Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

210 մլն դրամ, 300 հազար դոլար և 100 հազար եվրո. ինչ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթի ուշադրության կենտրոնում Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, ավագանու անդամ Առուշ Առուշանյանն է, որի հայտարարագրերը ցույց են տալիս, թե ինչպես են տարիների ընթացքում փոխվել նրա գույքն ու դրամական միջոցները։2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Առուշ Առուշանյանն ունի 4 անշարժ գույք՝ մեկ արտադրական նշանակության շինություն, մեկ դեռևս պետական գրանցում չստացած շինություն և երկու հողամաս։ Դրանցից արտադրական նշանակության շինությունն ու մեկ հողամասը ձեռք են բերվել 2017 թվականին, պետական գրանցում չստացած շինությունը՝ 2019 թվականի ապրիլի 19-ին՝ գնման եղանակով, իսկ մյուս հողամասը՝ 2019 թվականի ապրիլի 15-ին՝ նվիրատվությամբ։ Հաշվետու տարվա ընթացքում նա նոր անշարժ գույք չի ձեռք բերել և որևէ գույք չի օտարել։

Տրանսպորտային միջոցների մասով նա շարունակում է հայտարարագրել 2016 թվականի սեպտեմբերի 22-ին ձեռք բերված ZIL մակնիշի բեռնատար ավտոմեքենան։ Միաժամանակ, 2025 թվականի հայտարարագրում առաջին անգամ նշվել է, որ տարվա ընթացքում 90 և ավելի օր փաստացի տիրապետել է երրորդ անձին պատկանող 2022 թվականի արտադրության MERCEDES-BENZ մարդատար ավտոմեքենային։

Բանկային հաշվում տարվա սկզբին ունեցել է 95 հազար 498.5 դրամ, իսկ տարվա վերջում՝ 134 հազար 789 դրամ։Կանխիկ դրամական միջոցները չեն փոփոխվել։ Տարվա սկզբին և վերջում նա հայտարարագրել է 210 մլն դրամ, 300 հազար ԱՄՆ դոլար և 100 հազար եվրո կանխիկ միջոց։2025 թվականի ընթացքում նրա միակ հայտարարագրված եկամուտը կազմել է 2 մլն 771 հազար 933 դրամ, որը ստացել է որպես աշխատանքի վարձատրություն Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանի աշխատակազմից։ Հաշվետու տարվա վերջի դրությամբ վարկային պարտավորություններ չի ունեցել։

Շահերի հայտարարագրի համաձայն՝ Առուշ Առուշանյանը շարունակում է ունենալ «Գոր Մետալ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը, որը ձեռք է բերել դեռևս 2008 թվականի օգոստոսի 1-ին։ Միաժամանակ նշվում է, որ ընկերությունում իրեն պատկանող բաժնեմասը 2025 թվականի օգոստոսի 4-ին հավատարմագրային կառավարման է հանձնվել Ասյա Ղազարյանին։ Պայմանագրի գործողության ժամկետը սահմանված է մինչև 2030 թվականի օգոստոսի 4-ը։

2024 թվականի հայտարարագրում նրա գույքային դրությունը գրեթե նույնն էր։ Նա շարունակել էր հայտարարագրել նույն 4 անշարժ գույքը և նույն ZIL բեռնատարը։ Այդ տարի երրորդ անձին պատկանող MERCEDES-BENZ ավտոմեքենա հայտարարագրված չէր։ Բանկային հաշվում տարվա սկզբին ունեցել էր 268 հազար 487 դրամ, տարվա վերջում՝ 95 հազար 498.5 դրամ։ Կանխիկ միջոցները մնացել էին նույնը՝ 210 մլն դրամ, 300 հազար ԱՄՆ դոլար և 100 հազար եվրո, իսկ աշխատանքի վարձատրությունը կազմել էր 2 մլն 830 հազար 774 դրամ։ Նա նաև շարունակել էր ունենալ «Գոր Մետալ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը։2023 թվականին ևս անշարժ գույքը չէր փոփոխվել։ Նա ունեցել էր նույն 4 անշարժ գույքը և ZIL մակնիշի բեռնատարը։

