Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը մեկնում է Եգիպտոս՝ իսրայելական կողմի հետ Գազայի խաղաղության ծրագրի երկրորդ փուլի շուրջ բանակցություններն ավարտելու համար, որի հիմնական վիճելի կողմը մինչ այժմ եղել է արմատական շարժման կիսառազմական ստորաբաժանումների զինաթափումը:
Այս մասին հայտնել է «Ալ Էխբարիա» հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ «ՀԱՄԱՍ-ի բանակցային պատվիրակությունը ժամանում է Եգիպտոսի մայրաքաղաք՝ Խաղաղության խորհրդի կողմից առաջարկված Գազայի հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի իրականացման վերաբերյալ խորհրդակցություններն ավարտելու համար: Շարժման ներկայացուցիչները Կահիրեում կհանդիպեն Եգիպտոսի, Կատարի և Թուրքիայի միջնորդների, ինչպես նաև պաղեստինյան խմբավորումների հետ՝ «հրադադարը ամրապնդելու և ծրագրում նշված բոլոր պարտավորությունների կատարումն ապահովելու համար»:
Հեռուստաալիքը նշում է, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները «դրական են վերաբերվում Խաղաղության խորհրդի և միջնորդների կողմից ներկայացված «ճանապարհային քարտեզի» պահանջներին՝ Իսրայելի համաձայնության դեպքում»։ Երեկ երեկոյան Համասը հայտարարել է Խաղաղության խորհրդի կողմից ներկայացված խաղաղության ծրագրի նախկինում քննարկված երկու կետերը իրականացնելու իր պատրաստակամության մասին: «Ալ Արաբիայի» տվյալներով՝ դրանք Գազայի խաղաղության ծրագրի 5-րդ և 8-րդ կետերն են:








