Սա ջեմ է, որը ես պատրաստել եմ հայկական ծիրանից։ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն է սոցցանցի իր էջում գրել։ Նա նշել է, որ ծիրանները խորհրդանշում են Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները։ «Անցյալ ամսվա ընտրություններում հայերի մեծամասնությունը քվեարկել է այն կուսակցությունների օգտին, որոնք ցանկանում են ավելի սերտ գործընկերություն ԵՄ-ի հետ։
Ռուսաստանը փորձել էր ազդել քվեարկության վրա՝ սահմանափակելով հայկական մրգերի և ծաղիկների ներմուծումը։ Իր հերթին, ԵՄ-ն օգնեց Հայաստանին՝ բացելով իր շուկան այս ապրանքներից շատերի համար։ Ահա, թե ինչու, երբ անցյալ շաբաթ ես Հայաստանում էի, վերադարձա Բրյուսել ծիրանի հսկայական զամբյուղով։
Դրանցից շատերը նվիրեցի ընկերներիս, մնացածը՝ վերածեցի ջեմի։ Ընկերներիցս մեկը նայեց ջեմին և ասաց. «Ազատության տարաներ»։
Ես կարծում էի, որ դա գեղեցիկ ձևակերպում էր։ Երբ այցելեք սուպերմարկետ, ուշադրություն դարձրեք հայկական ծիրանի, սալորի կամ բալի վրա։ Սա հնարավորություն է անել մի փոքր բան, որը կարող է օգնել հայ գյուղացիներին և աջակցել նրանց երկրի ժողովրդավարական ընտրությանը»,-գրել է նա և լուսանկարներ հրապարակել։








