկացիոն կայանների և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների արտադրության, պահպանման ու մատակարարման գործընթացում։ Ռուսաստանի ՊՆ-ն նշել է Կիևում գտնվող մի շարք արտադրական ձեռնարկություններ, ինչպես նաև Կիևի մարզի Վիշնևոյե բնակավայրում գործող լոգիստիկ կենտրոն։ Ուկրաինական կողմը և անկախ աղբյուրները հրապարակման պահին չէին հաստատել Ռուսաստանի ՊՆ-ի ներկայացրած ռազմական օբյեկտների ցանկն ու դրանց վնասման աստիճանը։


Միաժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 31-ի ժամը 20։00-ից մինչև օգոստոսի 1-ի ժամը 07։00-ն ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները որսացել կամ ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 274 ուկրաինական ԱԹՍ։ Ըստ հաղորդագրության՝ անօդաչուները խոցվել են Ռուսաստանի ավելի քան մեկ տասնյակ մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի ջրային տարածքների երկնքում։ Ուկրաինան այդ թիվը չի հաստատել։


Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի՝ օգոստոսի 1-ի ժամը 08։00-ի ամփոփագրի համաձայն՝ նախորդ օրվա ընթացքում ռազմաճակատում գրանցվել է 243 մարտական բախում։ Ուկրաինական կողմի տվյալներով՝ առավել ինտենսիվ մարտեր են ընթացել Պոկրովսկի ուղղությամբ, որտեղ արձանագրվել է 37 գրոհ, Կոստյանտինիվկայի ուղղությամբ՝ 26, Սլովյանսկի ուղղությամբ՝ 19, իսկ Հարավային Սլոբոժանշչինայի ուղղությամբ՝ 17։


Ուկրաինայի գլխավոր շտաբը նաև հայտնել է, որ երկրի հրթիռային զորքերն ու հրետանին հարվածել են ռուսական ուժերի անօդաչուների կառավարման երկու կետի, զինծառայողների կենտրոնացման 15 շրջանի, մեկ պահեստի և ևս մեկ ռազմական օբյեկտի։

Լրահոս

ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ
Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ
«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը
«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել
6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը
«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է
Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»
Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»
Հայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում
5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ)
Զգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան
Իրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ
Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild
Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան
Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին
Թամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին
Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին
Փաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ)
Կարևոր
ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են

Լրացուցիչ նորություններ

...

5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ)

Իրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ

Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild

Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան

Տիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ)

Wildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը

Ուկրաինան սպառե՞լ է իր խաղաքարտերը․ Մելանշոնը հրաժարվում է Ռուսաստանին թշնամի համարել (տեսանյութ)

Ֆրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել

Երեխաների աչքի առաջ կրակոցներ արձակելուց հետո՝ Ջիգանի ծնողական իրավունքները կսահմանափակվեն

Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումը

Երգիչ Քրիս Բրաունը դատապարտվել է դաժան ծեծի համար

Իրանի փոխնախագահն աջակցել է գիտության նախարարին, որին Ադրբեջանը քննադատել էր

Վրաստանը հայտարարել է, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կմնան ԵՄ-ի համար ամոթալի օր

Զելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման մասին

Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ

Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները

Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը

«Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին

Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ

FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով