Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Շոլցը չեղարկել է COP 29-ի իր այցը Բաքու

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի մասնակցի Բաքվում շուտով անցկացվելիք COP29 կլիմայական գագաթնաժողովին, քանի որ տանը պայքարում է  քաղաքական ճգնաժամի հետ, ինչը խորացնում է այս տարվա բանակցություններում եվրոպական առաջնորդության վակուումը, գրում է Bloomberg-ը։Շոլցը հաջորդ շաբաթ պետք է մասնակցեր Ադրբեջանում ՄԱԿ-ի կլիմայի հարցերով առաջնորդների գագաթնաժողովի բանակցությունների մեկնարկին:

Բայց նա չեղարկել է այդ ծրագիրը՝ օգնելու համար հաղթահարել արտահերթ ընտրությունների իր կոչի հետևանքները, գրում է գործակալությունը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ աղբյուրին:Գերմանական Bild պարբերականն ավելի վաղ, հղում անելով Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի աշխատակազմի ղեկավար Վոլֆգանգ Շմիդտին, հայտնել էր, որ Գերմանիայի Բունդեսթագի (խորհրդարանի) արտահերթ ընտրությունները կարող են տեղի ունենալ 2025 թվականի մարտի 9-ին։

Ավելի վաղ Շոլցը հայտարարել էր, որ 2025 թվականի սկզբին ինքը Բունդեսթագում բարձրացնելու է կառավարությանը վստահության քվեի հարցը, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են տեղի ունենալ մինչև 2025 թվականի մարտի վերջ։Հեղինակավոր Der Spiegel հանդեսը չորեքշաբթի վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Շոլցը պաշտոնանկ է արել ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներին։ Նոյեմբերի 6-ի երեկոյան տեղի է ունեցել կոալիցիոն հանձնաժողովի նիստ, որտեղ գործընկերները փորձել են լուծում գտնել երկրի տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու շուրջ վեճին։ Պառակտման պատճառը բյուջետային, ֆինանսական և տնտեսական քաղաքականության տարաձայնություններն են:

Ավելի ուշ ինքը՝ կանցլերը, հանդես գալով հատուկ հայտարարությամբ, նշել է, որ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին առաջարկել է աշխատանքից հեռացնել Լինդներին։Այս առնչությամբ Բունդեսթագի Ազատ դեմոկրատական ​​կուսակցության (FDP)խմբակցության ղեկավար Քրիստիան Դյուերը հայտարարել է, որ Գերմանիայի Ազատ դեմոկրատական ​​կուսակցության նախարարներն ամբողջությամբ դուրս են գալիս իշխող կոալիցիայից։ Գերմանիայի կառավարությունում FDP-ի ներկայացուցիչները զբաղեցրել են չորս պորտֆել՝ ֆինանսների, արդարադատության, հետազոտությունների և կրթության, ինչպես նաև տրանսպորտի նախարարների պաշտոնները։

Ինչ վերաբերում է Բաքվի COP 29-ին չմասնակցելուն, ավելի վաղ հայտնբի էր դարձել, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեայենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեն մեկնի Ադրբեջանում անցկացվելիք կլիմայի գագաթնաժողովին։

Աղբյուր` news.am

Լրահոս

10-ից 3 արտադրողի մոտ եղել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. Պիպոյան
Թունյան․ Ինչո՞ւ են Հայաստանում օնլայն տաքսիների ուղևորափոխադրումների գները Վրաստանից 2-3 անգամ բարձր
Կաշառքի գործով ձերբակալություններ՝ Հարկադիրում. Ռուսաստանը պատրաստ է պատերազմի. Պուտինը` Եվրոպային
Չաղ Ռուստամը կրկին կալանավորվել է
ԱԺ-ում աթոռներով կռիվ, 10 ձերբակալություն, Բաքվում՝ 20 հայ․ ի՞նչ է կատարվում
Խաղաղության պայմանագրում սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա
Վարդևանյան․ Բարձր վճարներից տուժում են և՛ վարորդները, և՛ սպառողները
Կարևոր
«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակում
Փառք Աստծու ամեն ինչ նկարված է, կադրերը բացե՛ք, նայե՛ք. Ռուբինյանը Աժ ծեծկռտուքի մասին
Սարգսյան․ Սպասարկման գնի բարձրացումը որակվել է որպես գերիշխող դիրքի չարաշահում
Ֆարմանյան․ Օնլայն տաքսիներն առավելություն ունեն, բայց վարորդների իրավունքները՝ խաթարված են
Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը
766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ
Կաշառք ստանալու գործով ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ ՀԿԱԾ Շիրակի մարզային բաժնի պետ Դավիթ Պողոսյանն ու ևս երկու պաշտոնյա. Հակակոռուպցիոն կոմիտե
Աբրահամյան․ Տաքսիստները դժգոհում են օնլայն հարթակների բարձր և անհասկանալի միջնորդավճարներից
Ղազարյանը՝ Թունյանին․ Ձեր պատասխանը պետք է բովանդակային լինի, ոչ թե սահմանափակվի այո կամ ոչ ասելով
ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ
«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք
«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ
«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

Լրացուցիչ նորություններ

...

Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը

Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն

Երևանից թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և վերադարձել. Քուվեյթը բողոքի նոտա է հանձնել Իրանին

Իրանը կոչ է արել ԱՄՆ-ին ապացուցել, որ Հորմուզի նեղուցը զերծ է ականներից

Բալթյան երկրները՝ առանց 500 մլն եվրոյի, Լեհաստանում՝ ԱՄՆ-ի բազա, Պուտինին՝ բանակցությունների կոչ

Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է տարհանման կարիք ունեցող հիվանդների թիվը

Երևանից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել

Իսպանիայի վարչապետը եռօրյա ազգային սուգ է հայտարարել գնացքի վթարի հետևանքով զոհվածների հիշատակին

NYT. Վենսը կարող է գլխավորել ԱՄՆ պատվիրակությունը՝ Իրանի հետ բանակցությունները վերսկսելու համար

Թուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալ

Ղազախստանն ու Թուրքիան նպատակ ունեն ամրապնդել «հավերժական բարեկամությունը»

Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները

ԱՄՆ-ում երեք եղբայրներ դատապարտվել են 30 տարվա ազատազրկման՝ տասնյակ կանանց բռնաբարելու համար

Բրազիլիայի նախագահական ընտրություններում պարտված Ֆլավիո Բոլսոնարոն փախել է երկրից․ CNN Brasil

Թրամփ․ ԱՄՆ-ը կարող է նոր հարվածներ հասցնել Իրանին միջանկյալ ընտրություններից հետո

Ուշակով․ Պուտինը միլիոն անգամ ասել է, որ Զելենսկին կարող է գալ Մոսկվա

Երեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվել

Նիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն

Ամերիկացիները վճարում են Թրամփի արկածախնդրության համար. Իրանի նավթի նախարարն արձագանքել է Բեսենթին

Թրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն