Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Արթուր Պողոսյանը տապալում է գործերի քննությունը, եթե ՔՊ-ին է վերաբերվում. «Ժողովուրդ»



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը դեռևս 2024 թվականին բարձրաձայնել էր Ազգային ժողովում տեղի ունեցած այն աղմկահարույց միջադեպի մասին, երբ Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում լրագրողներին բռնի ուժով դուրս հանեցին ԱԺ նիստերի դահլիճի օթյակից։ Այդ դեպքով նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու առերևույթ դեպքի առթիվ։

Հաղորդման հիմքում եղել էր նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի դիմումը, որտեղ արձանագրված էր, որ բաց ընթացակարգով անցկացվող ԱԺ նիստի ընթացքում լրագրողներին զրկել են իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու հնարավորությունից։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողները ոչ միայն ականատես են եղել այդ ամենին, այլև փաստել են, որ ՊՊԾ աշխատակիցներին լրագրողներին օթյակից դուրս բերելու հրահանգը տվել է հենց ԱԺ աշխատակազմի ղեկավար, ՔՊ-ական Դավիթ Առաքելյանը, որը նաև անձամբ վերահսկել է այդ գործընթացը օթյակի միջանցքում։Դեպքից հետո մի շարք լրագրողներ հրավիրվել են Քննչական կոմիտե և հարցաքննվել որպես վկաներ։ Ցուցմունքներ են տվել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանը, «Թիվ 5» հեռուստաընկերության լրագրող Կարինե Մանգասարյանը, «24News»-ի լրագրող Հերմինե Միքայելյանը և News.am-ի լրագրող Ռուզան Խաչատրյանը։ Նրանք ներկայացրել են իրենց տեսածն ու լսածը։

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ կրկին դիմել է ՀՀ Քննչական կոմիտե՝ հետաքրքրվելով, թե ինչ փուլում է գտնվում այս քրեական վարույթը։ Ի պատասխան՝ Քննչական կոմիտեից հայտնել են միայն, որ «քրեական վարույթը շարունակվում է»։Այսօր իրավիճակն արդեն փոխվել է։ ՔՊ ընտրացուցակի վերջնամասում գտնվող Դավիթ Առաքելյանը գտնվում է արձակուրդում և օգոստոսի 2-ից այլևս չի զբաղեցնի ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Սակայն նրա մասնակցությամբ նախաձեռնված քրեական վարույթը շարունակում է մնալ նույն՝ «քննության փուլում» կարգավիճակում։

Այստեղ արդեն հարց է առաջանում՝ ուղղված ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին. ի՞նչն է շուրջ երկու տարի քննվում մի գործով, որի առանցքային հանգամանքները տեղի են ունեցել բաց նիստի ընթացքում, ուղիղ եթերում, տեսանկարահանվել են, իսկ լրագրողները մանրամասն ցուցմունքներ են տվել։ Եթե նման գործը երկու տարի անց էլ չի հասնում իրավական հանգուցալուծման, ապա դա արդեն ոչ թե քննության բարդության, այլ քննչական մարմնի աշխատանքի արդյունավետության հարց է։

Արթուր Պողոսյանի ղեկավարած Քննչական կոմիտեի այս գործելաոճի հետևանքով լրագրողների խախտված իրավունքները շարունակում են մնալ առանց արդյունավետ պաշտպանության։

Իսկ երբ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթը տարիներով մնում է անավարտ, դա վտանգավոր ազդակ է բոլոր նրանց համար, ովքեր կարծում են, թե լրագրողների իրավունքները կարելի է խախտել՝ առանց իրական իրավական հետևանքների։ Սա քննչական մարմնի կաշկանդվածության վառ դրսևորումն է. երբ խոսքը վերաբերում է Ալեն Սիմոնյանի թիմակցին՝ ՔՊ-ականին, նրանց վերաբերյալ գործերը տարիներով փոշոտվում են դարակներում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


Լրահոս

Կմասնակցի Երեւանի ընտրություններին․ «Հրապարակ»
«Ժողովուրդ». Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում
«Հրապարակ»․ ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում
Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»
Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին». «Ժողովուրդ»
Ստուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից․ «Ժողովուրդ»
Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»
NDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրա
Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի
Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո
Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ
Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
Սպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. Այվազյան
Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ Շարմազանով
Հաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրա
Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Բանակը հրամանատար չունի․ Հայկ Նահապետյան
Ինչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբան
Երեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ Կարապետյան
Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում

Լրացուցիչ նորություններ

...

Կմասնակցի Երեւանի ընտրություններին․ «Հրապարակ»

«Ժողովուրդ». Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում

«Հրապարակ»․ ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում

Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»

Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին». «Ժողովուրդ»

Ստուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից․ «Ժողովուրդ»

Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»

NDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրա

Ինչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբան

Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում

Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին

ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ են

Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները․ Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը

«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները

Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում

Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»

Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»

ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով

Արտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնել