Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Օրեր առաջ մենք տեղեկացրել էինք, որ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը 2026-2027 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության հայտարարությունն իր կայքէջում և սոցիալական էջում տեղադրել է հունիսի 18-ին, այնինչ հայտարարության մեջ գրված է, որ «անվճար տեղերի համար դիմումներն ընդունվում են հունիսի 5-ից հունիսի 20ը»:


Այսինքն, դեռ հայտարարությունը չհրապարակած՝ Բրյուսովի համալսարանում, փաստորեն, անվճար տեղերի համար մրցույթի դիմումները վաղուց ընդունել են, իսկ հայտարարությունը հրապարակել են ժամկետի ավարտից ընդամենը երկու օր առաջ:


Այս թեմայի հետ կապված «Փաստը» գրություն է ուղարկել ԿԳՄՍ նախարարություն: Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից ստացել ենք երկար պատասխան, որտեղ մանրամասն ներկայացված է մագիստրատուրայի ընդունելության կարգը, մեջբերված են համապատասխան նորմատիվ ակտերը և այլն, սակայն տրված չէ մեր հիմնական հարցի պատասխանը՝ ինչո՞ւ են Բրյուսովի համալսարանում հայտարարությունը հրապարակել դիմումների ընդունման մեկնարկից 13 օր անց և վերջնաժամկետից երկու օր առաջ:


Ի դեպ, նշենք, որ պատասխանն ստացել ենք հունիսի 29ին, իսկ նույն օրը Բրյուսովի անվան համալսարանն իր պաշտոնական էջերում տեղադրել է հայտարարություն այն մասին, որ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը 2026-2027 ուսումնական տարվա մագիստրատուրայի անվճար ուսուցմամբ ընդունելության դիմում-հայտերի ընդունման ժամկետը երկարաձգում է մինչև սույն թվականի հուլիսի 7-ը ներառյալ»:


Չնայած մինչ այդ՝ մեր՝ ԿԳՄՍՆ հարցում ուղարկելու հաջորդ օրը՝ հունիսի 23-ին, հայտարարություն էին տարածել հետևյալ բովանդակությամբ. «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը 2026 թ. հունիսի 5-ից մինչև հունիսի 20-ը ներառյալ կազմակերպել և իրականացրել է ՀՀ կառավարության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի համար մագիստրատուրայի ընդունելության դիմումների ընդունման գործընթացը:


Սահմանված ժամանակահատվածում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան է ներկայացվել 151 դիմում-հայտ (նախորդ տարվա համեմատ 38-ով ավելի): Մրցույթն իրականացվում է դիմորդների միջին որակական գնահատականի (ՄՈԳ) հիման վրա՝ ապահովելով հավասար և թափանցիկ մրցակցային պայմաններ»:


Թե որքանով էին միմյանց հետ կապված մեր հրապարակումը, հարցումը, համալսարանի հայտարարությունն ու ապա և ժամկետի երկարաձգումը, առաջնային չենք համարում: Կարևորը հարցը լուծվել է: Ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Փաստաբան․ Ծառուկյանի էմոցիոնալ խոսքը հիմք դարձրեցին կալանքը երկարացնելու համար
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով
Կարևոր
Սամվել Կարապետյանը կալանավորվեց 1 ամսով
2027-ին պլանավորվում է 22 միլիարդ դրամ հատկացնել ԱԳՄԱ նախարարությանը
ՈՒղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»
Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»
Կմասնակցի Երեւանի ընտրություններին․ «Հրապարակ»
«Ժողովուրդ». Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում
«Հրապարակ»․ ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում
Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»
Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին». «Ժողովուրդ»
Ստուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից․ «Ժողովուրդ»
Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»
NDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրա
Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի
Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո
Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ
Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Լրացուցիչ նորություններ

...

Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»

Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»

Կմասնակցի Երեւանի ընտրություններին․ «Հրապարակ»

«Ժողովուրդ». Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում

«Հրապարակ»․ ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում

Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»

Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին». «Ժողովուրդ»

Ստուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից․ «Ժողովուրդ»

Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»

NDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրա

Ինչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբան

Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում

Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին

ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ են

Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները․ Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը

«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները

Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում

Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»

Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»