Բանկային հաշվի մնացորդը տարվա ընթացքում նվազել էր 334 հազար 248 դրամից մինչև 268 հազար 487 դրամ։ Կանխիկ միջոցները մնացել էին անփոփոխ՝ 210 մլն դրամ, 300 հազար ԱՄՆ դոլար և 100 հազար եվրո։ Տարվա եկամուտը կազմել էր 2 մլն 778 հազար 495 դրամ, իսկ վարկային պարտավորություններ հայտարարագրված չէին։2022 թվականի հայտարարագրում նույնպես անշարժ և շարժական գույքը չէր փոխվել։ Սակայն փոփոխություն էր արձանագրվել կանխիկ միջոցների մասով։ Եթե տարվա սկզբին նա հայտարարագրել էր 229 մլն դրամ, 300 հազար ԱՄՆ դոլար և 100 հազար եվրո, ապա տարվա վերջում դրամային կանխիկ միջոցները դարձել էին 210 մլն դրամ, այսինքն՝ նվազել էին 19 մլն դրամով։ Դոլարային և եվրոյով պահվող միջոցները մնացել էին նույնը։

Բանկային հաշվի մնացորդն աճել էր 304 հազար 32 դրամից մինչև 334 հազար 248 դրամ, իսկ աշխատանքի վարձատրությունը կազմել էր 2 մլն 152 հազար 6 դրամ։2021 թվականին, համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնելու պահին, Առուշ Առուշանյանը հայտարարագրել էր նույն 4 անշարժ գույքը և ZIL մակնիշի բեռնատարը։ Բանկային հաշվում տարվա սկզբին ունեցել էր ընդամենը 84 դրամ, իսկ տարվա վերջում՝ 304 հազար 32 դրամ։ Կանխիկ միջոցների մասով տարվա սկզբին հայտարարագրել էր 234 մլն դրամ, 300 հազար ԱՄՆ դոլար և 105 հազար եվրո, իսկ տարեվերջին՝ 229 մլն դրամ, 300 հազար ԱՄՆ դոլար և 100 հազար եվրո։ Նրա միակ եկամուտը եղել էր 1 մլն 918 հազար 948 դրամ աշխատավարձը։ Հայտարարագրում նշված չէր որևէ վարկ, փոխառություն կամ 2 մլն դրամը գերազանցող ծախս։ Այդ ժամանակ շահերի հայտարարագրում նա չէր նշել մասնակցություն առևտրային կազմակերպություններում, սակայն հայտարարել էր, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ է։Եթե համեմատենք ավելի վաղ ներկայացված հայտարարագրերը, ապա պատկերը զգալիորեն տարբերվում է։ 2019 թվականի տարեկան հայտարարագրում Առուշ Առուշանյանը հայտարարագրել էր Գորիսում գտնվող առանձնատուն, արտադրական նշանակության տարածք և երկու հողամաս, իսկ միակ ավտոմեքենան 1930 թվականի արտադրության ZIL-ն էր։ Այդ ժամանակ նա հայտարարագրել էր 240 մլն դրամ, 380 հազար ԱՄՆ դոլար և 112 հազար եվրո կանխիկ միջոց, իսկ բանկային հաշիվները դատարկ էին։ Նրա եկամուտը կազմել էր 205 մլն 432 հազար դրամ, որից 3 մլն դրամը՝ համայնքապետի աշխատավարձը, 202 մլն 177 հազար դրամը՝ «Գոր Մետալ» ՍՊԸ-ից ստացած փոխառությունը, իսկ 231 հազար դրամը՝ նվիրատվությունը։

Միաժամանակ նա տարվա սկզբին «Գոր Մետալ» ՍՊԸ-ին տրամադրել էր 250 մլն դրամ փոխառություն, որի մնացորդը տարեվերջին կազմել էր 62 մլն 823 հազար դրամ։Իսկ 2017 թվականին, երբ ընդամենը 26 տարեկանում ընտրվել էր Գորիսի քաղաքապետ, պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Առուշ Առուշանյանը նշել էր մեկ բնակարան, մեկ արտադրական նշանակության շինություն, VOLKSWAGEN PHAETON 4.2 և BMW X6 5.0 I մակնիշի երկու ավտոմեքենա, ինչպես նաև 86 մլն 860 հազար դրամի հանձնված փոխառություններ։

Այդ ժամանակ նրա կանխիկ միջոցները կազմել էին 312 մլն 500 հազար դրամ, 420 հազար ԱՄՆ դոլար և 122 հազար եվրո, մինչդեռ հայտարարագրված եկամուտը եղել էր ընդամենը 1 մլն 520 հազար դրամ աշխատավարձ։ Հայտնի էր նաև, որ նա դեռևս 2008 թվականին հիմնադրել էր «Գոր Մետալ» ընկերությունը, իսկ նրա հայրը՝ Գագիկ Առուշանյանը, «Առանցք» ՍՊԸ-ի սեփականատերն է»։Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


