ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը հանդիպում է խնդրել ԱՄՆ-ի հետ, որը, նրա խոսքով, տեղի կունենա երեքշաբթի օրը Կատարի մայրաքաղաք Դոհայում։ «Իրանը հանդիպում է խնդրել։ Այն վաղը տեղի կունենա Դոհայում», - գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Ավելի վաղ NewsNation-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյայի, հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են ձեռնպահ մնալ հետագա հարվածներից մի քանի օր տևած փոխհրաձգություններից հետո, և բանակցությունները, ինչպես սպասվում է, կշարունակվեն առաջիկա օրերին։
Պաշտոնյայի խոսքով՝ հուշագրի բոլոր ասպեկտների վերաբերյալ պետք է շարունակվեն տեխնիկական խորհրդակցությունները, և նավերը կկարողանան ազատորեն նավարկել Հորմուզի նեղուցով։








