CNN-ը, հղում անելով աղբյուրին, հաղորդում է, որ Թրամփի վարչակազմը ակնկալում է, որ Հորմուզի նեղուցի անվտանգության հարցերը կքննարկվեն Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։ «Ես լիովին վստահ եմ, որ Հորմուզի նեղուցը և այդ տարածքում ծովային անվտանգության ապահովումը կլինեն քննարկման թեմա», - ասել է ամերիկացի պաշտոնյան։
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի մի քանի դաշնակիցներ իրենց պատրաստակամությունն են հայտնել ներդրում ունենալ ծովային անվտանգության գործում, սակայն ընդգծել է, որ շատերը «չունեն անհրաժեշտ նավեր կամ ռեսուրսներ՝ այս ջանքերին իմաստալից մասնակցելու համար»։ Նա հավելել է, որ Թրամփի վարչակազմի գլխավոր ուղերձը գործընկերներին շարունակում է կենտրոնացած մնալ պաշտպանական ծախսերի ավելացման և մարտական պատրաստվածության բարձրացման վրա։ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 7-8-ը։
Վաշինգտոնը նախկինում կտրուկ քննադատել է ՆԱՏՕ-ի մի քանի եվրոպական դաշնակիցների գործողությունները Իրանի հետ ԱՄՆ-Իսրայելական պատերազմի ժամանակ։ Ինքը՝ Թրամփը, հունիսի վերջին հայտարարել էր, որ կմասնակցի Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ հիմնականում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով, և դժվար թե մասնակցեր հանդիպմանը, եթե այն անցկացվեր այլ երկրում։