Լրահոս

«Հրապարակ». Խոշտանգման ռեժիմում են պահում
Սահմանադրական դատարանի որոշման փաստաթղթում հազարավոր անհամապատասխանություններ կան. թվեր. «Ժողովուրդ»
«Հրապարակ». Իշխանությունը մարզպետացու է փնտրում
«Հրապարակ»․ ԱԱԾ-ն ու ՌՈ-ն օդանավակայանում շարունակում են որս իրականացնել
210 մլն դրամ, 300 հազար դոլար և 100 հազար եվրո. ինչ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը. «Ժողովուրդ»
Երևանի քաղաքապետարանում պաշտոնանկությունների և վարչական շրջանների ղեկավարների փոփոխությունների գործընթացը նոր փուլ է թևակոխում. «Ժողովուրդ»
Չեխիան Իսրայելի հետ քննարկում է ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հարցը
Դավթաշենում բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջկա մարմին
«Ինտերի» նախկին դարպասապահ Յան Զոմերը հանդես կգա «Բրյուգենում»
Նոր Սահմանադրության տեքստը տարեվերջ կհրապարակվի․ Անկախության հռչակագրին հղում անել պետք չէ (տեսանյութ)
Իրանը և «Հեզբոլլահը» կարող են ներառվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեջ. Թրամփ
Սուպեր-պուպեր վարչապետն ու փրթեմ-թափեմ օպերացիան․ Իշխանյանը՝ Ծառուկյանի ձերբակալման տեսանյութի մասին (տեսանյութ)
Կարևոր
Կազմվել է երկրների վարկանիշային աղյուսակն ըստ բանտարկյալների թվի. որ տեղում է Հայաստանը
Ծառուկյանի կալանավորումով շղթան դեռ նոր է բացվել․ հաջորդը Վեհափառն է լինելու (տեսանյութ)
ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանն ազատման դիմում է գրել
Պատգամավորի մայրն է մաhացել
Լավրովը Թուրքիային կոչ է արել կոշտ ազդանշան հղել Ուկրաինային՝ «Կապույտ հոսք» գազատարի վրա հարձակումների պատճառով
Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության հետ կապված առաջիկայում խնդիրներ կարող են առաջանալ. Իվետա Տոնոյան
Ուկրաինան ռազմական դրությունը կերկարաձգի ևս 90 օրով
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ». Խոշտանգման ռեժիմում են պահում

Սահմանադրական դատարանի որոշման փաստաթղթում հազարավոր անհամապատասխանություններ կան. թվեր. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Իշխանությունը մարզպետացու է փնտրում

«Հրապարակ»․ ԱԱԾ-ն ու ՌՈ-ն օդանավակայանում շարունակում են որս իրականացնել

Երևանի քաղաքապետարանում պաշտոնանկությունների և վարչական շրջանների ղեկավարների փոփոխությունների գործընթացը նոր փուլ է թևակոխում. «Ժողովուրդ»

Թեժ մրցակցություն՝ պաշտոնների համար․ Տնտեսվարողները ծանր վիճակում են

Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ»

«Հրապարակ». «Ժողովրդավար» Հայաստանում տեղի է ունեցել աննախադեպ ոչ ժողովրդավարական քայլ

ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար թեժ մրցակցություն է սպասվում․ «Հրապարակ»

«Հրապարակ». Տիգրան Ավինյանը թոթափում է 9 տոկոսանոց քաղաքապետի կարգավիճակը

ԱԺ նախագահի թիմակիցը հարցաքննվել է հակակոռուպցիոն կոմիտեում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Տնտեսվարողները ծանր վիճակում են

Ալավերդուց՝ Վանաձոր. Արեն Մկրտչյանը փոխել է գրանցումն ու պատրաստվում է հերթական ընտրություններին. «Ժողովուրդ»

Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»

Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ»

Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում. Ով կնշանակվի «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչ

Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում․ «Հրապարակ»

ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի վախը բռնել են․ «Հրապարակ»

Քաղաքապետարանի աշխատակիցներին հորդորել են կիրակի օրը մեկ մարդու պես ներկա գտնվել հրապարակում. «Հրապարակ»

Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ․ «Հրապարակ»